«ԽԱՂԱՍՐԱՀ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼ ՑԱՆԿԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ԱՆՁՆԱԳԻՐԸ ԿԱՄ ԱՆՁԸ ՀԱՍՏԱՏՈՂ ԱՅԼ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ՍՏՈՒԳԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿՅԱԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
ք․Երևան «____»_____________2026 թ No_______Ն
ԽԱՂԱՍՐԱՀ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼ ՑԱՆԿԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ԱՆՁՆԱԳԻՐԸ ԿԱՄ ԱՆՁԸ ՀԱՍՏԱՏՈՂ ԱՅԼ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ՍՏՈՒԳԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի դ1) կետը, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքով հաստատված հավելվածի 15-րդ կետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի N 658-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 11-րդ կետի 49․1-րդ և 18-րդ կետի 21-րդ ենթակետերը.
Հրամայում եմ`
1. Հաստատել` խաղասրահ մուտք գործել ցանկացող ֆիզիկական անձի անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթը ստուգելու կարգը՝ համաձայն հավելվածի.
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և գործում է մինչև «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքի գործողության մեջ դրվելու օրը։։
ԳԵՎՈՐԳ ՊԱՊՈՅԱՆ
Հավելված
ՀՀ էկոնոմիկայի նախարարի
2026 թվականի ------------- -ի
N հրամանի
Կ Ա Ր Գ
ԽԱՂԱՍՐԱՀ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼ ՑԱՆԿԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ԱՆՁՆԱԳԻՐԸ ԿԱՄ ԱՆՁԸ ՀԱՍՏԱՏՈՂ ԱՅԼ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ՍՏՈՒԳԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Սույն կարգը կարգավորում է շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների կազմակերպիչների (այսուհետ՝ կազմակերպիչ) կողմից խաղասրահ մուտք գործել ցանկացող ֆիզիկական անձի անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի (որը պարունակում է տվյալներ նրա տարիքի վերաբերյալ) ստուգման հետ կապված հարաբերությունները:
2. Կազմակերպչի կողմից խաղասրահ մուտք գործել ցանկացող ֆիզիկական անձի անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի ստուգումն (այսուհետ՝ ստուգում) իրականացվում է նախասրահում՝ բացառելով 21 տարին չլրացած անձանց մուտքը խաղասրահներ:
3. Ստուգումն իրականացվում է խաղասրահ մուտք գործել ցանկացող ֆիզիկական անձի ներկայությամբ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի «Անձը հաստատող փաստաթղթի մասին» N 767 որոշմամբ սահմանված անձը հաստատող փաստաթղթի հիման վրա:
4. Խաղասրահ մուտք գործել ցանկացող ֆիզիկական անձը կազմակերպչի պահանջով ստուգման նպատակով վերջինիս առձեռն տրամադրում է անձնագիրը կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված անձը հաստատող այլ փաստաթուղթը:
5. Համապատասխան ստուգումն իրականացնելուց հետո կազմակերպիչը խաղասրահ մուտք գործել ցանկացող ֆիզիկական անձին է վերադարձնում անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթը:
6. Ներկայացված փաստաթղթերի ստուգումն իրականացնելուց հետո կազմակերպիչը հավաստիանում է նաև լիազոր մարմնի կողմից տրամադրված՝ օրինական ուժի մեջ մտած վճռով մոլեխաղերով հրապուրվելու հետևանքով իր ընտանիքը նյութական ծանր դրության մեջ դնելու հիմքով սահմանափակ գործունակ ճանաչված անձանց ցուցակում տվյալ անձի անվան բացակայության վերաբերյալ, որից հետո ֆիզիկական անձին թույլատրվում է մուտք գործել դեպի խաղասրահներ:
-
Duration
13.03.2026 29.03.2026 -
Type
Order
-
Area
Economy, Economical
-
Ministry
Ministry of Economy
-
Status
Views 167
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.