«ՎԻՃԱԿԱԽԱՂԻ (ՏՈՏԱԼԻԶԱՏՈՐԻ) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՄԱՍՆԱԿՑԻ ԿՈՂՄԻՑ ԽԱՂԱՑՈՂԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀԱՏՈՒԿ ԽԱՂԱՅԻՆ ՀԱՇՎԻ ԵՎ ԱՆՄԻՋԱԿԱՆՈՐԵՆ (ԽԱՂԱՍՐԱՀԻ ՄԻՋՈՑՈՎ) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԽԱՂԱՑՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԽԱՂԱԴՐՈՒՅՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՄ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԽԱՂԱՑՈՂՆԵՐԻՆ ՏՐՎԱԾ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԽԱՂԱՅԻՆ ՔԱՐՏԵՐԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎԸ ԿԱՄ ՔԱՐՏԸ ՏՎՅԱԼ՝ ՀԱՏՈՒԿ ԽԱՂԱՅԻՆ ՀԱՇՎԻ ԻՐԱՎԱՏԵՐ ԽԱՂԱՑՈՂԻՆ ՊԱՏԿԱՆԵԼՈՒ ՀԱՆԳԱՄԱՆՔԻ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿՅԱԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՎԻՃԱԿԱԽԱՂԻ (ՏՈՏԱԼԻԶԱՏՈՐԻ) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՄԱՍՆԱԿՑԻ ԿՈՂՄԻՑ ԽԱՂԱՑՈՂԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀԱՏՈՒԿ ԽԱՂԱՅԻՆ ՀԱՇՎԻ ԵՎ ԱՆՄԻՋԱԿԱՆՈՐԵՆ (ԽԱՂԱՍՐԱՀԻ ՄԻՋՈՑՈՎ) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԽԱՂԱՑՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԽԱՂԱԴՐՈՒՅՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՄ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԽԱՂԱՑՈՂՆԵՐԻՆ ՏՐՎԱԾ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԽԱՂԱՅԻՆ ՔԱՐՏԵՐԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎԸ ԿԱՄ ՔԱՐՏԸ ՏՎՅԱԼ՝ ՀԱՏՈՒԿ ԽԱՂԱՅԻՆ ՀԱՇՎԻ ԻՐԱՎԱՏԵՐ ԽԱՂԱՑՈՂԻՆ ՊԱՏԿԱՆԵԼՈՒ ՀԱՆԳԱՄԱՆՔԻ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿՅԱԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Կարգավորման ենթակա խնդիրը
Նախագծի ընդունումը պայմանավորված է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» 2025 թվականի մարտի 26-ի ՀՕ-46-Ն, «Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2025 թվականի մարտի 26-ի ՀՕ-49-Ն, «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2025 թվականի մարտի 26-ի ՀՕ-50-Ն օրենքներով և «Հայաստանի հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի թիվ 658-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի 2025 թվականի սեպտեմբերի 4-ի թիվ 778-Լ որոշումով, որոնց համաձայն խաղային բնագավառի գործունեության կարգավորման ոլորտում՝ խաղային բնագավառի գործունեությանը վերաբերող իրավական ակտերի մշակումը, ինչպես նաև այդ բնագավառում նոր գործիքների ու տեխնոլոգիաների ուսումնասիրությունն ու ներդրումը, խաղային գործունեության կարգավորման ապահովումը, լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնող անձանց լիցենզավորումը, լիցենզիայի պահանջների կատարման մասով վարչարարության իրականացումը վերապահված է ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը:
2. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը
«Վիճակախաղերի մասին» 2003 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-3-Ն օրենքի 5.2-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն․
«2․ Արգելվում է տոտալիզատորի մասնակիցների հաշիվներին դրամական միջոցներ մուտքագրել և ելքագրել կանխիկ եղանակով: Նշված հաշիվները համալրվում են, և հաշիվներից գումարը ելքագրվում է միայն անկանխիկ եղանակով: Տոտալիզատորի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող մասնակցի հաշիվը կարող է համալրվել բացառապես տվյալ խաղացողին պատկանող բանկային հաշիվների կամ քարտերի միջոցով: Վիճակախաղի կազմակերպիչը հատուկ խաղային հաշիվը համալրելու համար օգտագործվող բանկային հաշիվը կամ քարտը տվյալ՝ հատուկ խաղային հաշվի իրավատեր մասնակցին (խաղացողին) պատկանելու հանգամանքն ստուգում է բացառապես խաղացողի համաձայնությամբ՝ լիազոր մարմնի սահմանած կարգով, իսկ անհրաժեշտության դեպքում՝ լիազոր մարմնի և Կենտրոնական բանկի համատեղ սահմանած կարգով։ Սույն կետով սահմանված պահանջները չեն տարածվում Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող մասնակիցների կողմից օգտագործվող և օտարերկրյա բանկերի թողարկած բանկային հաշիվների և քարտերի վրա:
Անմիջականորեն (խաղասրահի միջոցով) խաղացողների կողմից կատարվող խաղադրույքների կատարումը կամ կազմակերպիչների կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող խաղացողներին տրված անհատական խաղային քարտերին դրամական միջոցների համալրումն իրականացվում է անկանխիկ եղանակով՝ բացառապես տվյալ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող խաղացողին պատկանող բանկային հաշիվների կամ քարտերի միջոցով: Վիճակախաղի կազմակերպիչն անմիջականորեն (խաղասրահի միջոցով) Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող խաղացողների կողմից խաղադրույքների կատարման կամ կազմակերպիչների կողմից խաղացողներին տրված անհատական խաղային քարտերին դրամական միջոցների համալրման համար օգտագործվող բանկային հաշիվը կամ քարտը տվյալ՝ խաղադրույք կատարող Հայաստանի Հանրապետության քաղաքացուն կամ անհատական խաղային քարտ ստացած Հայաստանի Հանրապետության քաղաքացուն պատկանելու հանգամանքն ստուգում է բացառապես խաղացողի համաձայնությամբ՝ լիազոր մարմնի սահմանած կարգով, իսկ անհրաժեշտության դեպքում՝ լիազոր մարմնի և Կենտրոնական բանկի համատեղ սահմանած կարգով։»։
Մինչև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» 2025 թվականի մարտի 26-ի ՀՕ-46-Ն, «Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2025 թվականի մարտի 26-ի ՀՕ-49-Ն, «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2025 թվականի մարտի 26-ի ՀՕ-50-Ն օրենքների (այսուհետ` Օրենքներ) և «Հայաստանի հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի թիվ 658-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի 2025 թվականի սեպտեմբերի 4-ի թիվ 778-Լ որոշման ընդունումը, խաղային բնագավառի գործունեության կարգավորման ոլորտում՝ խաղային բնագավառի գործունեությանը վերաբերող իրավական ակտերի մշակումը, խաղային գործունեության կարգավորման ապահովումը, լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնող անձանց լիցենզավորումը, լիցենզիայի պահանջների կատարման մասով վարչարարության իրականացումը վերապահված էր Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը և 2024 թվականի հոկտեմբերի 2-ի Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 317-Ն հրամանով սահմանվել է «Վիճակախաղի (տոտալիզատորի) Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող մասնակցի կողմից խաղացողին պատկանող հատուկ խաղային հաշվի համալրման համար օգտագործվող բանկային հաշիվը կամ քարտը կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող խաղացողների կողմից խաղադրույքների կատարման կամ կազմակերպիչների կողմից խաղացողներին տրված անհատական խաղային քարտերին դրամական միջոցների համալրման համար օգտագործվող բանկային հաշիվը կամ քարտը տվյալ՝ հատուկ խաղային հաշվի իրավատեր խաղացողին պատկանելու հանգամանքի ստուգման կարգը:
Հաշվի առնելով վերը նշվածը, անհրաժեշտություն է առաջացել Օրենքներով սահմանված կարգավորումներին համատասխանեցնելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հրամանով սահմանել Վիճակախաղի (տոտալիզատորի) Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող մասնակցի կողմից խաղացողին պատկանող հատուկ խաղային հաշվի համալրման համար օգտագործվող բանկային հաշիվը կամ քարտը կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող խաղացողների կողմից խաղադրույքների կատարման կամ կազմակերպիչների կողմից խաղացողներին տրված անհատական խաղային քարտերին դրամական միջոցների համալրման համար օգտագործվող բանկային հաշիվը կամ քարտը տվյալ՝ հատուկ խաղային հաշվի իրավատեր խաղացողին պատկանելու հանգամանքի ստուգման կարգը:
3. Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հրամանով սահմանել «Վիճակախաղի (տոտալիզատորի) Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող մասնակցի կողմից խաղացողին պատկանող հատուկ խաղային հաշվի համալրման համար օգտագործվող բանկային հաշիվը կամ քարտը կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող խաղացողների կողմից խաղադրույքների կատարման կամ կազմակերպիչների կողմից խաղացողներին տրված անհատական խաղային քարտերին դրամական միջոցների համալրման համար օգտագործվող բանկային հաշիվը կամ քարտը տվյալ՝ հատուկ խաղային հաշվի իրավատեր խաղացողին պատկանելու հանգամանքի ստուգման կարգը:
4. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից։
5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ:
Նախագիծն ուղղակիորեն չի բխում ռազմավարական փաստաթղթերից։
6. Նպատակը և ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ Օրենքներով սահմանված կարգավորումներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հրամանով կսահմանվի Վիճակախաղի (տոտալիզատորի) Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող մասնակցի կողմից խաղացողին պատկանող հատուկ խաղային հաշվի համալրման համար օգտագործվող բանկային հաշիվը կամ քարտը կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող խաղացողների կողմից խաղադրույքների կատարման կամ կազմակերպիչների կողմից խաղացողներին տրված անհատական խաղային քարտերին դրամական միջոցների համալրման համար օգտագործվող բանկային հաշիվը կամ քարտը տվյալ՝ հատուկ խաղային հաշվի իրավատեր խաղացողին պատկանելու հանգամանքի ստուգման կարգը։
7. Այլ տեղեկություններ
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
-
Duration
12.03.2026 28.03.2026 -
Type
Order
-
Area
Economical
-
Ministry
Ministry of Economy
-
Status
Views 97
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.