Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«ՎԻՃԱԿԱԽԱՂԻ (ՏՈՏԱԼԻԶԱՏՈՐԻ) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՄԱՍՆԱԿՑԻ ԿՈՂՄԻՑ ԽԱՂԱՑՈՂԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀԱՏՈՒԿ ԽԱՂԱՅԻՆ ՀԱՇՎԻ ԵՎ ԱՆՄԻՋԱԿԱՆՈՐԵՆ (ԽԱՂԱՍՐԱՀԻ ՄԻՋՈՑՈՎ) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԽԱՂԱՑՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԽԱՂԱԴՐՈՒՅՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՄ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԽԱՂԱՑՈՂՆԵՐԻՆ ՏՐՎԱԾ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԽԱՂԱՅԻՆ ՔԱՐՏԵՐԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎԸ ԿԱՄ ՔԱՐՏԸ ՏՎՅԱԼ՝ ՀԱՏՈՒԿ ԽԱՂԱՅԻՆ ՀԱՇՎԻ ԻՐԱՎԱՏԵՐ ԽԱՂԱՑՈՂԻՆ ՊԱՏԿԱՆԵԼՈՒ ՀԱՆԳԱՄԱՆՔԻ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿՅԱԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» 2025 թվականի մարտի 26-ի ՀՕ-46-Ն, «Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2025 թվականի մարտի 26-ի ՀՕ-49-Ն, «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2025 թվականի մարտի 26-ի ՀՕ-50-Ն օրենքներով և «Հայաստանի հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի թիվ 658-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի 2025 թվականի սեպտեմբերի 4-ի թիվ 778-Լ որոշումով, որոնց համաձայն խաղային բնագավառի գործունեության կարգավորման ոլորտում՝ խաղային բնագավառի գործունեությանը վերաբերող իրավական ակտերի մշակումը, ինչպես նաև այդ բնագավառում նոր գործիքների ու տեխնոլոգիաների ուսումնասիրությունն ու ներդրումը, խաղային գործունեության կարգավորման ապահովումը, լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնող անձանց լիցենզավորումը, լիցենզիայի պահանջների կատարման մասով վարչարարության իրականացումը վերապահված է ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը:

Նախագծի ընդունմամբ Օրենքներով  սահմանված կարգավորումներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հրամանով կսահմանվի Վիճակախաղի (տոտալիզատորի) Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող մասնակցի կողմից խաղացողին պատկանող հատուկ խաղային հաշվի համալրման համար օգտագործվող բանկային հաշիվը կամ քարտը կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող խաղացողների կողմից խաղադրույքների կատարման կամ կազմակերպիչների կողմից խաղացողներին տրված անհատական խաղային քարտերին դրամական միջոցների համալրման համար օգտագործվող բանկային հաշիվը կամ քարտը տվյալ՝ հատուկ խաղային հաշվի իրավատեր խաղացողին պատկանելու հանգամանքի ստուգման կարգը։

  • Duration

    12.03.2026 28.03.2026
  • Type

    Order

  • Area

    Economical

  • Ministry

    Ministry of Economy

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 97

Print

Suggestions

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: