«Պրոբացիայի ծառայության մասին», «Քրեակատարողական ծառայության մասին», «Ոստիկանության մասին» օրենքներում լրացումներ կատարելու մասին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պրոբացիայի ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2023 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-422-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 25-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1․1-րդ կետով.
«1.1) ապահովում է տնային կալանքի տակ գտնվող մեդադրյալի փոխադրումը.»,
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մաս․
«2. Պրոբացիայի ծառայության կողմից տնային կալանքի տակ գտնվող մեղադրյալի փոխադրման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով, իսկ փոխադրման ուղղությունները՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության և ներքին գործերի նախարարների համատեղ հրամանով։»:
Հոդված 2․ Օրենքի 35-րդ հոդվածում՝
1) 4-րդ մասը «կրծքանշանով» բառից հետո լրացնել «կամ մեդալով» բառերով․
2) 5-րդ մասը «Կրծքանշանի» բառից հետո լրացնել «և մեդալի» բառերով։
Հոդված 3. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
1․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2․ Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-177 օրենքում 17-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով․
«2․ Ոստիկանության կողմից ձերբակալված և կալանավորված անձանց փոխադրման ուղղությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության և ներքին գործերի նախարարների համատեղ հրամանով։»։
Հոդված 2. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 08-ի ՀՕ-160-Ն օրենքում 4-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով․
«3․ Քրեակատարողական ծառայության կողմից դատապարտյալների և կալանավորված անձանց փոխադրման ուղղությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության և ներքին գործերի նախարարների համատեղ հրամանով։»։
Հոդված 2. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
4. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում
-
Duration
12.03.2026 27.03.2026 -
Type
Law
-
Area
Justice, Probation, Penitentiary
-
Ministry
Ministry of Justice
-
Status
Views 150
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.