11.03.2026
Նախագիծը իբրև թե ծախսեր և եկամուտներ չի ավելացնում, սակայն չի քննարկվում դատարանների ծանրաբեռնվածության հարցը, որը ըստ էության ծախս է։
Գործող օրենսդրությամբ ատելության խոսքի համար նախատեսված է միայն քրեական պատասխանատվություն, սակայն ժամանակակից մարտահրավերները պահանջում են, որ պետությունը մարդու իրավունքների պաշտպանության համար կիրառի նաև այլ՝ առավել ճկուն և արդյունավետ իրավական մեխանիզմներ։
Նախարարության կողմից մշակված նախագիծն ընդունվելու դեպքում, ատելության խոսքից տուժած անձը կամ անձինք հնարավորություն կունենան դատական կարգով պահանջել հեռացնել ատելության խոսք համարվող հրապարակային խոսքը, հրապարակել դատարանի վճիռը, հրապարակայնորեն ներողություն խնդրել, ինչպես նաև պահանջել ոչ նյութական վնասի հատուցում։
Բացի այդ, վարչական պատասխանատվություն կսահմանվի այն անձանց համար, ովքեր հնչեցրել կամ տարածել են ատելության խոսք, ինչպես նաև այն հարթակների համար, որոնք սահմանված ժամկետում չեն հեռացրել նման բովանդակությունը։
Discussed
11.03.2026 - 27.03.2026
Type
Law
Area
Justice
Ministry
Ministry of Justice
Status
Views 943
Print11.03.2026
Նախագիծը իբրև թե ծախսեր և եկամուտներ չի ավելացնում, սակայն չի քննարկվում դատարանների ծանրաբեռնվածության հարցը, որը ըստ էության ծախս է։
11.03.2026
Նախագիծը իբրև թե ծախսեր և եկամուտներ չի ավելացնում, սակայն չի քննարկվում դատարանների ծանրաբեռնվածության հարցը, որը ըստ էության ծախս է։
11.03.2026
Ըստ ներկայացված նախագծի պետք է փակել բոլոր հումորային հաղորդումները, քանի որ ըստ սուբյեկտի ընկալման այն նվաստացնում, ծաղրում կամ պիտակավորում է իրեն։ Բացի այդ պետք է արգելել հանրապետության տարբեր տարածքներում բնակվող մեր քաղաքացիների վերաբերյալ անեկդոտները, քանի որ ընկալումը տարբեր է։Նույնիսկ ԱՄՆ -ն այն չի ընդունում։Նախագիծը իմ կարծիքով անընդունելի է։