Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

Գործող օրենսդրությամբ ատելության խոսքի համար նախատեսված է միայն քրեական պատասխանատվություն, սակայն ժամանակակից մարտահրավերները պահանջում են, որ պետությունը մարդու իրավունքների պաշտպանության համար կիրառի նաև այլ՝ առավել ճկուն և արդյունավետ իրավական մեխանիզմներ։

Նախարարության կողմից մշակված նախագիծն ընդունվելու դեպքում, ատելության խոսքից տուժած անձը կամ անձինք հնարավորություն կունենան դատական կարգով պահանջել հեռացնել ատելության խոսք համարվող հրապարակային խոսքը, հրապարակել դատարանի վճիռը, հրապարակայնորեն ներողություն խնդրել, ինչպես նաև պահանջել ոչ նյութական վնասի հատուցում։ 

     Բացի այդ, վարչական պատասխանատվություն կսահմանվի այն անձանց համար, ովքեր հնչեցրել կամ տարածել են ատելության խոսք, ինչպես նաև այն հարթակների համար, որոնք սահմանված ժամկետում չեն հեռացրել նման բովանդակությունը։

 

  • Քննարկվել է

    11.03.2026 - 27.03.2026

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Գերատեսչություն

    Արդարադատության նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 948

Տպել

Առաջարկներ`

Hayk Hovsepyan

11.03.2026

Նախագիծը իբրև թե ծախսեր և եկամուտներ չի ավելացնում, սակայն չի քննարկվում դատարանների ծանրաբեռնվածության հարցը, որը ըստ էության ծախս է։

Hayk Hovsepyan

11.03.2026

Նախագիծը իբրև թե ծախսեր և եկամուտներ չի ավելացնում, սակայն չի քննարկվում դատարանների ծանրաբեռնվածության հարցը, որը ըստ էության ծախս է։

Hayk Hovsepyan

11.03.2026

Ըստ ներկայացված նախագծի պետք է փակել բոլոր հումորային հաղորդումները, քանի որ ըստ սուբյեկտի ընկալման այն նվաստացնում, ծաղրում կամ պիտակավորում է իրեն։ Բացի այդ պետք է արգելել հանրապետության տարբեր տարածքներում բնակվող մեր քաղաքացիների վերաբերյալ անեկդոտները, քանի որ ընկալումը տարբեր է։Նույնիսկ ԱՄՆ -ն այն չի ընդունում։Նախագիծը իմ կարծիքով անընդունելի է։

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: