Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՈՐՈՇԱԿԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՅԻ ԱՆՁԱՆՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՊԱՀԱՆՋԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԴՅՈՒՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

__ մարտի 2026 թվականի N _____-Ն

ՈՐՈՇԱԿԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՅԻ ԱՆՁԱՆՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՊԱՀԱՆՋԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԴՅՈՒՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Պետական տուրքի մասին» օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի, ինչպես նաև հիմք ընդունելով «Օտարերկրացիների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. 2026 թվականի հոկտեմբերի 18-30-ը Երևանում կայանալիք` «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ միջազգային համաժողովին (այսուհետ՝ COP17 համաժողով) մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների պաշտոնական պատվիրակությունների ղեկավարներին և նրանց ուղեկցող անձանց ազատել Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից:

2. Սահմանել, որ COP17 համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանող օտարերկրյա քաղաքացիները, որոնք ներառված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 4-ի
N 329-Ն որոշմամբ հաստատված ցանկում և չեն մտնում սույն որոշման 1-ին կետում նշված պաշտոնական պատվիրակությունների մեջ, Հայաստանի Հանրապետություն այցելության մուտքի վիզա կարող են ստանալ նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում կամ էլեկտրոնային մուտքի վիզա` «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Քարտուղարության կողմից տրամադրված` մասնակցի կարգավիճակը հավաստող փաստաթուղթ (ակրեդիտացիայի վկայական) ներկայացնելու դեպքում:

3. Սահմանել, որ`

1) սույն որոշման 2-րդ կետում նշված անձինք ազատվում են Հայաստանի Հանրապետություն մուտքի վիզայի տրամադրման համար նախատեսված պետական տուրքի վճարումից.

2) COP17 համաժողովին մասնակցելու նպատակով սույն որոշման 2-րդ կետում չնշված այլ օտարերկրյա քաղաքացիները, որոնք Հայաստանի Հանրապետություն այցելության մուտքի վիզա ստանալու համար դիմելիս ներկայացնում են ակրեդիտացիայի վկայականը, ևս ազատվում են մուտքի վիզայի տրամադրման համար նախատեսված պետական տուրքի վճարումից.

3) COP17 համաժողովի մասնակիցների նկատմամբ կիրառելի չէ Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 4-ի N 1268-Ն որոշման 2-րդ հավելվածի 1.4-րդ կետի պահանջը:

4. Հայաստանի Հանրապետության Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին`

1) սույն որոշման 1-3-րդ կետերում նշված օտարերկրյա քաղաքացիների վերաբերյալ տեղեկատվությունն ստացվելուն պես` համապատասխան ցուցակով, անհապաղ ներկայացնել Հայաստանի Հանրապետության միգրացիայի և քաղաքացիության ծառայություն և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն.

2) ցուցակներում ընդգրկված անձանց ծանուցել սույն որոշման մասին:

5. Հայաստանի Հանրապետության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետին` մինչև 2026 թվականի նոյեմբերի 20-ը Հայաստանի Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել հաշվետվություն սույն որոշման 3-րդ կետում նշված պետական տուրքի չափի մասին:

6. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` սույն որոշման 5-րդ կետում նշված հաշվետվությունն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից այդ հաշվետվության մեջ նշված գումարի չափով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը սույն որոշման 2-րդ և 3-րդ կետերում նշված պետական տուրքի վճարումից ազատված անձանց մուտքի վիզաների համար նախատեսված պետական տուրքի գումարների փոխարեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելու նպատակով գումար հատկացնելու վերաբերյալ:

7. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված անձինք առանց Հայաստանի Հանրապետության մուտքի վիզայի կարող են գտնվել Հայաստանի Հանրապետության տարածքում 2026 թվականի հոկտեմբերի 14-ից նոյեմբերի 3-ը ներառյալ, իսկ 2-րդ և 3-րդ կետերում նշված օտարերկրյա քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության մուտքի վիզան տրվում է 2026 թվականի հոկտեմբերի 14-ից նոյեմբերի 3-ը ներառյալ ժամկետով:

   

   2026թ. մարտի __
            Երևան

   
   

 

 

  • Duration

    11.03.2026 02.04.2026
  • Type

    Decision

  • Area

    Justice, Security, State revenue, Nature protection, International relations, Territorial administration and development

  • Ministry

    Ministry of Environment

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 144

Print

Related documents / links

Suggestions

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: