Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

 «ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հոդված 1. «Խաղային գործունեության կարգավորման մասին» 2024 թվականի հունիսի 26-ի ՀՕ-263-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 61-րդ մասով

«61  Ինտերնետ շահումով խաղի կամ վիճակախաղի, կամ բուքմեյքերային գործունեության կազմակերպչի կանոնադրական կապիտալի նվազագույն չափը սահմանվում է  պետական տուրքի կրկնապատիկի չափով, շահումով խաղի կազմակերպչի՝ պետական տուրքի եռապատիկի չափով, բայց ոչ ավելի քան 1 (մեկ) մլրդ Հայաստանի Հանրապետության դրամը: Սույն օրենքով սահմանված կանոնադրական կապիտալը չի կարող նվազեցվել և պետք է պահպանվի սույն օրենքով սահմանված  համապատասխան լիցենզիայի  գործողության ամբողջ ընթացքում։»։

Հոդված 2 Օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասը  լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով

«6) որի ինտերնետ շահումով խաղի կամ վիճակախաղի, կամ բուքմեյքերային գործունեության կազմակերպչի կանոնադրական կապիտալի նվազագույն չափը կազմում է  պետական տուրքի կրկնապատիկի չափը, շահումով խաղի կազմակերպչի՝ պետական տուրքի եռապատիկի չափը, բայց ոչ ավելի քան 1 (մեկ) մլրդ Հայաստանի Հանրապետության դրամը։»։

Հոդված 3. Օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «5-րդ հոդվածի» բառերից հետո ավելացնել «61-րդ կամ» բառերը:

Հոդված 4.  Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

1.             Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքի գործողության մեջ դրվելու օրվանից։

2.            Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը  տրված Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան լիցենզիաները ենթակա են համապատասխանեցման սույն օրենքով սահմանված պահանջներին՝ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետից հետո՝ 6-ամսյա ժամկետում: Նշված ժամկետում մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը տրված լիցենզիաները սույն օրենքի պահանջներին չհամապատասխանեցնելու դեպքում այդ լիցենզիաների գործողությունը համարվում է դադարեցված:

 

  • Duration

    10.03.2026 26.03.2026
  • Type

    Law

  • Area

    Economical

  • Ministry

    Ministry of Economy

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 148

Print

Related documents / links

Suggestions

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: