«ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Խաղային գործունեության կարգավորման մասին» 2024 թվականի հունիսի 26-ի ՀՕ-263-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6․1-րդ մասով․
«6․1 Ինտերնետ շահումով խաղի կամ վիճակախաղի, կամ բուքմեյքերային գործունեության կազմակերպչի կանոնադրական կապիտալի նվազագույն չափը սահմանվում է պետական տուրքի կրկնապատիկի չափով, շահումով խաղի կազմակերպչի՝ պետական տուրքի եռապատիկի չափով, բայց ոչ ավելի քան 1 (մեկ) մլրդ․ Հայաստանի Հանրապետության դրամը: Սույն օրենքով սահմանված կանոնադրական կապիտալը չի կարող նվազեցվել և պետք է պահպանվի սույն օրենքով սահմանված համապատասխան լիցենզիայի գործողության ամբողջ ընթացքում։»։
Հոդված 2․ Օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով․
«6) որի ինտերնետ շահումով խաղի կամ վիճակախաղի, կամ բուքմեյքերային գործունեության կազմակերպչի կանոնադրական կապիտալի նվազագույն չափը կազմում է պետական տուրքի կրկնապատիկի չափը, շահումով խաղի կազմակերպչի՝ պետական տուրքի եռապատիկի չափը, բայց ոչ ավելի քան 1 (մեկ) մլրդ․ Հայաստանի Հանրապետության դրամը։»։
Հոդված 3. Օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «5-րդ հոդվածի» բառերից հետո ավելացնել «6․1-րդ կամ» բառերը:
Հոդված 4. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքի գործողության մեջ դրվելու օրվանից։
2. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը տրված Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան լիցենզիաները ենթակա են համապատասխանեցման սույն օրենքով սահմանված պահանջներին՝ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետից հետո՝ 6-ամսյա ժամկետում: Նշված ժամկետում մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը տրված լիցենզիաները սույն օրենքի պահանջներին չհամապատասխանեցնելու դեպքում այդ լիցենզիաների գործողությունը համարվում է դադարեցված:
-
Տևողություն
10.03.2026 26.03.2026 -
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Տնտեսական
-
Գերատեսչություն
Էկոնոմիկայի նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 67
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: