ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ «22 ԵՎ 23» ՀՈՒԼԻՍԻ 2025Թ․ ԿՆՔՎԱԾ ԹԻՎ 9809-AM ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՐԶԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Որոշման նախագիծը ներկայացվում է հիմնվելով 2024թ. սեպտեմբերին ընդունված «Զբոսաշրջային կենտրոններ կամ գյուղեր հայտարարելու համար պահանջվող նվազագույն չափանիշները, այդ թվում՝ քաղաքաշինական և բնապահպանական հիմնական նորմերը, զարգացման նպատակները, խնդիրները և միջոցառումները հաստատելու մասին» հրամանի վրա, որը նախանշում է ՀՀ կառավարության՝ կլաստերների ստեղծման մոտեցումը, սահմանում է զբոսաշրջային կլաստերի (կամ ուղղության) հատկանիշները, որպես նշանակալի զբոսաշրջային ռեսուրս և ակտիվներ պարունակող բնակավայր, վարչական շրջան կամ վարչատարածքային միավոր կամ դրանց համախումբ։ Այս մոտեցումը ներառում է քաղաքային և բնական ռեսուրսների կառավարումը, պատմական հուշարձանների պահպանությունը, ինչպես նաև կլաստերով նախատեսված զբասաշրջային ակտիվների և ենթակառուցվածքների բարեկարգումը, արդյունավետ շահագործումն ու պահպանումը։
Նախագծով առաջարկվում է ձևավորել Ծրագրի կառավարման կոմիտե, որի գործունեության հիմնական նպատակը Ծրագրի վերաբերյալ ռազմավարական քննարկումներն են, բարձր մակարդակի որոշումների կայացումը, ներառյալ՝ կլաստերների զարգացման պլանների և ենթածրագրերի հաստատումը և միջգերատեսչական համագործակցությունը՝ ելնելով ծրագրի բազմաոլորտ բնույթից։ Ըստ Ծրագրի գործառնական ձեռնարկի՝ ԾԿԿ-ն ստեղծվում է ՀՀ վարչապետի որոշմամբ, որով հաստատվում է նաև դրա անհատական կազմը և աշխատակարգը։
Ծրագրի իրականացման ընթացքում ԾԿԿ-ի կազմում ընդգրկված գերատեսչությունների համագործակցությունն ապահովելու նպատակով, ինչպես նաև ԾԿԿ-ի մասնագիտական բնույթի առաջարկություններ ներկայացնելու համար յուրաքանչյուր գերատեսչություն նշանակում է պատասխանատու ներկայացուցիչ։
ԾԿԿ-ն աշխատանքները կազմակերպում է իր աշխատակարգին համապատասխան, որը ներառում է ԾԿԿ-ի․
ü գործունեության ոլորտը, նպատակը և խնդիրները,
ü աշխատանքների կազմակերպումը,
ü նիստերի անցկացումը,
ü արձանագրման և գործավարության կարգը,
ü նախագահի, անդամների և քարտուղարի գործառույթները,
ü գործունեության դադարումը:
-
Duration
10.03.2026 25.03.2026 -
Type
Decision
-
Area
Economy
-
Ministry
Ministry of Economy
-
Status
Views 26
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.