Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ «22 ԵՎ 23» ՀՈՒԼԻՍԻ 2025Թ․ ԿՆՔՎԱԾ ԹԻՎ 9809-AM ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՐԶԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշման նախագիծը ներկայացվում է հիմնվելով 2024թ. սեպտեմբերին ընդունված  «Զբոսաշրջային կենտրոններ կամ գյուղեր հայտարարելու համար պահանջվող նվազագույն չափանիշները, այդ թվում՝ քաղաքաշինական և բնապահպանական հիմնական նորմերը, զարգացման նպատակները, խնդիրները և միջոցառումները հաստատելու մասին» հրամանի վրա, որը նախանշում է ՀՀ կառավարության՝ կլաստերների ստեղծման մոտեցումը, սահմանում է զբոսաշրջային կլաստերի (կամ ուղղության) հատկանիշները, որպես նշանակալի զբոսաշրջային ռեսուրս և ակտիվներ պարունակող բնակավայր, վարչական շրջան կամ վարչատարածքային միավոր կամ դրանց համախումբ։ Այս մոտեցումը ներառում է քաղաքային և բնական ռեսուրսների կառավարումը, պատմական հուշարձանների պահպանությունը, ինչպես նաև կլաստերով նախատեսված զբասաշրջային ակտիվների և ենթակառուցվածքների բարեկարգումը, արդյունավետ շահագործումն ու պահպանումը։

Նախագծով առաջարկվում է ձևավորել Ծրագրի կառավարման կոմիտե, որի գործունեության հիմնական նպատակը Ծրագրի վերաբերյալ ռազմավարական քննարկումներն են, բարձր մակարդակի որոշումների կայացումը, ներառյալ՝ կլաստերների զարգացման պլանների և ենթածրագրերի հաստատումը և միջգերատեսչական համագործակցությունը՝ ելնելով ծրագրի բազմաոլորտ բնույթից։ Ըստ Ծրագրի գործառնական ձեռնարկի՝ ԾԿԿ-ն  ստեղծվում է ՀՀ վարչապետի որոշմամբ, որով հաստատվում է նաև  դրա անհատական կազմը  և աշխատակարգը։

Ծրագրի իրականացման ընթացքում  ԾԿԿ-ի կազմում ընդգրկված գերատեսչությունների համագործակցությունն ապահովելու նպատակով, ինչպես նաև ԾԿԿ-ի մասնագիտական բնույթի առաջարկություններ ներկայացնելու համար յուրաքանչյուր գերատեսչություն նշանակում է պատասխանատու ներկայացուցիչ։

ԾԿԿ-ն աշխատանքները կազմակերպում է իր աշխատակարգին համապատասխան, որը ներառում է ԾԿԿ-ի

ü  գործունեության ոլորտը, նպատակը և խնդիրները,

ü  աշխատանքների կազմակերպումը,

ü  նիստերի անցկացումը,

ü  արձանագրման և գործավարության կարգը,

ü  նախագահի, անդամների և քարտուղարի գործառույթները,

ü  գործունեության դադարումը:

 
  • Продолжительность

    10.03.2026 25.03.2026
  • Тип

    Pешение

  • Область

    Экономика

  • Министерство

    Министерство экономики

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 24

Принт

Предложения

Оставить предложение

Предложение 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Добавить следующее предложение

Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после в систему.

Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.

Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: