Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի վերաբերյալ
հիմնավորումը
1. Անհրաժեշտությունը.
Նախագիծն ընդունվում է <<Կրթության մասին>> ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի և <<Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին>> ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետին համապատասխան:
|
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
|
Արցախի Հանրապետությունը, ՀՀ պաշտպանության նախարարությունը, ՀՀ առողջապահության նախարարությունը և <<Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան>> հիմնադրամը ներկայացրել են առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի և ինտերնատուրայի կրթական ծրագրերով իրենց հայտերը՝ հաշվի առնելով առողջապահական համակարգի և ՀՀ զինված ուժերում ներկայիս և ակնկալվող կադրային պահանջարկը:
|
3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.
|
Արցախի Հանրապետությունից, ՀՀ պաշտպանության նախարարությունից, ՀՀ առողջապահության նախարարությունից և <<Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան>> հիմնադրամից ստացված հայտերի հիման վրա ՀՀ կրթության և գիտության նախարարությունն ըստ մասնագիտությունների ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացնում պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ /անվճար/ առկա ուսուցմամբ հատկացված կլինիկական օրդինատուրայի և ինտերնատուրայի ընդունելության տեղերը:
|
4. Կարգավորման նպատակը և բնույթը.
|
Կլինիկական օրդինատուրայի կրթական ծրագրով ուսումնառության անվճար տեղերի հատկացում, բժշկական կադրային ներուժի պատրաստում, ՀՀ զինված ուժերում առկա բժիշկ-սպաների և մարզային առողջապահության կադրային պահանջարկի համալրում:
Նախագծի ընդունումը նպատակ ունի կանոնակարգել բարձրագույն ուսումնական հաստատությունում առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի ընդունելությունը և կարգավորել իրավական դաշտը տվյալ բնագավառում:
|
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
|
Արցախի Հանրապետություն, ՀՀ կրթության և գիտության նախարարություն, ՀՀ պաշտպանության նախարարություն, ՀՀ առողջապահության նախարարություն և <<Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան>> հիմնադրամ:
|
6. Ակնկալվող արդյունքը.
|
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը նախատեսում է 2018/2019 ուսումնական տարվա համար պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ /անվճար/ առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի և ինտերնատուրայի կրթական ծրագրերով ուսումնառությունը կազմակերպելու նպատակով ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել կլինիկական օրդինատուրայի համար 95 տեղ, որից 17-ը՝ Արցախի Հանրապետությանը, 18-ը՝ <<Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան>> հիմնադրամին, 50-ը՝ ՀՀ առողջապահության նախարարությանը, 10-ը՝ ՀՀ պաաշտպանության նախարարությանը և 28 տեղ ինտերնատուրայի համար:
|
Տեղեկանք
<<2018/2019 ուսումնական տարվա պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ /անվճար/ առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համար նախատեսված ինտերնատուրայի ընդունելության տեղերն ըստ մասնագիտությունների հաստատելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման բյուջեների վրա ազդեցության մասին
Որոշման ընդունման կապակցությամբ պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն սպասվում:
|
Տեղեկանք
<<2018/2019 ուսումնական տարվա պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ /անվճար/ առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համար նախատեսված ինտերնատուրայի ընդունելության տեղերն ըստ մասնագիտությունների հաստատելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
|
1.
|
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի մասին ընդունման առնչությամբ այլ իրավական ակտեր ընդունելու անհրաժեշտություն չկա:
|
2.
|
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը չի հակասում միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին:
|