Add to favourites

Under development

Հայաստանի Հանրապետությունում 2018/2019 ուսումնական տարվա պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ /անվճար/ առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի և ինտերնատուրայի ընդունելության տեղերն ըստ մասնագիտությունների

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Վարդան Համբարձումյան 11.07.2018 18:19:20 Առողջապահության եւ բժշկության ոլորտի 443 ուսանողներ եւ մասնագետներ ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանին եւ ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին ուղղված բաց նամակում պահանջել են մշակել մեխանիզմներ՝ ամբողջությամբ վերացնելու կլինիկական օրդինատուրայի ուսման վարձը եւ կլինիկական օրդինատորների կատարած աշխատանքի համար սամանել աշխատավարձ: Բաց նամակի ամբողջական տեքստը այստեղ՝ https://docs.google.com/forms/d/1Ugn_5c6X40GIZzePQetTXoU7bHZHFANhC07AHGX5rS4/edit Բաց նամակին միացած մասնագետների ցանկը այստեղ՝ https://drive.google.com/file/d/1fysfsAt2chpAY1F3rNxDJgzfO5OuUhxf/view?usp=sharing Ըդունվել է ի գիտություն: Ներկայացված առաջարկությունը կքննարկվի բժշկական կրթության ոլորտում իրականացվող կրթական բարեփոխումների շրջանականերում:
2 Վարդան Համբարձումյան 14.07.2018 17:16:12 Զարգացած երկրներում կլինիկական մասնագիտացում անցնող բժիշկները համարվում են լիարժեք աշխատողներ եւ կատարած աշխատանքի համար ստանում են համընդհանուր կերպով սահմնաված աշխատավարձ: Օրդինատորների մասնագիտացումը կառավարում է ոչ թե ԿԳՆում նստած չինովնիկը, կամ բժշկական համալսարանը, այլ՝ հիվանդանոցները՝ ըստ մասնագետների պահանջների: Օրինակ, ԱՄՆում բժշկության դպրոցը իրավասու է միայն բժշակական որակավորում տալու համար, իսկ օրդինատուրների կրթությամբ զբաղվում են կիս հիվանդանոցները: Harvard Medical School-ը առաջարկում է MD կամ MD/PhD ասիտիճանի կրթություն: Իսկ վիրաբույժ դառնալու համար շրջանավարտը արդեն պետք է դիմի Massachusetts General Hospital. ԱՄՆում գործում է օրդինատուրա դիմելու կենտրոնացված համակարգը՝ Residency Matching Program, որը հնարվորություն է տալիս տեսանելի դարձնել մագնագետների պահանջարկը եւ առկա տեղերը: Բացի դա, սա հնարավորություն կտա մարզային հիվանդանոցներին լուծել մասնագետների պհանաջարկը. եթե որեւէ մասնագետի ավելցուկ կա մայրաքաղաքում, ապա շրջանավարտը կարող է մասնագիտանալ մարզային հիվանդանոցում: Ընդունվել է ի գիտություն:
3 Վարդան Համբարձումյան 14.07.2018 17:17:42 Հայաստանի սոցիալական պայմաններին համապատասխան անհամարժեք վարձեր են սահմանվել բժշկական կրթության համար՝ վեց տարի 900,000 դրամ ուսման վարձ վճարել բժիշկ դառնալու համար, իսկ հետո էլ 2-3 տարի 750,000 կամ 1,050,000 մասնագիտանալու համար: Ընդունվել է ի գիտություն:
4 Բյուրակն Իշխանյան 11.07.2018 18:24:24 Առաջարկում եմ կլինիկական օրդինատուրան ընդհանրապես անվճար դարձնել և աշխատավարձ վճարել կլինիկական օրդինատորներին, ինչպես դա կատարվում է աշխարհի գրեթե բոլոր երկրներում, քանի որ կլինիկական օրդինատորներն ըստ էության կատարում են բժշկի աշխատանք իրենց օրդինատուրայի ողջ ընթացքում, որից շահում են բուժհաստատությունները։ Հասկանալի է, որ անվճար դարձնելու դեպքում անհնար կլինի բոլոր շրջանավարտներին տեղավորել իրենց ցանկացած մասնագիտացման կլինիկական օրդինատուրայում, բայց տվյալ դեպքում կարելի է վարվել այնպես, ինչպես աշխարհի շատ երկրներ են անում։ Այսինքն, որևէ մասնագիտացման գծով կլինիկական օրդինատորների տեղերը հատկացնում է ոչ թե նախարարությունը, այլ տվյալ բուժհաստատությունը՝ ելնելով իր սեփական կարիքներից ու ֆինանսական վիճակից։ Այսպիսով, մարզային բուժհաստատությունները նույնպես կարող են տեղեր հատկացնել՝ բացը լրացնելու նպատակով։ Ինչ խոսք, այս դեպքում նույնպես ոչ բոլոր շրջանավարտները կկարողանան մասնագիտանալ իրենց նախընտրած բնագավառում, բայց տվյալ դեպքում նորից կարելի է կիրառել այլ պետությունների փորձը, այն է՝ եթե որևէ մեկը ցանկանում է այնպիսի մասնագիտություն ձեռք բերել, որի պահանջարկը չկա այդ պահին (օրինակ՝ մանկաբարձություն-գինեկոլոգիա), ապա կարող են ընդգրկվել սպասման ցուցակներում (waiting list) և սպասել այնքան տարի, մինչև տվյալ մասնագիտության կլինիկական օրդինատուրայի տեղ կազատվի որևէ բուժհաստատությունում։ Ըդունվել է ի գիտություն: Ներկայացված առաջարկությունը կքննարկվի բժշկական կրթության ոլորտում իրականացվող կրթական բարեփոխումների շրջանականերում:
5 Էմմա Մաղաքյան 12.07.2018 21:25:49 Առաջարկում եմ ավելացնել ուռուցքաբանության օրդինատուրայի անվճար տեղ(եր): ՀՀում այսօր շատ կարևոր ոլորտներից է օնկոլոգիայի ոլորտը և լավագույն ուսանողները պետք է հնարավորություն ունենան սովորել այդ բաժնում անվճար հիմունքներով: Հուսամ՝ առաջարկս կբավարարվի, հաշվի առնելով ուռուցքային հիվանդությունների հսկա թիվը մեր երկրում: Առաջարկը ընդունելի է: Նախագծում կատարվել է փոփոխություն: