Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-Ի N 842-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 1562-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

No Suggesion author, date of receipt Status Suggestion content Attached files Conclusion Article
1 2 3 4 5 6
1 Suren Ghazaryan 03.03.2026 10:41:26

Ներկայացվող նոր փաթեթում նախկին 13 տարեկան անչափահաս երեխայի շեմը իջեցվել է 10 տարեկանի։ Ես իմ շինթույլտվությունը ստացել եմ 2025 թ. նոյեմբերին և տեղերի լրանալուն պես չկարողացա դիմել։ Գնել եմ հողամաս ստացել եմ շինթույլտվությունը բա հիմա ինչ պիտի լինի, եթե ես ունեմ 12 տարեկան երեխա։

10 տարին չլրացած երեխայի առկայության պարտադիր պահանջը վերաբերվում է առանձին բնակավայրերում տուն կառուցել ցանկացողներին, 01.05.2026թ. դրությամբ շինարարության թույլտվություն ստացած ընտանիքների դեպքում, եթե շահառու ամուսինների գումարային տարիքը գերազանցում է 75-ը, ապա պարտադիր է անչափահաս՝ 18 տարին չլրացած երեխայի առկայությունը։

2 Suren Ghazaryan 03.03.2026 10:41:26

Փոփոխել երեխաների տարիքի շեմը 10փոխարեն 13

Տարիքային շեմը պայմանավորված է այն հանգամանքով, որ տունը շահագործման հանձնելուց հետո երեխան լինի դպրոցահասակ և հաճախի տվյալ բնակավայրում կառուցված դպրոց։

3 Suren Ghazaryan 03.03.2026 10:41:26

Վերոնշյալ խնդրի պարագայում փոփոխել արդեն հաստատված 01.05.2025թ․  -  2025 թ․ դեկտեմբեր։

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ծրագրով սահմանված քվոտաները լրանալուց առաջ ծրագրում ընդգրկվելու նպատակով շինարարության թույլտվության համար դիմած և այն ուշացումով ստացած և ծրագրում չընդգրկված ընտանիքներն այդ թույլտվությունները ստացել է մինչև 01.05.2025թ․։

4 առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 03.03.2026 16:46:06

Բարեւ ձեզ։Ես լինելով Տավուշի մարզի Սեւքար համայնքից,համապատասխանելով ներկայացվող պայմաններին,առաջարկում Սեւքարում բարձրացնել քվոտաների թիվը,քանի որ շատ կան մարդիկ,ովքեր նոր են ձեռք բերելու հողը, այն էլ վարկով (մեզ չհասնելու դեպքում ավելորդ գնում կլինի տնամերձ հողամասը)եւ լրացնելու դիմումը։

Քվոտաները սահմանվել են հստակ տրամաբանությամբ, այսինքն՝ այն բնակավայրերում, որտեղ բնակչության և շահառուների թվի հարաբերակցությունը փոքր է 10 տոկոսից, նախատեսվել է շահառուների այնպիսի սահմանաչափ, որը լրացնելու դեպքում բնակչության և շահառուների թվի հարաբերակցությունը կհասնի 10 տոկոսի

5 առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 03.03.2026 16:46:51

Բարև Ձեզ։ Եթե ընդամենը ցանկացած մի գյուղում կատարեք մանրամասն ուսումնասիրություն կտեսնեք, որ տվյալ գյուղից երևի 35-40% հազիվ օգտված լինի ծրագրից։ Հիմնական օգտվողները եղել են գյուղում չապրող (օրինակ Երևան, Ռուսաստան կամ այլ) տեղերում բնակվողները, շատերը նույնիսկ տվյալ գյուղի հետ պապական կապ չունեն, ուղղակի օգտվել են առիթից։ Կան օրինակները փաստացի, որ նույն հողակտորի վրա կառուցվել են 4-5 թաունհաուսներ այդ նույն ծրագրով, որը տրամաբանության մեջ չէ։ Իսկ կողքի գյուղը, որը ընդգրկված չէ սահմանապահ գյուղերի ցանկում չունի գոնե 10֊20 տուն կառուցելու հնարավորություն, որտեղ նույն տան մեջ ապրում են 2֊3֊4 եղբայր։ Ծրագիրը հաջողված կլինի, եթե ծառայի գյուղում ապրող գյուղացուն, ոչ թե քաղաքից եկած մեկին, որը դրան նայում է որպես կապիտալ։ Փաստացի օրինակ Արենի գյուղը որտեղ կառուցվել է մոտ 150 տուն, ևս մոտ 40 դիմում, իսկ նույն սահմանի վրա գտնվող, Ռինդ, Ելփին, Զանգակատուն ու նման շատ գյուղերում ոչ մի։ Վերանայեք Ձեր ծրագիրը, այլապես այն կլինի ուղղակի պետության միջոցների վատնում։ Ելփինում կառուցվել է մանկապարտեզ որտեղ հաճախող սաների թիվը ուղիղ 50% չի գերազանցում։

Ծրագրի վերաբացման ներկա փուլում սահմանվել են 3 թիրախային խմբեր, որոնք մանրամասն նկարագրված են նախագծում։ Առաջարկն ընդունվել է ի գիտություն և հաշվի կառնվի ծրագրի մոնիթորինգի և հետագա բարեփոխումների ժամանակ։

6 առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 03.03.2026 17:26:50

Ի՞նչն է եղել պատճառը, որ Բաղանիսը չի ներառվել մինչև 10 տոկոս հարաբերակցություն ունեցող գյուղերի ցանկի մեջ, բայց միևնույն ժամանակ Ոսկևանը, որը նախորդ անգամ էլ ստացել է Բաղանիսի չափ քվոտա, ներառվել է: Ես հողամասս որպես նվիրատվություն ստացել եմ 2025 թվականի օգոստոսին, ներկա պահին ունեմ շինթույլտվություն: Ցանկանում եմ հասկանալ արդյոք Բաղանիսը մտնում է համայնքների ցանկի մեջ թե ոչ:

Բաղանիսը չի ներառվել, քանի որ բնակչության և փաստացի շահառուների թվի հարաբերակցությունը 24 տոկոս է, իսկ տվյալ փուլում ծրագիրը վերաբացվում է այն բնակավայրերի համար, որտեղ այդ հարաբերակցությունը փոքր է 10 տոկոսից։

7 առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 04.03.2026 10:36:35

Առաջարկում եմ Տավուշի մարզի Կողբ գյուղում բարձրացնել քվոտաների շեմը, քանի որ մեզ մոտ շատ են ծրագրից օգտվողները։ Շատ են նաև այն մարդիկ, ովքեր հողատարածք են ձեռք բերել 2025 թվականի մայիսի 1-ից հետո։ Ես հողատարածքի սեփականության վկայականը ստացել եմ 2025 թվականի սեպտեմբերի 5-ին և հիմա ոչ մի կերպ չեմ կարողանում օգտվել ծրագրից։ Խնդրում և առաջարկում եմ ժամկետը փոփոխել։

Առաջարկն ընդւնվել է ի գիտություն և հաշվի կառնվի ծրագրի հետագա զարգացման ժամանակ։

8 առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 05.03.2026 10:38:46

Եւ մի հարց.հնարավոր է հիմա իմանալ, թե օրինակ Սեւքարում արդյոք կա հնարավորություն շահառու դառնալու(այսինքն նախապես լրացված դիմումները ը որքանով են համապատասխանում ներկայիս ծրագրի պահանջներին)։

Առաջարկն ընդունվել է մասամբ։ Տավուշի մարզի Սևքար բնակավայրում տուն կառուցելու նպատակով կարող են դիմել միայն այն ընտանիքները, որոնք 2025 թվականի մայիսի 1-ի դրությամբ ստացել են շինարարության թույլտվություն կամ  2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում ձեռք են բերել հողամաս և բավարարում են ծրագրի գործող պահանջներին։

9 առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 05.03.2026 10:41:43

Խնդրում եմ պարզաբանել Սեւքարի համար 10 քվոտան մինչեւ 01.05.25 դիմումներն էլ է ներառում,թե բացի դա։

Տավուշի մարզի Սևքան բնակավայրում տուն կառուցելու նպատակով կարող են դիմել միայն այն ընտանիքները, որոնք 2025 թվականի մայիսի 1-ի դրությամբ ստացել են շինարարության թույլտվություն կամ  2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում ձեռք են բերել հողամաս և բավարարում են ծրագրի գործող պահանջներին։

10 առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 05.03.2026 09:59:03

Հարգելի՛ պատասխանատուներ, Սևքար համայնքի համար նախատեսված 10 քվոտան շատ քիչ է և որոշ չափով անարդար, քանի որ մեր գյուղում շատ մարդիկ մեծ դժվարությամբ են ձեռք բերել իրենց հողամասերը և ներկայիս սահմանափակ քվոտաների պատճառով չեն կարողանա օգտվել ծրագրից։ Խնդրում ենք ավելացնել Սևքար համայնքին տրամադրվող քվոտաների քանակը և երկարացնել նաև ծրագրի ժամկետը (մինչև մայիսի 1-ը նշված սահմանափակումը), որպեսզի ավելի շատ մարդիկ հնարավորություն ունենան օգտվելու ծրագրից։ Կանխավ շնորհակալություն։

Տավուշի մարզի Սևքար բնակավայրում տուն կառուցելու նպատակով կարող են դիմել միայն այն ընտանիքները, որոնք 2025 թվականի մայիսի 1-ի դրությամբ ստացել են շինարարության թույլտվություն կամ  2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում ձեռք են բերել հողամաս և բավարարում են ծրագրի գործող պահանջներին։ Այս բնակավայրի համար առանձին քվոտաներ նախատեսված չեն։

 

11 առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 05.03.2026 10:01:27

Խնդրում եմ պատասխանեք ,ես Սևքար գյուղից եմ ,հողամասս ձեռք եմ բերել 2025 թ նոյեմբեր ամսին ունեմ շինթույլտվություն,նախագծում գրված էր որ առաջարկվել է 10 քվոտա ,,առաջարկը ընդունվել է? ,կարողանալու եմ օգտվեմ ծրագրից,

Տավուշի մարզի Սևքար բնակավայրում տուն կառուցելու նպատակով կարող են դիմել միայն այն ընտանիքները, որոնք 2025 թվականի մայիսի 1-ի դրությամբ ստացել են շինարարության թույլտվություն կամ  2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում ձեռք են բերել հողամաս և բավարարում են ծրագրի գործող պահանջներին։

 

12 առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 05.03.2026 10:02:24

Ես այդպես էլ չեմ հասկանում բանկերի եւ նախարարության ասածների հակասության իմաստը։ Եթե այն համայնքներում, որտեղ շահառուները միայն մինչեւ 01.05.25թ․ դիմածներն են, ապա ինչու են այսօրվա դրությամբ բանկերը դիմումներ ընդունում՝ մարդկանց շփոթմունքի մեջ դնելով։

Դիմումների ընդունման գործընթացը կմեկնարկի ՀՀ կառավարության որոշումն ընդունելուց հետո։

13 Ռուբեն Մարտիրոսյան 03.03.2026 20:44:29

Բարև Ձեզ ծնողներս 2024 թվականի ապրիլին ձեռք են բերել հողամաս Տավուշի մարզի Բերդավան գյուղում , սակայն ծրագրի փակվելու պատճառով չենք հասցրել օգտվել ծրագէից, նրանց գումարային տարիքը 75 ից ավել է սակայն քույրս 13 տարեկան է , նրանք համապատասխանում ե՞ն ծրագրին։

Այո, համապատասխանում են։

14 Narek Siravyan 04.03.2026 14:00:12

Ես բնակվում եմ Սյունիքի Մարզի Ներքին Խնձորեսկ բնակավայրում, ամուսնացած եմ և ունեմ 3 անչափահաս երեխաներ։ Ապրում եմ ծնողներիս և եղպորս հետ նույն հարկի տակ 8 հոգով։ Աաջարկում եմ բնականաշինության քվոտա ավելացնելՍյունիքի Մարզի սահմանամերձ Ներքին Խնձորեսկ բնակավայրում։ Խնդրում եմ բնակարանաշինության ծրագրով հնարավորություն տալ Սյունիքի Մարզի սահմանամերձ Ներքին Խնձորեսկ բնակավայրում ունենալ սեփական անկյուն։

Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ բնակավայրում փաստացի բնակչության և ծրագրի նախորդ փուլի շահառուների թվի հարաբերակցությունը կազմում է 13 տոկոս, իսկ այս փուլում ծրագիրը վերաբացվում է այն բնակավայրերի համար, որտեղ այդ հարաբերակցությունը փոքր է 10 տոկոսից։ Առաջարկն ընդունվել է ի գիտություն և հաշվի կառնվի ծրագրի հետագա զարգացման ժամանակ։

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: