Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-Ի N 842-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 1562-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

—–––––––––– 2026 թվականի N         - Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-Ի N 842-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 1562-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ    

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.     Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունիսի 9-ի «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2025 թվականների ծրագիրը հաստատելու մասին» N 842-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝

1)     որոշման վերնագրում, 1-ին կետում, 3-րդ կետում, հավելվածի վերնագրում, հավելվածի 3-րդ, 6-րդ, 10-րդ կետերում «2025» թիվը փոխարինել «2027» թվով.

2)    հավելվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետի «գ» պարբերությունը «այրի» բառից հետո լրացնել «կամ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցված ամուսնության մեջ չգտնվող կին» բառերով.

3)    հավելվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետի «դ» պարբերության մեջ «13» թիվը փոխարինել «10» թվով և «ամուսիններ» բառից հետո լրացնել «կամ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցված ամուսնության մեջ չգտնվող կին» բառերով.

4)    հավելվածի 5-րդ կետում «բնակավայր» բառը փոխարինել «, Չիվա, Արագածոտնի մարզի Լուսակն, Հացաշեն, Սորիկ, Գեղարքունիքի մարզի Ավազան, Արփունք, Լեռնահովիտ, Տավուշի մարզի Աճարկուտ, Լոռու մարզի Հագվի, Ամոջ, Մեդովկա, Սյունիքի մարզի Գորայք, Ծղուկ, Իշխանասար, Շաքի բնակավայրեր».

5)    24-րդ կետում «2400» թիվը փոխարինել «մինչև 3820» բառերով։

2.    Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2025 թվականների ծրագրի իրականացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունիսի 9-ի N 842-Լ որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N 1562-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1)   որոշման վերնագրում, 1-ին, 2-րդ և 4-րդ կետերում, N 1 հավելվածի վերնագրում, 1-ին և 2-րդ կետերում, N 2 հավելվածի վերնագրում, 1-ին և 2-րդ կետերում, Ձև N 1-ի վերնագրում «2025» թիվը փոխարինել «2027» թվով.

2)  N 1 հավելվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետի «գ» պարբերությունը «այրի» բառից հետո լրացնել «կամ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցված ամուսնության մեջ չգտնվող կին» բառերով.

3)  N 1 հավելվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետի «դ» պարբերության մեջ «13» թիվը փոխարինել «10» թվով և «ամուսիններ» բառից հետո լրացնել «կամ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցված ամուսնության մեջ չգտնվող կին» բառերով.

4)  N 1 հավելվածի 2-րդ կետի 10-րդ ենթակետում «բնակավայր» բառը փոխարինել «, Չիվա, Արագածոտնի մարզի Լուսակն, Հացաշեն, Սորիկ, Գեղարքունիքի մարզի Ավազան, Արփունք, Լեռնահովիտ, Տավուշի մարզի Աճարկուտ, Լոռու մարզի Հագվի, Ամոջ, Մեդովկա, Սյունիքի մարզի Գորայք, Ծղուկ, Իշխանասար, Շաքի բնակավայրեր».

5)  N 1 հավելվածի 3-րդ կետի 1-ին ենթակետում «միայնակ ծնողի» բառերը փոխարինել «այրիների» բառով.

6) N 1 հավելվածի 5-րդ կետում «միայնակ ծնողի» բառերը փոխարինել «այրիների» բառով.

1)     N 1 հավելվածը 7-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7.1-ին կետով՝

«7.1. Եթե շահառուի կարգավիճակ ստանալուց հետո առավելագույնը 3 ամսվա ընթացքում չի կնքվում հիփոթեքային վարկի պայմանագիր, ապա շահառուի կարգավիճակն ինքնաշխատ եղանակով չեղարկվում է».

7)  N 2 հավելվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետի «գ» պարբերությունը «այրի» բառից հետո լրացնել «կամ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցված ամուսնության մեջ չգտնվող կին» բառերով.

8) N 2 հավելվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետի «դ» պարբերության մեջ «13» թիվը փոխարինել «10» թվով և «ամուսիններ» բառից հետո լրացնել «կամ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցված ամուսնության մեջ չգտնվող կին» բառերով.

9) N 1 ձևի 2.6-րդ կետում «միայնակ ծնող» բառերը փոխարինել «այրիների» բառով։

3.    Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով սահմանված փոփոխությունը՝ շահառուների թվի հավելումը, տարածվում է բացառապես՝

1)     2025 թվականի մայիսի 1-ի դրությամբ սահմանամերձ գյուղական բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով շինարարության թույլտվություն ստացած կամ այդ նույն նպատակով 2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում հողամաս ձեռք բերած (ամուսիններից առնվազն մեկի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումն իրականացրած) շահառուների վրա.

2)    Տավուշի մարզի Այգեձոր (մինչև 32), Այգեպար (մինչև 17), Արծվաբերդ (մինչև 41), Մովսես (մինչև 49), Չինարի (մինչև 24), Չորաթան (մինչև 13), Պառավաքար (մինչև 17), Վերին կարմիր աղբյուր (մինչև 34), Բարեկամավան (մինչև 10), Ոսկեվան (մինչև 21), Ազատամուտ (մինչև 79), Կայան (մինչև 10), Վազաշեն (մինչև 14), Սյունիքի մարզի Բարձրավան (մինչև 10), Խնձորեսկ (մինչև 12), Շուռնուխ (մինչև 10), Որոտան (մինչև 10), Բարգուշատ (մինչև 10), Գեղանուշ (մինչև 10), Գոմարան (մինչև 10), Դավիթ Բեկ (մինչև 16), Դիցմայրի (մինչև 10), Եղվարդ (մինչև 10), Խդրանց (մինչև 10), Ծավ (մինչև 10), Կաղնուտ (մինչև 10), Ճակատեն (մինչև 10), Ներքին Հանդ (մինչև 10), Շիկահող (մինչև 10), Սզնակ (մինչև 10), Սյունիք (մինչև 10), Սրաշեն (մինչև 10), Վարդավանք (մինչև 10), Ուժանիս (մինչև 10), Խոտ (մինչև 10), Արավուս (մինչև 10), Խնածախ (մինչև 19), Խոզնավար (մինչև 10), Կոռնիձոր (մինչև 19), Վաղատուր (մինչև 10), Տեղ (մինչև 25), Քարաշեն (մինչև 10), Արարատի մարզի Տիգրանաշեն (մինչև 10), Գեղարքունիքի մարզի Վահան (մինչև 21), Ներքին Շորժա (մինչև 10), Նորաբակ (մինչև 10), Վերին Շորժա (մինչև 10), Վայոց ձորի մարզի Բարձրունի (մինչև 10), Խնձորուտ (մինչև 11) բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու (կառուցապատումը շարունակելու) նպատակով դիմած շահառուների վրա․

3)    Արագածոտնի մարզի Լուսակն (մինչև 13), Հացաշեն (մինչև 10), Սորիկ (մինչև 10), Գեղարքունիքի մարզի Ավազան (մինչև 10), Արփունք (մինչև 10), Լեռնահովիտ (մինչև 14), Վայոց Ձորի մարզի Գոմք (մինչև 14), Չիվա (մինչև 19), Տավուշի մարզի Կիրանց (մինչև 10), Աճարկուտ (մինչև 10), Դովեղ (մինչև 11), Լոռու մարզի Հագվի (մինչև 10), Ամոջ (մինչև 10), Մեդովկա (մինչև 18), Սյունիքի մարզի Գորայք (մինչև 20), Ծղուկ (մինչև 15), Իշխանասար (մինչև 17), Շաքի (մինչև 22) բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու (կառուցապատումը շարունակելու) նպատակով դիմած շահառուների վրա։ Ընդ որում, այս դեպքում որոշման հավելվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետի «դ» պարբերությամբ սահմանված պայմաններից բացի, շահառուն չպետք է ունենա անձնական կամ ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով (50 տոկոս և ավելի մասնաբաժնով) պատկանող բնակելի անշարժ գույք կամ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքով սահմանված կարգով գրանցված գնման իրավունք Երևան քաղաքում։

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ն. Փաշինյան

 

  • Duration

    25.02.2026 13.03.2026
  • Type

    Decision

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3730

Print

Suggestions

առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով

05.03.2026

Ես այդպես էլ չեմ հասկանում բանկերի եւ նախարարության ասածների հակասության իմաստը։ Եթե այն համայնքներում, որտեղ շահառուները միայն մինչեւ 01.05.25թ․ դիմածներն են, ապա ինչու են այսօրվա դրությամբ բանկերը դիմումներ ընդունում՝ մարդկանց շփոթմունքի մեջ դնելով։

առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով

05.03.2026

Խնդրում եմ պատասխանեք ,ես Սևքար գյուղից եմ ,հողամասս ձեռք եմ բերել 2025 թ նոյեմբեր ամսին ունեմ շինթույլտվություն,նախագծում գրված էր որ առաջարկվել է 10 քվոտա ,,առաջարկը ընդունվել է? ,կարողանալու եմ օգտվեմ ծրագրից,

առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով

05.03.2026

Հարգելի՛ պատասխանատուներ, Սևքար համայնքի համար նախատեսված 10 քվոտան շատ քիչ է և որոշ չափով անարդար, քանի որ մեր գյուղում շատ մարդիկ մեծ դժվարությամբ են ձեռք բերել իրենց հողամասերը և ներկայիս սահմանափակ քվոտաների պատճառով չեն կարողանա օգտվել ծրագրից։ Խնդրում ենք ավելացնել Սևքար համայնքին տրամադրվող քվոտաների քանակը և երկարացնել նաև ծրագրի ժամկետը (մինչև մայիսի 1-ը նշված սահմանափակումը), որպեսզի ավելի շատ մարդիկ հնարավորություն ունենան օգտվելու ծրագրից։ Կանխավ շնորհակալություն։

See more

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: