«Վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության մասին» ՀՀ օրենքի նախագծի և օրենքի նախագծից բխող այլ օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթ
ՀՀ Սահմանադրության փոփոխությունների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տնտեսական կարգի հիմքը սոցիալական շուկայական տնտեսությունն է, որն, ի թիվս այլնի, հիմնված է ազատ տնտեսական մրցակցության վրա և պետական քաղաքականության միջոցով ուղղված է ընդհանուր տնտեսական բարեկեցությանը և սոցիալական արդարությանը:
Սահմանադրական այս նպատակների իրագործման համար հատկապես կարևոր է էներգետիկայի ոլորտի զարգացումը և արդիականացումը: Կառավարության 2021 թվականի հունվարի 14-ի թիվ 48-Լ որոշմամբ հավանություն ստացած՝ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրով (մինչև 2040 թվականը) (այսուհետ՝ ռազմավարություն) բնագավառի զարգացման հիմնական առաջնահերթություններից է վերականգնվող էներգետիկայի առավելագույն օգտագործումը և էներգախնայողության ներուժի իրացումը։
Վերականգնվող էներգետիկայի բնագավառում իրականացված բարեփոխումների շրջանակում փոփոխություններ և լրացումներ են կատարվել «Էներգետիկայի մասին» և «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքներում և ռազմավարությունում։
-
Duration
24.02.2026 12.03.2026 -
Type
Law
-
Area
Energy and natural resources
-
Ministry
Ministry of Territorial Administration and Infrastructure
-
Status
Views 648
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.