«ՀՀ Լոռու մարզի կոշտ կենցաղային թափոնների կառավարման հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
2 - Agree
-
1 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ «ՀՀ Լոռու մարզի կոշտ կենցաղային թափոնների կառավարման հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման
|
|
1 |
Անհրաժեշտությունը |
|
«ՀՀ Լոռու մարզի կոշտ կենցաղային թափոնների կառավարման հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ծրագիրը հաստատելու տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 2017 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 49 արձանագրային որոշման 2-րդ կետի կատարմամբ:
|
2 |
Ընթացիկ իրավիճակը և առկա խնդիրները |
|
Օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներից ելնելով` ներկայումս ՀՀ Լոռու մարզում կոշտ կենցաղային թափոնների արդյունավետ կառավարում չի իրականացվում: ՀՀ Լոռու մարզին ևս բնորոշ է հետխորհրդային կենտրոնացված կառավարումից անցմամբ պայմանավորված հատվածական և ոչ լիարժեք մոտեցումները աղբահանության և սանիտարական մաքրման ծառայություններին: Արդյունքում մարզի քաղաքային համայնքների համար հատուկ չեն ինստիտուցիոնալ կառավարման միանման մոտեցումներն ու համակարգերը: Մինչ այժմ ձեռնարկված քայլերը և առաջարկվող լուծումները հիմնականում վերաբերվել են ֆիզիկական ենթակառուցվածքների ստեղծմանը կամ բարելավմանը` առանց ինստիտուցիոնալ կողմին պատշաճ ուշադրություն դարձնելու: Զգալի թվով համայնքներում աղբահանության կառույցները պարզապես բացակայում են: Աղբահանության ծառայության դիմաց վճարվող գումարի չափը համայնքների կողմից որպես կանոն սահմանվում է առանց տնտեսական հաշվարկի, հաճախ այն որևէ կերպ չհիմնավորված խորհրդանշական գումար է: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության մարզպետարանի կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքներով մարզի 56 համայնքներից աղբահանության ծառայություններ մատուցվում են 39 համայնքներում, մնացած համայնքներում աղբահանության ծառայությունների վրա ծախսեր չի կատարվում ընդհանրապես: Վիճակը համեմատաբար բարվոք է քաղաքային համայնքներում, սակայն մարզի մնացած գյուղական համայնքներում գերազանցապես աշխատանքները չեն կրում համակարգված բնույթ և խիստ հեռու են բավարար լինելուց: Դրա հետ մեկտեղ տարերայնորն ձևավորված աղբանոցների առկայությունը բացասական ազդեցություն է թողնում մարդկանց առողջության և շրջակա միջավայրի վրա: 2017 թվականի ընթացքում գույքագրվել են մարզում թվով 348 աղբանոցներ: «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում 348-ից 339 աղբանոցներ փակվել են: 8-ը ենթակա են հիմնական շահագործման: Ներկայումս փակման ենթակա է երկու աղբավայր: |
3 |
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը |
|
ՀՀ Լոռու մարզի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ոլորտի քաղաքականությունը պայմանավորված է ՀՀ 2017-2036թթ. կեշտ կենցաղային թափոնների համակարգի զարգացման ռազմավարությամբ, ՀՀ Լոռու մարզի կոշտ կենցաղային թափոնների կառավարման հայեցակարգով և ՀՀ կառավարության «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրով: |
4 |
Կարգավորման նպատակը և բնույթը |
|
Նախագծով առաջարկվում է մի շարք միջոցառումների իրականացում, որոնց արդյունքներով հնարավորություն կընձեռվի նախապատրաստել այն անհրաժեշտ հենքը ինչը կապահովի Լոռու մարզում միջազգային չափորոշիչներին համապատասխան կոշտ կենցաղային թափոնների համակարգի սահուն ներդրումն ու արդյունավետ գործարկումը: |
5 |
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք |
|
«ՀՀ Լոռու մարզի կոշտ կենցաղային թափոնների կառավարման հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից` ՀՀ Լոռու մարզպետարանի հետ համատեղությամբ:
|
6 |
Ակնկալվող արդյունքները
|
|
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է աստիճանաբար, առանց պետության և համայնքների վրա լրացուցիչ վարկային պարտավորությունների, ՀՀ Լոռու մարզում ապահովել «ՀՀ Լոռու մարզի կոշտ կենցաղային թափոնների կառավարման հայեցակարգ»-ով նախատեսված աղբահանության և սանիտարական մաքրման համակարգի ներդրումը: Սույն նախագծով առաջարկվում է ապահովել անհրաժեշտ նվազագույնը` համակարգի կենսագործման համար: |
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀՀ Լոռու մարզի կոշտ կենցաղային թափոնների կառավարման հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեում և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացման կամ նվազեցման մասին |
«ՀՀ Լոռու մարզի կոշտ կենցաղային թափոնների կառավարման հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեում և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում: |
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀՀ Լոռու մարզի կոշտ կենցաղային թափոնների կառավարման հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտության բացակայության մասին
|
«ՀՀ Լոռու մարզի կոշտ կենցաղային թափոնների կառավարման հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագծի ընդունումը այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ չի ենթադրում:
|
ՏԵՂԵԿԱՆՔ «ՀՀ Լոռու մարզի կոշտ կենցաղային թափոնների կառավարման հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի համապատասխանության մասին |
«ՀՀ Լոռու մարզի կոշտ կենցաղային թափոնների կառավարման հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագիծը չի հակասում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին:
|
ՏԵՂԵԿԱՆՔ «ՀՀ Լոռու մարզի կոշտ կենցաղային թափոնների կառավարման հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ հասարակության իրազեկվածության մասին |
«ՀՀ Լոռու մարզի կոշտ կենցաղային թափոնների կառավարման հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագծի էլեկտրոնային տարբերակը, մինչև նախագիծը ՀՀ կառավարության նիստի քննարկմանը ներկայացնելը, տեղադրվելու է ՀՀ կառավարության ինտերնետային կայքում` www.edraft.am հասցեում: |
-
Discussed
22.06.2018 - 07.07.2018
-
Type
Decision
-
Area
Territorial administration and development
-
Ministry
Ministry of Territorial Administration and Infrastructure
Views 7234
Print