Добавить в избранное

«ՀՀ Լոռու մարզի կոշտ կենցաղային թափոնների կառավարման հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

                                                                                                                                

                                                        

                                                        ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

            «ՀՀ Լոռու մարզի կոշտ կենցաղային թափոնների կառավարման հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

 

1

Անհրաժեշտությունը

 

«ՀՀ Լոռու մարզի կոշտ կենցաղային թափոնների կառավարման հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ծրագիրը հաստատելու տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 2017 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 49 արձանագրային որոշման 2-րդ կետի կատարմամբ:

 

2

Ընթացիկ իրավիճակը և առկա խնդիրները

 

     Օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներից ելնելով`  ներկայումս ՀՀ Լոռու մարզում կոշտ կենցաղային թափոնների արդյունավետ կառավարում չի իրականացվում: ՀՀ Լոռու մարզին ևս բնորոշ է հետխորհրդային կենտրոնացված կառավարումից անցմամբ պայմանավորված հատվածական և ոչ լիարժեք մոտեցումները աղբահանության և սանիտարական մաքրման ծառայություններին: Արդյունքում մարզի քաղաքային համայնքների համար հատուկ չեն ինստիտուցիոնալ կառավարման  միանման մոտեցումներն ու համակարգերը: Մինչ այժմ ձեռնարկված քայլերը և առաջարկվող լուծումները հիմնականում վերաբերվել են ֆիզիկական ենթակառուցվածքների ստեղծմանը կամ բարելավմանը` առանց ինստիտուցիոնալ կողմին պատշաճ ուշադրություն դարձնելու: Զգալի թվով համայնքներում աղբահանության կառույցները պարզապես բացակայում են: Աղբահանության ծառայության դիմաց վճարվող գումարի չափը համայնքների կողմից որպես կանոն սահմանվում է առանց տնտեսական հաշվարկի, հաճախ այն որևէ կերպ չհիմնավորված խորհրդանշական գումար է:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության մարզպետարանի կողմից կատարված  ուսումնասիրությունների արդյունքներով մարզի 56 համայնքներից աղբահանության ծառայություններ մատուցվում են 39 համայնքներում, մնացած համայնքներում աղբահանության ծառայությունների վրա ծախսեր չի կատարվում ընդհանրապես: Վիճակը համեմատաբար բարվոք է քաղաքային համայնքներում, սակայն մարզի մնացած գյուղական համայնքներում գերազանցապես աշխատանքները չեն կրում համակարգված բնույթ և խիստ հեռու են բավարար լինելուց:

Դրա հետ մեկտեղ տարերայնորն ձևավորված աղբանոցների առկայությունը բացասական ազդեցություն է թողնում մարդկանց առողջության և շրջակա միջավայրի վրա: 2017 թվականի ընթացքում գույքագրվել են մարզում թվով 348 աղբանոցներ: «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում 348-ից 339 աղբանոցներ փակվել են: 8-ը ենթակա են հիմնական շահագործման: Ներկայումս փակման ենթակա է երկու  աղբավայր:

3

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 

ՀՀ Լոռու մարզի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ոլորտի քաղաքականությունը պայմանավորված է ՀՀ 2017-2036թթ. կեշտ կենցաղային թափոնների համակարգի զարգացման ռազմավարությամբ, ՀՀ Լոռու մարզի կոշտ կենցաղային թափոնների կառավարման հայեցակարգով և ՀՀ կառավարության «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրով:

4

Կարգավորման նպատակը և բնույթը

 

Նախագծով առաջարկվում է մի շարք միջոցառումների իրականացում, որոնց արդյունքներով հնարավորություն կընձեռվի նախապատրաստել այն անհրաժեշտ հենքը ինչը կապահովի Լոռու մարզում միջազգային  չափորոշիչներին համապատասխան կոշտ կենցաղային թափոնների համակարգի սահուն ներդրումն ու արդյունավետ գործարկումը:

5

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

«ՀՀ Լոռու մարզի կոշտ կենցաղային թափոնների կառավարման հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից` ՀՀ Լոռու մարզպետարանի հետ համատեղությամբ:

 

6

Ակնկալվող արդյունքները

 

 

Նախագծի  ընդունմամբ ակնկալվում է աստիճանաբար, առանց պետության և համայնքների վրա լրացուցիչ վարկային պարտավորությունների, ՀՀ Լոռու մարզում ապահովել «ՀՀ Լոռու մարզի կոշտ կենցաղային թափոնների կառավարման հայեցակարգ»-ով նախատեսված աղբահանության և սանիտարական մաքրման համակարգի ներդրումը: Սույն նախագծով առաջարկվում է ապահովել անհրաժեշտ նվազագույնը` համակարգի կենսագործման համար:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

            «ՀՀ Լոռու մարզի կոշտ կենցաղային թափոնների կառավարման հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ  ՀՀ պետական բյուջեում և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և  եկամուտների ավելացման կամ նվազեցման մասին

      «ՀՀ Լոռու մարզի կոշտ կենցաղային թափոնների կառավարման հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին»  Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեում և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

            «ՀՀ Լոռու մարզի կոշտ կենցաղային թափոնների կառավարման հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտության բացակայության  մասին

 

    «ՀՀ Լոռու մարզի կոշտ կենցաղային թափոնների կառավարման հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին»  Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագծի ընդունումը այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ չի ենթադրում:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

            «ՀՀ Լոռու մարզի կոշտ կենցաղային թափոնների կառավարման հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի համապատասխանության մասին

         «ՀՀ Լոռու մարզի կոշտ կենցաղային թափոնների կառավարման հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին»  Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագիծը չի հակասում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին:

 

 
 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

            «ՀՀ Լոռու մարզի կոշտ կենցաղային թափոնների կառավարման հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ հասարակության իրազեկվածության մասին

        «ՀՀ Լոռու մարզի կոշտ կենցաղային թափոնների կառավարման հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին»  Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագծի էլեկտրոնային տարբերակը, մինչև նախագիծը ՀՀ կառավարության նիստի քննարկմանը ներկայացնելը, տեղադրվելու է ՀՀ կառավարության ինտերնետային կայքում` www.edraft.am հասցեում:

 

  • Обсуждалось

    22.06.2018 - 07.07.2018

  • Тип

    Pешение

  • Область

    Территориальное управление и развитие

  • Министерство

    Министерство территориального управления и инфраструктур

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 7235

Принт