Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Հայաստանում IMEI կոդերի վերահսկողության բացակայությունը նպաստում է չմաքսազերծված, կեղծ կամ փոփոխված IMEI կոդերով բջջային հեռախոսների շրջանառությանը, ինչը հանգեցնում է հարկային մուտքերի կորուստների, շուկայի մրցակցության խաթարման և տեխնիկական ու անվտանգության ռիսկերի աճի։ IMEI կոդերի վերահսկողության մեխանիզմների բացակայության արդյունքում երաշխավորված չեն հատկապես Հայաստան ժամանակավոր եկող անձանց անձնական տվյալների պաշտպանությունը։ Անհրաժեշտ է ներդնել արդյունավետ համակարգ ներմուծված բջջային հեռախոսների ամբողջական գրանցման և հետագծելիության ապահովման համար՝ միջազգային լավագույն փորձին համապատասխան։

IMEI միասնական համակարգի ներդրումը հնարավորություն կտա համադրել մաքսային տվյալները, օպերատորների ակտիվացումները և միջազգային ռեգիստրները՝ թույլատրելով միայն օրինական ներմուծված բջջային հեռախոսների ակտիվացում։ Սա կնվազեցնի ստվերային շրջանառությունը, կբարձրացնի պետական վերահսկողությունն ու կխթանի հանրային անվտանգությունը։ Ներկայիս զարգացող թվային աշխարհում համակարգի ներդրումը կապահովի երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման և բացահայտման, ինչպես նաև անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանությանը երաշխավորումը։

  1. Առաջարկվող կագավորման բնույթը

Առաջարկվում է օրենքով ամրագրել՝

·         անհատի կողմից իր նոր բջջային հեռախոսի IMEI կոդի առցանց գրանցման հնարավորություն,

·         IMEI միասնական գրանցման և վերահսկողության պետական համակարգ,

·         բջջային կապի ծառայություններ մատուցելիս IMEI համապատասխանության պարտադիր պահանջ,

·         պետական մարմինների, մաքսային ծառայությունների և կապի օպերատորների միջև IMEI տվյալների շտեմարանների համապատասխան փոխգործելիության ապահովում:

Առաջարկվող իրավական կարգավորումը ներառում է պարտադիր IMEI գրանցում օրինական ներմուծման պահից, միաժամանակ սահմանափակումներ է մտցնում կոդերի կրկնօրինակման, փոփոխման և չմաքսազերծված սարքերի ակտիվացման նկատմամբ:

  1. Ակնկալվող արդյունքը՝

Նախագծի ընդունումը կնպաստի՝

·         ստվերային տնտեսության կրճատմանը՝ հարկային վարչարարության լիազորությունների արդիականացմամբ,

·         բջջային սարքերի շուկայի կարգավորմանն ու սպառողների պաշտպանությանը, մասնավորապես՝ հեռախոսների գողության և խարդախության հանցագործությունների կանխմանը,

·         հանրապետությունում անվտանգային ռիսկերի նվազեցմանը և կիբեռանվտանգության մակարդակի բարձրացմանը,

·         փոխգործելի տվյալների շտեմարանների ներդրմանը, որն ապահովում է սարքերի ամբողջական հետագծելիություն և կանխարգելիչ վերահսկողություն,

·         բջջային կապի օպերատորների անդամակցությանը միջազգային տվյալների շտեմարաններին, որտեղ ֆիքսվում են միջազգային զեղծարարությունները։

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 Նախագիծը մշակվել է «Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամի կողմից՝ Տեղեկատվական համակարգերի կառավարման խորհրդի  2025թ. սեպտեմբերի 12-ի ԽԱ/21-2025, 2025թ. սեպտեմբերի 20-ի ԽԱ/ 22-2025, 2025թ. հոկտեմբերի 4-ի ԽԱ/23-2025, 2025թ. հոկտեմբերի 18-ի ԽԱ/24-2025, 2026թ. hունվարի 24-ի ԽԱ/02-2026 նիստերի արձանագրությունների հիման վրա, ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, Պետական եկամուտների կոմիտեի և բջջային օպերատորների համագործակցությամբ՝ միջազգային փորձի և GSMA ուղեցույցների հիման վրա։

 

  1. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացման կամ նվազեցման վերաբերյալ

 IMEI միասնական համակարգի ներդրման արդյունքում համակարգված հարկային ներգրավվածության շնորհիվ կբարձրանան պետական եկամուտները և կտրուկ կնվազի ստվերային ներմուծումը։ Համակարգի ներդրման և ոլորտի կարգավորման համար արվող սահմանափակ ներդրումային ծախսերը համեմատելի չեն ստվերի նվազեցումից և անվտանգային ազդեցությունից տրամադրվող առավելությունների հետ։ Համակարգի ներդրման համար սահմանվող պետական տուրքի չափերի սահմանման նպատակով Տեղեկատվական համակարգերի կառավարման խորհրդի նիստերի ընթացքում տեղի են ունեցել քննարկումներ, որոնց արդյունքում պետական տուրքերի սահմանման համար հիմք են ընդունվել տեխնիկական համակարգերի ստեղծման համար ֆինանսական ներդրումների ծավալը, բջջային կապի օպերատորների կողմից կոդերի գրանցման ինքնարժեքը, մինչ այժմ բջջային հեռախոսների ներմուծման վիճակագրային քանակը և մի շարք այլ հանգամանքներ։

 

     6.        Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. 2050 Հայաստանի վերափոխման ռազմավարություն, Կառավարության 2021-2026թթ.       ծրագիր,    ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

 

IMEI միասնական համակարգի ընդունումը ուղղված է թվային կառավարման, անվտանգության և տնտեսական բարեփոխումների ազգային ռազմավարական նպատակների իրականացմանը՝ համապատասխանեցնելով նաև միջազգային կառավարման լավագույն օրինակներին։

  • Duration

    12.02.2026 27.02.2026
  • Type

    Law

  • Area

    Telecommunication(electronic communication), High tech industry, Information technologies

  • Ministry

    Ministry of High-Tech Industry

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 105

Print

Suggestions

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: