Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 28-ի N 1667-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1667-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը

Նախագծի ընդունումը հետապնդում է համայնքային գույքի օտարումն ու վարձակալության տրամադրումն առավել արդյունավետ և թափանցիկ դարձնելու նպատակ, որը, այսուհետ՝ իրականացվելու է պետական գույքի օտարման և վրաձակալության տրման դեպքում իրականացվող էլեկտրոնային միասնական համակարգի (այսուհետ՝ Համակարգ) միջոցով, ինչը նպաստելու է համայնքային գույքի օտարման և վարձակալության տրման արդյունավետության բարձրացմանը։

2 Կարգավորման նպատակը և ակնկալվող արդյունքը.

Կատարվելիք փոփոխությունների արդյունքում ակնկալվում է, որ գործընթացի գործարկման արդյունքում բարձրանալու է համայնքային գույքի օտարման արդյունավետությունը, ինչի միջոցով նաև ավելանալու են համայնքային բյուջներ մուտքագրվող գումարների չափերը, ինչը նպաստելու է համանքների հետագա զարգացմանը, կրճատվելու է լրացուցիչ վարչարարությունը, ապահովվելու է գործընթացի թափանցիկությունը։

Որոշման նախագծի ընդունման ժամկետի սահմանումը պայմանավորված է սերվերային համակարգի վերազինման հնարավորությամբ, ինչպես նաև ծրագրային կայքի փոփոխություններով։

3Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 28-ի N 1667-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի՝ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացումների կամ նվազեցումների մասին տեղեկանքի լրացման անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:

4 Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք.

       Նախագծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից:

5 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագծերի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մասով 106-րդ կետի՝ 106.1-ին ենթակետի  միջոցառման կատարումից։

 

 

 

 

  • Discussed

    11.02.2026 - 04.03.2026

  • Type

    Decision

  • Area

    State property alienation

  • Ministry

    State Property Management Committee

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 769

Print

Suggestions

Gevorg Mamikonyan

12.02.2026

fgvdffv

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: