«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 28-ի N 1667-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1667-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը
Նախագծի ընդունումը հետապնդում է համայնքային գույքի օտարումն ու վարձակալության տրամադրումն առավել արդյունավետ և թափանցիկ դարձնելու նպատակ, որը, այսուհետ՝ իրականացվելու է պետական գույքի օտարման և վրաձակալության տրման դեպքում իրականացվող էլեկտրոնային միասնական համակարգի (այսուհետ՝ Համակարգ) միջոցով, ինչը նպաստելու է համայնքային գույքի օտարման և վարձակալության տրման արդյունավետության բարձրացմանը։
2․ Կարգավորման նպատակը և ակնկալվող արդյունքը.
Կատարվելիք փոփոխությունների արդյունքում ակնկալվում է, որ գործընթացի գործարկման արդյունքում բարձրանալու է համայնքային գույքի օտարման արդյունավետությունը, ինչի միջոցով նաև ավելանալու են համայնքային բյուջներ մուտքագրվող գումարների չափերը, ինչը նպաստելու է համանքների հետագա զարգացմանը, կրճատվելու է լրացուցիչ վարչարարությունը, ապահովվելու է գործընթացի թափանցիկությունը։
Որոշման նախագծի ընդունման ժամկետի սահմանումը պայմանավորված է սերվերային համակարգի վերազինման հնարավորությամբ, ինչպես նաև ծրագրային կայքի փոփոխություններով։
3․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 28-ի N 1667-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի՝ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացումների կամ նվազեցումների մասին տեղեկանքի լրացման անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:
4․ Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք.
Նախագծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից:
5․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագծերի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մասով 106-րդ կետի՝ 106.1-ին ենթակետի միջոցառման կատարումից։
-
Продолжительность
11.02.2026 04.03.2026 -
Тип
Pешение
-
Область
Отчуждение государственной собственности
-
Министерство
Комитет по управлению государственным имуществом
-
Test
Просмотры 84
Принт
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .