Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

Նախագիծ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

 

Հոդված 1.  2016 թվա­կանի հոկ­­տեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հար­կա­­յին օրենս­­գրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 62-րդ հոդվածում՝

1)    6-րդ մասում «7-րդ մասով» բառերը փոխարինել «7-րդ, 21-րդ և 22-րդ մասերով» բառե­րով.

2)   21-րդ մասում՝

ա) «և սույն հոդվածով սահմանված կարգով հաշվարկվող ԱԱՀ-ով հարկման բազայի» բառերը փոխարինել «սահմանված կարգով հաշվարկվող ԱԱՀ-ով հարկման բազայի, իսկ  անհատույց կամ իրական արժեքից էականորեն ցածր արժեքով հատուցմամբ գործարքների դեպ­­քում՝ այդ գործարքների իրական արժեքի 80 տոկոսի» բառերով.

բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններ.

«Սույն մասի կիրառության իմաստով  համարվում է, որ ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համար­վող գործարքն իրականացվել է իրական արժեքից էականորեն ցածր արժեքով, եթե դրա հատուց­ման արժեքը (առանց ԱԱՀ-ի) 20 և ավելի տոկոսով ցածր է նույն, իսկ դրա բացա­կա­յու­թյան դեպքում՝ համանման ապրանքի մատակարարման գործարքների իրական արժեքից (առանց ԱԱՀ-ի): 

Սույն մասով սահմանված՝ գործարքի իրական արժեքի որոշման նպատակով կիրառելի են սույն  հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետով սահմանված դրույթները:»:

3)   լրացնել հետևյալ բովանդակությամբ 22-րդ մաս.

«22. Ոսկուց և թանկարժեք քարերից պատրաստված իրերի օտարման դեպքում ԱԱՀ-ով հարկման բազա է համար­վում՝

1)   ոսկուց և թանկարժեք քարերից պատրաստված իրեր արտադրողի կողմից արտադրված՝ ոսկուց և թանկարժեք քարերից պատրաստված իրերի օտարման գոր­ծարք­ների մասով՝ Օրենս­գրքի 61-րդ հոդվածով սահ­ման­ված կարգով հաշ­վարկ­վող՝ ԱԱՀ-ով հարկ­­ման բազայի, իսկ անհա­տույց կամ իրական արժեքից էականորեն ցածր արժեքով հատուցմամբ գործարքների դեպ­քում՝ այդ գործարքների իրական արժեքի 80 տոկոսի և Օրենս­գրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-4-րդ կետերով, ինչ­պես նաև 13-րդ մասով սահմանված փաս­տա­թղթերով հիմ­նա­վոր­­­ված՝ տվյալ իրի արտադրության համար օգտագործված ոսկու և թան­կար­ժեք քարերի ձեռք բերման գնի դրական տար­բերությունը: Սույն կետի համաձայն հաշ­վարկվող ԱԱՀ-ով հարկման բազան չի կարող պակաս լինել Օրենս­գրքի 61-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկվող ԱԱՀ-ով հարկ­­ման բազայի, իսկ  անհատույց կամ իրական արժեքից էականորեն ցածր արժեքով հատուցմամբ գործարքների դեպքում՝ այդ գործարքների իրական արժեքի 80 տոկոսի 25 տոկո­սից.

2)  ոսկուց և թանկարժեք քարերից պատրաստված իրերի առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղ­վող անձանց կողմից ոսկուց և թանկարժեք քարերից պատրաստված իրերի օտարման գործարքների մասով՝ Օրենսգրքի 61-րդ հոդվածով սահմանված կարգով հաշ­վարկ­վող՝ ԱԱՀ-ով հարկ­­ման բազայի, իսկ անհատույց կամ իրական արժեքից էականորեն ցածր արժեքով հատուցմամբ գործարքների դեպքում՝ այդ գործարքների իրական արժեքի 80 տոկոսի և Օրենս­գրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-4-րդ կետերով, ինչպես նաև 13-րդ մասով սահ­­­­մանված փաս­տա­թղթերով հիմ­նա­վոր­­­ված՝ տվյալ իրի ձեռք բերման գնի ներառյալ՝ ԱԱՀ-ն դրական տար­բե­րու­թյունը:

Սույն մասի կիրառության իմաստով  համարվում է, որ ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համարվող գործարքն իրականացվել է իրական արժեքից էականորեն ցածր արժեքով, եթե դրա հատուցման արժեքը (առանց ԱԱՀ-ի) 20 և ավելի տոկոսով ցածր է նույն, իսկ դրա բացակայության դեպքում՝ համանման ապրանքի մատակարարման գործարքների իրական արժեքից (առանց ԱԱՀ-ի):

Սույն մասով սահմանված՝ գործարքի իրական արժեքի որոշման նպատակով կիրառելի են սույն  հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետով սահմանված դրույթները:»:

Հոդված 2. Օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13-րդ կետով.

 «13 ոսկուց և թանկարժեք քարերից պատրաստված իրերի առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղ­վող անձինք՝ ոսկուց  և թանկարժեք քարերից պատրաստված իրերի օտար­ման գործարքներին (բացառությամբ՝ ԱԱՀ-ի 0 տոկոս դրույքաչափով հարկման ենթակա գործարքներին) վերագրվող՝ այդ իրերի մատակարարի կողմից դուրս գրված հար­կային հաշվում կամ մաքսային հայտա­րա­րա­գրում կամ ներմուծման հարկային հայտա­րա­րա­գրում առանձնաց­ված ԱԱՀ-ի գումարի չափով:»:

Հոդված 3.  Օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 39-րդ կետում «գոր­ծու­նեու­թյուն իրա­կա­նաց­­նող» բառերից հետո լրացնել «՝ Օրենսգրքով սահմանված կարգով ԱԱՀ վճա­րող չհամար­վող» բառերը:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հուլիսի 1-ից և կիրառ­վում է 2026 թվա­կանի հուլիսի 1-ից հետո կատարվող՝ ոսկուց և թանկարժեք քարերից պատ­րաստված իրերի օտարման գոր­ծարք­ների՝ ԱԱՀ-ով հարկման բազայի որոշման նպատակով:

  • Discussed

    10.02.2026 - 02.03.2026

  • Type

    Law

  • Area

    State revenue, Economy, Financial

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 653

Print

Related documents / links

Suggestions

SARKISSIAN

12.02.2026

ԱՌԱՋԱՐԿ

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԳԾԻ 62-րդ հոդվածի 22-րդ մասի բովանդակության հստակեցման վերաբերյալ

Հարգելի՛ գործընկերներ,

Ոսկերչական ոլորտի ներկայացուցիչները վերջին ամիսներին ունեցել են մի շարք աշխատանքային հանդիպումներ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչների և ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ՝ պարոն Էդուարդ Հակոբյանի հետ։

Քննարկումների ընթացքում ընդգծվել են ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի՝ ոսկուց պատրաստված իրերի ԱԱՀ-ով հարկման բազայի սահմանմանը վերաբերող մի շարք գործնական հարցեր, որորնց արդյունքում ոլորտի ներկայացուցիչների կողմից ներկայացվել է առաջարկ, ըստ որի՝ օրենքի նշված դրույթում նպատակահարմար է «ոսկուց և թանկարժեք քարերից պատրաստված իրեր» ձևակերպումը հստակեցնել՝ ներառելով նաև բոլոր թանկարժեք մետաղները, ինչպես նաև թանկարժեք և կիսաթանկարժեք քարերը, որոնց ձեռքբերումը Հայաստանի Հանրապետության տարածքում օրենքով ազատված է ԱԱՀ-ից։

Առաջարկվող հստակեցում

Օրենքի նախագծի 22-րդ մասում առաջարկվում է «ոսկուց և թանկարժեք քարերից պատրաստված իրեր» ձևակերպման փոխարեն օգտագործել հետևյալը՝

«թանկարժեք մետաղներից, ինչպես նաև թանկարժեք և կիսաթանկարժեք քարերից պատրաստված իրեր», 

և ըստ հնարավորության նախագծում դրանց ցանկը հստակեցնել՝ համապատասխան ԱՏԳԱԱ կոդերով՝ հարկային վարչարարության պարզեցման նպատակով։

Իրավական հիմքեր

1.      «Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ օրենքի (ՀՕ–83–Ն, ընդունված է՝ 23.05.2006 թ.) 1-ին հոդվածով հստակ սահմանվում է, որ թանկարժեք մետաղներ են՝

«Ոսկին, արծաթը, պլատինը և պլատինե խմբի մետաղները (պալադիում, իրիդիում, ռոդիում, ռուտենիում և օսմիում), որոնք կարող են գտնվել ցանկացած վիճակում և տեսքով, այդ թվում՝ հումքի, ձուլվածքների, կիսաֆաբրիկատների, արդյունաբերական արտադրանքի, քիմիական միացությունների, արտադրանքի (իրերի), այդ թվում՝ ոսկերչական և այլ իրերի, մետաղադրամների, ջարդոնների և թափոնների ձևով»։

2.     ՀՀ Հարկային օրենսգիրքի 64-րդ հոդվածով. (ՀՕ–165–Ն)

ԱԱՀ-ից ազատվում են՝

25) Կառավարության սահմանած ցանկում նշված թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի օտարումը.

26) թանկարժեք մետաղների (բացառությամբ թանկարժեք մետաղներից պատրաստված արտադրանքի (իրերի), այդ թվում՝ ոսկերչական և այլ իրերի), ինչպես նաև թանկարժեք մետաղներից պատրաստված՝ ԱՏԳ ԱԱ 7106, 7108, 7109 00 000 0, 7110, 7113, 7115 ծածկագրերին դասվող ոսկերչական նշանակության կիսապատրաստուկների օտարումը.

Այս դրույթները վկայում են, որ գործող օրենսդրությամբ նման հումքի ձեռքբերումը և օտարումը ՀՀ տարածքում ազատված է ԱԱՀ-ից, ուստի այն պետք է ամբողջությամբ ընդգրկվի նաև նախագծի նոր ձևակերպման շրջանակում։

Առաջարկի հիմնավորումը

Տնտեսական հավասար մրցակցային դաշտի ապահովում․

Ներկայիս նախագծում ԱԱՀ-ով հարկման բազայի նոր կարգը տարածվում է միայն ոսկուց պատրաստված իրերի վրա, ինչը կարող է առաջացնել մրցակցային անհավասարություն ոսկյա և արծաթյա արտադրանքի շուկաների միջև։

Նման մոտեցումը կխաթարի արդար մրցակցությունը և տնտեսվարողների հավասարակշռված հարկային բեռը։

Եզրակացություն

Համաձայն վերը նշվածի՝ առաջարկում ենք վերանայել նախագծի 22-րդ մասի ձևակերպումը՝ «Ոսկուց և թանկարժեք քարերից պատրաստված իրեր», այն ձևակերպելով հետևյալ կերպ․

«Թանկարժեք մետաղներից, ինչպես նաև թանկարժեք և կիսաթանկարժեք քարերից պատրաստված իրերի օտարման դեպքում ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում ...:»

Սա կապահովի ոսկեգործության ոլորտի հավասարակշռություն, իրավական հստակություն և արդար մրցակցային միջավայր։

 

Հարգանքով՝ ՍԱՐԿԻՍՍԻԱՆ ՍՊԸ

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: