«Երևան քաղաքի զարգացման 2025 թվականի ծրագրի իրականացման հաշվետվությունը հաստատելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԵՐԵՎԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Համաձայն «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 83-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Երևանի զարգացման ծրագրի իրականացման վերաբերյալ քաղաքապետը հաշվետվություն է ներկայացնում Երևան քաղաքի ավագանուն:
Նախագիծը նպատակ ունի համակողմանիորեն ներկայացնել 2025 թվականի ընթացքում իրականացված հիմնական ծրագրերն ու միջոցառումները, դրանց արդյունքները, ինչպես նաև հիմնավորել շարունակականության և 2026 թվականին նախատեսվող հետագա քայլերի անհրաժեշտությունը։
2025 թվականի ընթացքում քաղաքաշինության և ենթակառուցվածքների ոլորտում իրականացվել են մեծածավալ աշխատանքներ։ Շարունակական է եղել նախադպրոցական, արտադպրոցական և մշակութային հաստատությունների վերանորոգման և հիմնանորոգման գործընթացը։ Զուգահեռաբար իրականացվել են մանկապարտեզների բակերի բարեկարգման աշխատանքներ, ինչը նպաստել է երեխաների համար անվտանգ և բարենպաստ միջավայրի ստեղծմանը։ Վարչական շրջաններում իրականացվել են բակերի, հանրային տարածքների բարեկարգման, ինչպես նաև սպորտային ենթակառուցվածքների կառուցման աշխատանքներ։ Այս միջոցառումները էականորեն նպաստել են համայնքային կյանքի ակտիվացմանը և բնակիչների սոցիալական ներառմանը։
Քաղաքի էկոլոգիական կայունության բարձրացման նպատակով իրականացվել են լայնածավալ բնապահպանական միջոցառումներ։ Մասնավորապես, մեկնարկել է Նուբարաշենի խճուղու հարևանությամբ անտառպաշտպանիչ բուֆերային գոտու ստեղծման ծրագիրը, որը ներառում է ոռոգման ենթակառուցվածքների կառուցում և շուրջ 10 650 ծառի տնկում։ Քաղաքի տարբեր հատվածներում իրականացվել են կանաչապատման աշխատանքներ՝ տնկվել են հազարավոր ծառեր, թփեր և ծաղիկներ, հիմնվել են նոր ծաղկանոցներ և ուրբան անտառային գոտիներ։ Այս աշխատանքներն ուղղված են օդի որակի բարելավմանը, քաղաքային միկրոկլիմայի կայունացմանը և բնակչության առողջ կենսակերպի խթանմանը։
Էական առաջընթաց է արձանագրվել կենցաղային թափոնների կառավարման ոլորտում։ Մշակվել և հաստատվել է խառը կենցաղային թափոնների վերամշակման գործարանի կառուցման և շահագործման ներդրողի ընտրության մրցութային գործընթացը, որի մրցույթը նախատեսված է ավարտել 2026 թվականին։
Միաժամանակ իրականացվել են կոյուղատար և հեղեղատար համակարգերի կառուցման և վերակառուցման աշխատանքներ, ձեռք են բերվել նոր աղբատար և կոմունալ մեքենաներ, ինչպես նաև տեղադրվել են ժամանակակից աղբամաններ տարբեր վարչական շրջաններում։ Իրականացված աշխատանքները նպաստել են սանիտարական վիճակի բարելավմանը և քաղաքային ծառայությունների արդյունավետության բարձրացմանը։
Հաշվի առնելով բնակչության կարծիքը և առաջնահերթ խնդիրները՝ 2025 թվականին հատուկ ուշադրություն է դարձվել հասարակական տրանսպորտի զարգացմանը։ Մեկնարկել է նոր, ժամանակակից տրոլեյբուսների ձեռքբերման գործընթացը, որոնք նախատեսվում է շահագործման հանձնել 2026 թվականին։ Իրականացվել են կլիմայական փոփոխություններին հարմարվողականության ծրագրեր, այդ թվում՝ անձրևաջրերի հավաքման և օգտագործման բնապահպանական ծրագիրը, որը կկիրառվի հաջորդ տարի։
Վերը ներկայացված միջոցառումները վկայում են, որ Երևանի զարգացման 2025 թվականի ծրագիրը իրականացվել է համակարգված և նպատակային կերպով՝ ապահովելով շոշափելի արդյունքներ մի շարք ռազմավարական ոլորտներում։ Միևնույն ժամանակ, իրականացված ծրագրերը ստեղծում են անհրաժեշտ հիմք դրանց շարունակականության և ընդլայնման համար 2026 թվականին։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ Երևան քաղաքի ավագանու քննարկմանն է ներկայացվում «Երևանի զարգացման 2025 թվականի ծրագրի իրականացման հաշվետվությունը հաստատելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը։
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ՝ ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ
-
Duration
09.02.2026 24.02.2026 -
Type
Decision
-
Area
Territorial administration and development
-
Ministry
Yerevan Municipality
-
Status
-
Հանրային հարցման ամսաթիվ
20.02.2026
-
Հանրային հարցման հասցե
During public discussions on February 20 at 15:00 in the briefing hall on the 5th floor of the administrative building of the Yerevan City Hall, located at 1 Argishti Street, open public hearings will be held.
Views 90
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.