Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի N 1614-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«___» _________ 2026 թվականի N …….-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի N 1614-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետն ու 3-րդ մասը և 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի նոյեմբերի 14-ի «Պետական սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի տրամադրման կարգերը, պայմանները, տրամադրվող խնամքի ձևերը, տրամադրվող սոցիալական ծառա­յությունների, խնամքի տրամադրումը մերժելու հիմք հանդիսացող հիվան­դու­թյունների ցանկերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 1614-Ն որոշման հավելվածի մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները՝

1)      6-րդ կետի 4-րդ ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «կամ» բառով,

2)     6-րդ կետում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 5-րդ ենթակետ՝

«5) խնամատար ընտանիքներում։»,

3)     լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 10.1-ին կետ՝

«10.1. Խնամատար ընտանիքում խնամքը տրամադրվում է այն տարեց, ներառյալ՝ հաշմանդամություն ունեցող անձանց, բացառությամբ դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձանց, ովքեր չունեն սեփականության իրավունքով իրենց պատկանող գույք և չունեն աշխատունակ չափահաս զավակներ:»,

4)     լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 13.1-ին կետ՝

«13.1. Խնամատար ընտանիքում խնամքը կազմակերպելու համար սույն հավելվածի 10.1-ին կետում նշված տարեց անձը, ներառյալ՝ շուրջօրյա խնամքի կենտրոններում բնակվող, դիմում է ներկայացնում իր բնակության կամ գտնվելու վայրի տարածքային կենտրոն։»,

5)     լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 15.1-ին կետ՝

«15.1. Խնամատար ընտանիքում խնամք ստանալու համար խնամք հայցող անձը սույն հավելվածի 14-րդ կետում թվարկված փաստաթղթերից բացի ներկայացնում է խնամատար ընտանիքին ներկայացվող ցանկալի պահանջներ, այդ թվում՝ խնամատար ընտանիքի գտնվելու վայրի, բնակարանային պայմանների, խնամատար ընտանիքում անձանց ընդհանուր թվի, նրանց սեռի, տարիքի, զբաղվածության, նախասիրությունների, ընտանի կենդանիների առկայության ու այլ հանգամանքների առնչությամբ:»,

6)     լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 19.1-ին կետ՝

«19.1. Խնամատար ընտանիքում խնամք տրամադրելու համար տարածքային կենտրոնն առաջարկում է գործազուրկ անձանց տարեցի խնամքը կազմակերպել իրենց ընտանիքում: Գործազուրկ անձի համաձայնությունը ստանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում նրա ընտանիքի չափահաս անդամները նույնպես պետք է ներկայացնեն գրավոր համաձայնություն՝ իրենց ընտանիքում տարեցի խնամքը կազմակերպելու համար: Ընտանիքի չափահաս անդամների համաձայնության դեպքում, գործազուրկ անձը համարվում է խնամատար անձ դառնալու ցանկություն հայտնած, և այդ անձին տեղեկացնում են, որ տարեցի խնամքը խնամատար ընտանիքում ծառայությունների վճարովի մատուցում է, որի համար նա ստանում է տարեցի խնամքի կազմակերպման համար նախատեսված վարձատրություն և խնամքի դիմաց տրվող վարձատրություն: Սույն կետում նշված համաձայնությունները ստանալուց հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում տարածքային կենտրոնի սոցիալական աշխատողն իրականացնում է տնայց խնամատար անձ դառնալու ցանկություն հայտնած անձի բնակության վայր, ինչի մասին կազմում է համապատասխան եզրակացություն, որը ներկայացնում է տարածքային կենտրոնի սոցիալական աշխատանքի և զբաղվածության ծրագրերի բաժնի պետին: Խնամատարությունը թույլատրվում է միայն դրական եզրակացության դեպքում:»,

7)     լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 26.1-ին կետ՝

«26.1. Տարածքային կենտրոնը, ստանալով գործազուրկ անձի և նրա ընտանիքի չափահաս անդամների՝ խնամատար ընտանիք դառնալու համաձայնությունները, մեկ աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է դրա մասին խնամատար ընտանիքում խնամք հայցող տարեցին՝ նրա համաձայնությունը ստանալու դեպքում նրան տրամադրելով ուղեգիր՝ միաժամանակ այդ մասին տեղեկացնելով խնամատար անձ դառնալու ցանկություն հայտնած անձին: Խնամատար ընտանիքում խնամք հայցող տարեցի կողմից ուղեգիրը ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում խնամատար անձը պետք է ապահովի տարեցի տեղափոխումն իր բնակության վայր:»,

8)     31-րդ կետում «չներկայանալը» բառից առաջ լրացնել «կամ խնամատար ընտանիք» բառերը,

9)     101-րդ կետի 4-րդ ենթակետում «պայմաններում» բառից հետո լրացնել «կամ խնամատար րնտանիքներում» բառերը,

10)   լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 7.1-ին բաժին՝

«7.1. ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ԵՎ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ ԽՆԱՄԱՏԱՐ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ

102.1. Խնամատար ընտանիքում խնամքի դեպքում, համաձայն գնահատված սոցիալական կարիքի և առողջական վիճակի, խնամատար անձը շահառուին ուղղորդում է հետևյալ սոցիալական ծառայությունները ստանալու՝

1) սոցիալ-հոգեբանական օգնություն.

2) խորհրդատվական օգնություն.

3) իրավաբանական օգնություն.

4) անձի ֆունկցիոնալության գնահատման գործընթացին աջակցություն.

5) բժշկական (այդ թվում՝ հոգեբուժական) ծառայություններից օգտվելու նպատակով.

6) ծառայությունների նկարագրով սահմանված այլ միջոցառումներ:

102.2. Խնամատար ընտանիքում շահառուներն ապահովված են՝

1) կահույքով, կենցաղային ապրանքներով

2) հագուստով, սպիտակեղենով, կոշկեղենով` տարիքասեռային առանձնա­հատկություններին և եղանակային պայմաններին համապատասխան.

3) անկողնային պարագաներով.

4) անձնական հիգիենայի պարագաներով.

5) սննդով, որը պատրաստվում է խնամատար ընտանիքի անդամների կամ շահառուի ցանկության դեպքում՝ շահառուի կողմից՝ օրական առնվազն երեք անգամ, ներառյալ՝ հատուկ սննդակարգի կարիք ունեցող անձանց համար բժշկի ցուցումով նշանակված դիետիկ սնունդը:

102.3. Խնամատար ընտանիք տեղափոխվելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում խնամատար անձը Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի N 1231-Ն որոշմամբ սահմանված կարգով կազմակերպում է խնամք ստացող անձի բնակության վայրի հաշվառումից հանելը և խնամատար ընտանիքի գտնվելու վայրում հաշվառելը։

102.4. Խնամատար ընտանիք շահառուն տեղափոխվում է խնամատարության պայմանագրի հիման վրա, որը կնքվում է խնամատար անձի, շահառուի և տարածքային կենտրոնի միջև (այսուհետ՝ Խնամատարության պայմանագիր)։ Խնամատարության պայմանագիրը կնքվում է ուղեգիրը տրամադրելուց անմիջապես հետո, բայց ոչ ուշ քան երեք աշխատանքային օրվա ընթացքում:

102.5. Խնամատարության պայմանագիրը կնքվում է մեկ տարի ժամկետով՝ երկարաձգման հնարավորությամբ: Երկարաձգումների քանակը սահմանափակված չէ:

102.6. Խնամատարության պայմանագիրը կարող է վաղաժամկետ լուծվել՝

1) կողմերի համաձայնությամբ,

2) խնամատար անձի նախաձեռնությամբ` հարգելի պատճառների (հիվանդության, ընտանեկան կամ գույքային դրության փոփոխման, շահառուի հետ փոխըմբռնման բացակայության կամ անհամատեղելիության, հոգեկան և վարքային այլ խանգարումների հայտնաբերման կամ սրացման դեպքում և այլն) առկայության դեպքում.

3) շահառուի պահանջով` խնամատարության կիրառման համար հիմք հանդիսացած պատճառի վերացման կամ խնամատար ընտանիքի կամ նրա առանձին անդամների հետ փոխըմբռնման բացակայության կամ անհամատեղելիության դեպքում.

4) տարածքային կենտրոնի նախաձեռնությամբ խնամատար ընտանիքում շահառուի խնամքն ապահովելու համար անբարենպաստ պայմաններ առաջանալու կամ խնամքի այլ ձևի կազմակերպման դեպքում:

102.7. Խնամատար ընտանիքում խնամվող յուրաքանչյուր տարեց շահառուի խնամքի դիմաց տրվող վարձատրության ամսական չափը սահմանվում է «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքի 1-ին հոդվածով նախատեսված նվազագույն ամսական աշխատավարձի չափով, իսկ հաշմանդամություն ունեցող տարեցի պարագայում՝ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափին հավելյալ վճարվում է նվազագույն ամսական աշխատավարձի 30%-ը: Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 156-րդ հոդվածով սահմանված հաշվարկներն ու այլ փաստաթղթերի ձևակերպումն իրականացնում է տարածքային կենտրոնը:

102.8. Խնամատար ընտանիքում խնամվող յուրաքանչյուր տարեց շահառուի խնամքը կազմակերպելու համար տրամադրվում են խնամքի միջոցներ, որոնց ամսական չափը կազմում է յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով մեկ տարեցի խնամքի համար խնամքի հաստատություններում նախատեսված գումարի չափը, իսկ հաշմանդամություն ունեցող տարեցի խնամքը կազմակերպելու համար այդ գումարից բացի հավելյալ վճարվում է այդ գումարի 30%-ը: Սույն և 102.7-րդ կետերով նշված վճարումները կատարվում են անկանխիկ ձևով՝ օրենքով սահմանված կարգով:

102.9. Շահառուին կրկին նույն կամ այլ խնամատար ընտանիք ընդունելու կամ խնամքի տրամադրումը խնամատար ընտանիքում դադարեց­նելու դեպքում համապատասխան տեղեկատվական համակարգում կատարվում է համա­պատասխան գրառում։

102.10. Տարածքային կենտրոնի սոցիալական աշխատողը մինչև խնամատարության պայմանագրի ստորագրումը բանավոր իրազեկում է շահառուին նրա իրավունքների մասին՝ շահառուի համար հասկանալի լեզվով ու մատչելի եղանակով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիա­լական հարցերի նախարարի հրամանով սահմանված ձևաչափերով անհապաղ, բայց ոչ ուշ, քան իրավունքների մասին իրազեկելուց հետո 24 ժամվա ընթացքում, գնահատում շահառուի սոցիալական կարիքները, դրա հիման վրա կազմում անհատական կամ ընտանեկան սոցիալական միջամտության ծրագիր՝ հետագա աշխատանքները կազմակերպելու համար։

102.11. Խնամատար ընտանիքից շահառուն կարող է բացակայել աշխատելու, բուժման կամ տարաբնույթ միջոցառումների մասնակցելու նպատակով։

102.12. Խնամատար ընտանիքում խնամքի տրամադրումը դադարեցվում է՝

1) շահառուի դիմումի հիման վրա.

2) խնամատարության պայմանագրի ժամկետն ավարտվելու և այն չերկարաձգելու կամ սույն հավելվածի 102.6-րդ կետի համաձայն՝ վաղաժամկետ լուծելու դեպքում.

3) խնամքի կենտրոն կամ փոքր տուն տեղափոխվելու դեպքում

5) խնամքի տրամադրման հիմքերի վերացման դեպքում.

6) շահառուի մոտ սույն հավելվածի 42-րդ կետով նախատեսված հիվանդություններից մեկի ախտորոշման դեպքում.

7) շահառուի մահվան դեպքում.

8) խնամատար անձի մահվան դեպքում.

9) շահառուի կամ խնամատար անձի՝ Հայաստանի Հանրապետության տարածքից 30 օր և ավելի ժամկետով բացակայելու դեպքում։

102.13. Անձին խնամատար ընտանիքում խնամքի տրամադրման դադարեցումը ձևակերպվում է տարածքային կենտրոնի սոցիալական աշխատողի առաջարկության հիման վրա՝ տարածքային կենտրոնի տնօրենի կողմից։

102.14. Խնամատար ընտանիքում խնամվող շահառուի մահվան դեպքում խնամատար ընտանիքն այդ մասին անհապաղ տեղեկացնում է շտապ բժշկական օգնության ծառայությանը` մահն արձանագրելու, դիակը դիահերձարան տեղափոխելու և ոստիկանությանն իրազեկելու համար, ինչպես նաև տարածքային կենտրոնի սոցիալական աշխատողին։

102.15. Խնամատարության պայմանագրի գործողության  ընթացքում տարածքային կենտրոնն իրականացնում է մշտադիտարկում՝ առնվազն երեք ամիսը մեկ կատարելով տնայց խնամատար ընտանիքի բնակության վայր:»:

 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից։

 

  • Duration

    02.02.2026 18.02.2026
  • Type

    Decision

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 71

Print

Suggestions

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: