Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 12-Ի N 759-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 12-Ի N 759-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

ՀՀ կառավարության 2025 թվականի հունիսի 12-ի N 759-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է միևնույն հաստատությունում ուսուցիչ չհամարվող մանկավարժական, այդ թվում՝ վարչական աշխատողներին դասավանդվող դասաժամերի համար լրավճարի տրամադրման մեխանիզմների հստակեցման, ինչպես նաև լրավճարի տրամադրման ենթակա առարկաների ձևակերպումը հստակեցնելու անհրաժեշտությամբ:

   Ներկայում գործող իրավակարգավորման համաձայն՝ միևնույն հանրակրթական ուսումնական հաստատությունում ուսուցիչ չհամարվող մանկավարժական, այդ թվում՝ վարչական աշխատողներին, իրենց կողմից իրականացվող դասավանդման դասաժամերի համար ՀՀ կառավարության 2023 թվականի հուլիսի 6-ի թիվ 759-Ն որոշմամբ նախատեսված լրավճար չի տրամադրվում։ Նշված կարգավորումը գործնականում առաջացնում է իրավական և բովանդակային խնդիրներ այն դեպքերում, երբ ուսուցիչ չհամարվող մանկավարժական աշխատողը տվյալ հաստատությունում, իր հիմնական հաստիքին զուգահեռ, իրականացնում է ԲՏՃՄ ոլորտի (բացառությամբ մաթեմատիկական առարկաների) առարկաների դասավանդում։

   Մասնավորապես, առկա կարգավորման պայմաններում լրավճարից զրկվում են այնպիսի մանկավարժական աշխատողներ, ինչպիսիք են հանրակրթական ուսումնական հաստատության գրադարանավարը, լաբորանտը, օպերատորը և այլ դասավանդողներ, որոնք, չլինելով վարչական աշխատող, իրականացնում են ԲՏՃՄ ոլորտի առարկաների դասավանդում։ Նման մոտեցումը կարող է հանգեցնել իրավական անհավասարության և խաթարել լրավճարի տրամադրման խրախուսական նպատակադրումը։

   Սույն փոփոխությամբ առաջարկվում է հստակ տարանջատում սահմանել ուսուցիչ չհամարվող մանկավարժական աշխատողների և վարչական աշխատողների միջև՝ նախատեսելով, որ լրավճար չի տրամադրվում միայն միևնույն հաստատությունում ուսուցիչ չհամարվող վարչական աշխատողներին և ղեկավար կազմին դասավանդվող դասաժամերի համար։

   Առաջարկվող փոփոխությունը միտված է լրավճարի տրամադրման իրավակարգավորման հստակեցմանը, կիրառման միատեսակության ապահովմանը, ինչպես նաև ԲՏՃՄ ոլորտի առարկաների դասավանդման խրախուսման քաղաքականության նպատակային և թիրախային իրականացմանը։

   Գործող կարգավորմամբ լրավճարի տրամադրումը նախատեսված է պետական հանրակրթական ուսումնական հաստատություններում որոշակի առարկաներ դասավանդող ուսուցիչների համար՝ առարկաների անվանումների կոնկրետ ցանկի հիման վրա։ Նման մոտեցումը պայմանավորում է կարգավորման կիրառման մի շարք սահմանափակումներ և ռիսկեր՝ կապված կրթական ծրագրերի շարունակական արդիականացման, առարկայական բովանդակության փոփոխությունների և նոր առարկաների ներդրման հետ։

   Մասնավորապես, հանրակրթության պետական չափորոշչի և դրա հիման վրա հաստատվող առարկայական ծրագրերի վերանայման շրջանակներում առարկաների անվանումները և կառուցվածքային բաղադրիչները կարող են փոփոխվել, ինչի արդյունքում առարկաների ֆիքսված ցանկի վրա հիմնված կարգավորումը կորցնում է իր արդիականությունը և պահանջում է հաճախակի փոփոխություններ նորմատիվ իրավական ակտում։

   Բացի այդ, առարկայի անվանումը ինքնին միշտ չէ, որ ամբողջությամբ և միարժեք արտացոլում է տվյալ առարկայի բովանդակային և ոլորտային պատկանելությունը։ Նույն անվանում ունեցող առարկաները տարբեր դասարաններում կամ տարբեր ծրագրային մոտեցումներով կարող են ունենալ ԲՏՃՄ ոլորտին վերաբերող տարբեր ծավալ և ուղղվածություն, ինչը կարող է հանգեցնել լրավճարի տրամադրման գործընթացում իրավական անորոշությունների և անհավասար կիրառման։

   Սույն փոփոխությամբ առաջարկվում է լրավճարի տրամադրման հիմքը սահմանել ոչ թե առարկայի անվանման, այլ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից գործածության երաշխավորված առարկայական ծրագրի վրա հիմնված՝ տվյալ առարկայի ԲՏՃՄ ոլորտին պատկանելու հանգամանքով՝ բացառությամբ մաթեմատիկական առարկաների։ Նման մոտեցումը հնարավորություն է տալիս ապահովել կարգավորման բովանդակային հստակություն և համապատասխանեցում կրթական քաղաքականության առաջնահերթություններին։

   Միաժամանակ նախատեսվում է, որ վերոնշյալ առարկայական ծրագրերում պարտադիր կարգով ամրագրվի տվյալ առարկայի՝ ԲՏՃՄ ոլորտի պատկանելության վերաբերյալ դրույթը, ինչը կապահովի լրավճարի տրամադրման իրավական հիմքի թափանցիկությունը, կանխատեսելիությունը և միատեսակ կիրառումը հանրապետության բոլոր պետական հանրակրթական ուսումնական հաստատություններում։

   Առաջարկվող փոփոխությունը միտված է ԲՏՃՄ ոլորտի առարկաներ դասավանդող ուսուցիչների խրախուսման մեխանիզմների կատարելագործմանը, պետական աջակցության նպատակային և հասցեական կիրառմանը, ինչպես նաև նորմատիվ իրավական կարգավորման կայունության և երկարաժամկետ կիրառելիության ապահովմանը։

ՀՀ կառավարության որոշման նախագծով առաջարվող փոփոխության համաձայն, Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում առկա տվյալներից ելնելով շահառուների թիվը կավելանա 1137-ով (թվով 694 լաբորանտ, թվով 269 էլեկտրոնային կառավարման և դասավանդման ապահովման մասնագետ, թվով 73 գրադարանավար, թվով 80 դաստիարակ, դասղեկ, զինղեկ, խմբակավար և այլն, թվով 8 ուսուցչի օգնական և թվով 13 հոգեբան, հատուկ մանկավարժ, սոցիալական մանկավարժ և այլն): Նախնական գնահատականով վերոնշյալ շահառուների համար լրավճարի տարեկան գումարը կկազմի 279,8 միլիոն դրամ:

  • Discussed

    29.01.2026 - 13.02.2026

  • Type

    Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1733

Print

Suggestions

Սոնյա Հարությունյան

13.02.2026

Առաջարկում եմ լրավճար տրամադրել բոլորին, ովքեր դասավանդում են թվարկված առարկաները։ Ընդ որում նշեմ նաև , որ ՀՀ տարածքում մեծ թիվ չեն կազմում այն վարչական աշխատողները , որոնք միաժամանակ դասավանդում են ԲՏՃՄ առարկաներ։ Եթե ուշադիր ուսումնասիրեք կտեսնեք , որ այդ մանկավարժներին տրվել է վարչական հաստիք միայն այն բանի համար , որ դասաժամերը քիչ են ։

Ապահովվեք հավասարության սկզբունքը ։

Հրանուշ Սահակյան

13.02.2026

Առաջարկում եմ լրավճար տրամադրել թվարկված առարկաները դասավանդողներին , ովքեր միաժամանակ նաև լաբորանտ են։

Առանց այն էլ բնագետները քիչ են։ Ոչ մանկավարժական հաստիքը չպետք է խանգարի հավելավճար չտրամադրելուն, քանի որ ԲՏՃՄ բնագավառի առարկայի ժամերը շատ քիչ են։

Հրանուշ Սահակյան

13.02.2026

Խնդրում են շք վերանայռլ օրենքի այս կետը

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: