ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 12-Ի N 759-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
| No | Suggesion author, date of receipt | Status | Suggestion content | Attached files | Conclusion | Article |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Սիրանուշ Մինասյան 30.01.2026 18:16:03 | Շատ լավ է ,որ օրենքում հստակ տարբերակեւմ է դրված մանկավարժական և վարչական աշխատողների միջև ,բայց ինչու լրավչարը չի ազդում լաբորանտի աշխատավարձի վրա , չէ որ լաբորանտի հաստիքը մանկավարժական է և ԲՏՃՄ ոլորտի մեջ ներառվում է , հաշվի առնելով , որ լաբորանտը ստանում է նվազագույն աշխատավարձ։ |
Շնորհակալություն հարցի համար: Ներկայացված փոփոխությամբ կարգավորվում է լաբորանտների լրավճար ստանալու հարցը: |
|||
| 2 | Սիրանուշ Մինասյան 30.01.2026 18:18:27 | Արդյոք ունեք հաշվարկ ,որ վարչական աշխատողները ովքեր ԲՏՃ առարկաներ են դասավանդում շատ են և ինչու նրանք էլ չստանան։ |
Շնորհակալություն հարցի համար: Ներկայումս իրականացվում են համապատասխան հաշվարկներ, որոնք կներառվեն նախագծի հիմնավորման մեջ: |
|||
| 3 | Հովհաննես Ստեփանյան 02.02.2026 11:26:05 | Առաջարկում եմ 1-ին կետի «ԲՏՃՄ ոլորտի առարկաներ (բացառությամբ մաթեմատիկական առարկաների)» բառերից հետո ավելացնել,ինչպես նաև տվյալ ոլորտի ուսումնական և քննական նախագծերը |
Շնորհակալություն հարցի համար: Քանի որ ուսումնական և քննական նախագծերը համարվում են ուսուցչի ծանրաբեռնվածության մաս, հետևաբար դրանք արդեն իսկ ներառված են ուսուցչի դրույքում: |
|||
| 4 | Մերի Հովսեփյան 03.02.2026 13:21:04 | Առաջարկում եմ , ելնելով արդարության սկզբունից, հավասար մոտեցում ցուցաբերել բոլորի նկատմամբ, չէ որ վարչական աշխատողը նույնպես համարվում է ԲՏՃ ոլորտի ուսուցիչ և նրանց նկատմամբ պիտի խտրական վերաբերմունք չդրսևորել։ Կարծում եմ, որ նրանց թիվը այնքան էլ շատ չէ և կարելի է նրանց ևս խրախուսել լրավճարով։ |
Շնորհակալություն հարցի համար, այն լրացուցիչ կքննարկվի: Ներկայումս իրականացվում են համապատասխան հաշվարկներ, որոնք կներառվեն նախագծի հիմնավորման մեջ:
|
|||
| 5 | Anahit Mhkitaryan 03.02.2026 17:40:41 | Առաջարկում եմ վարչական աշխատողներին,եթե պարապում են ԲՏՃՄ ոլորտի առարկաներ ,ևս ընդգրկել լրավճար ստացող շահառուների ցանկում,քանի որ այդ պարագայում արդարության սկզբունքը կպահպանվի:Ինչ տարբերություն,թե ով է այդ ոլորտի առարկա դասավանդում,եթե նախատեսված է լրավճար,ապա ,ըստ իս,պետք է դա տարածվի բոլորի վրա,անկախ պաշտոնից:Բացի դա նույն վարչական աշխատողները չեն օգտվում և՞ կամավոր ատեստավորման,և՞ տարակարգի տված հնարավորություններից /դրանք նախատեսված են ուսուցչությամբ զբաղվողների համար,սակայն վատ չէր լինի տարբերակվեին նաև վարչական աշխատողներն իրենց ձեռքբերումներով/և այստեղ է,որ ի հայտ է գալիս մի միտում,երբ վարչական աշխատողն այլևս չի ցանկանում կրել վարչական գործառույթներ:Եթե այս գործոնները պետք է չգործեն վարչական աշխատողի աշխատավարձերի հաշվվման ժամանակ,ապա կստացվի,որ կարող ուժը,որն ունի կառավարչական հմտություններ,պարզապես չի ցանկանա այլևս իրացնել իր պաշտոնեական պարտականությունները և այլևս իր համար կիմաստազրկվի իր աշխատանքը,քանզի ԲՏՃՄ լրավճար չկա,հավելավճարներ չկան,ինչ է թե վարչական աշխատող է:Կարծում եմ կա խնդիր և կխնդրեի հանուն հավասարության և արդարության ԲՏՃՄ ոլորտի առարկաներ պարապող վարչական աշխատողներին ևս տրամադրել հավելավճար:Հարգանքներով... |
Շնորհակալություն հարցի համար, այն լրացուցիչ կքննարկվի: Ներկայումս իրականացվում են համապատասխան հաշվարկներ, որոնք կներառվեն նախագծի հիմնավորման մեջ: |
|||
| 6 | Սիրանուշ Մինասյան 04.02.2026 20:45:23 | Սեպտեմբերից Ուսուցչի իրավունքը փաստացի խախտվել և անհավասար պայմաններում աշխատել և չի վճարվել այն ուսուցիչը ,ով լաբորանտ է , կարծում եմ վերահաշվարկ պետք է անել ,եթե այս նախագիծը ուժի մեջ է մտնելու հունվարի մեկից։ |
Շնորհակալություն առաջարկի համար: Նախագծով որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից և գործողությունը տարածվում է 2026 թ. հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա:
|
|||
| 7 | Նարե Գյոզալյան 09.02.2026 15:55:40 | Խնդրում եմ մանրամասնել ներքոնշյալ հատվածը․ այսինքն մինչև 2026 թ․ հունվարի 1-ը մանկավարժական աշխատողը, ով դասավանդել և 2026 թ․ հունվարի 1-ից հետո նույնպես շարունակում է դասավանդել նաև ԲՏՃՄ ոլորտի առարկա, իրեն չի վերաբերվելու այս լրավճարը։ Նախագծով որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից և գործողությունը տարածվում է 2026 թ. հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա:
|
Շնորհակալություն հարցի համար: Գործող որոշման համաձայն շահառու հանդիսացողները շարունակելու են ստանալ հավելավճարը մինչև 2026 թվական և 2026 թվականի հունվարի 1-ից հետո, իսկ սույն փոփոխությունն ուժի մտնելուց հետո նոր շահառուները լրավճար կստանան սկսած 2026 թվականի հունվարի 1-ից:
|
|||
| 8 | Հասմիկ Մանթաշյան 09.02.2026 23:04:37 | Առաջարկում եմ թույլ տալ ԲՏՃՄ առարկա դասավանդող ուսուցիչներին անհրաժեշտությունից ելնելով ունենալ նաև լաբորանտի կարգավիճակ և ստանալ համապատասխան հավելավճար,քանի որ համապատասխան մասնագետ չունենալու պատճառով հաճախ ամբողջ աշխատանքի ծանրությունը մնում է ուսուցչի ուսերին։ Լաբորանտի կարգավիճակ ունեցող ուսուցիչը չպետք էլ զրկվի մյուս հավելավճարներից, սա անհավասար պարտականություններ ու պայմաններ է ստեղծում ուսուցիչների համար։ |
Շնորհակալություն հարցի համար: Ներկայացված փոփոխությամբ կարգավորվում է լաբորանտների լրավճար ստանալու հարցը: |
|||
| 9 | Սոնյա Հարությունյան 11.02.2026 14:19:18 | Ըստ այս նախագծի՝ ԲՏՃՄ մասնագետին ԲՏՃՄ հավելավճար չի տրվում, եթե վարչական աշխատող է: Սա արդարացի վերաբերմունք չէ, որովհետև վարչական աշխատողները իրականացնում են համապատասխան գործառույթ, որի համար տրվում է սահմանված վարձատրություն, ինչը կապ չունի ԲՏՃՄ հավելավճարի հետ: Արդյունքում չի բացառվում, որ ԲՏՃՄ ոլորտի որոշ մասնագետներ, որոնք վարչական աշխատողներ են, կարող են հրաժարվել . իրենց վրա դրված պատասխանատվությունից՝ ակնկալելով հավելավճար ստանալու հնարավորություն: Առաջարկում եմ պահպանել արդարության և հավասարության սկզբունքը: |
Շնորհակալություն հարցի համար, այն լրացուցիչ կքննարկվի: Ներկայումս իրականացվում են համապատասխան հաշվարկներ, որոնք կներառվեն նախագծի հիմնավորման մեջ: |
|||
| 10 | Սոնյա Հարությունյան 13.02.2026 16:07:37 | Առաջարկում եմ լրավճար տրամադրել բոլորին, ովքեր դասավանդում են թվարկված առարկաները։ Ընդ որում նշեմ նաև , որ ՀՀ տարածքում մեծ թիվ չեն կազմում այն վարչական աշխատողները , որոնք միաժամանակ դասավանդում են ԲՏՃՄ առարկաներ։ Եթե ուշադիր ուսումնասիրեք կտեսնեք , որ այդ մանկավարժներին տրվել է վարչական հաստիք միայն այն բանի համար , որ դասաժամերը քիչ են ։ Ապահովվեք հավասարության սկզբունքը ։ |
Շնորհակալություն առաջարկի համար: Հարցը մանրամասն ուսումնասիրվել է, լրացուցիչ շահառուների մասով իրականացվել են համապատասխան հաշվարկներ (շահառուների հաշվարկը ներառված են նախագծի հիմնավորման մեջ): Արդյունքում այլ փոփոխությունների կատարումը համարվում է ոչ նպատակահարմար: |
|||
| 11 | Ռայա Թամամյան 11.02.2026 14:26:25 | Առաջարկում եմ վարչական աշխատողներին,եթե պարապում են ԲՏՃՄ ոլորտի առարկաներ ,ևս ընդգրկել լրավճար ստացող շահառուների ցանկում,քանի որ այդ պարագայում արդարության սկզբունքը կպահպանվի:Ինչ տարբերություն,թե ով է այդ ոլորտի առարկա դասավանդում,եթե նախատեսված է լրավճար,ապա ,ըստ իս,պետք է դա տարածվի բոլորի վրա,անկախ պաշտոնից: |
Շնորհակալություն հարցի համար, այն լրացուցիչ կքննարկվի: Ներկայումս իրականացվում են համապատասխան հաշվարկներ, որոնք կներառվեն նախագծի հիմնավորման մեջ: |
|||
| 12 | Շուշանիկ Ամիրխանյան 11.02.2026 21:04:14 | Առաջարկում եմ լրավճար տրամադրել բոլորին, ովքեր դասավանդում են թվարկված առարկաները։ Վարչական աշխատողին ևս լրավճար տրվում է դասավանդած ժամերի համար, ու այստեղ չի կարող խոսք գնալ հավասարության կամ արդարացիության մասին, քանի որ շատ գյուղական շրջաններում այդ առարկանները կմնան առանց դասավանդման, եթե դա չանեն վարչական աշխատողները։ Մյուս կողմից, հաճախ մոռացվում է, որ վարչական աշխատողը նախ և առաջ մանկավարժ է, այդ հաստիքներում աշխատելու համար պահանջվում է մանկավարժական աշխատանքային փորձ։ Իսկ երբեմն մանկավարժները աշխատում են նաև վարչական հաստիքներում, քանի որ իրենց ԲՏՃՄ բնագավառի առարկայի ժամերը շատ քիչ են։ Մեջբերում եմ․ "Առաջարկվող փոփոխությունը միտված է լրավճարի տրամադրման իրավակարգավորման հստակեցմանը, կիրառման միատեսակության ապահովմանը, ինչպես նաև ԲՏՃՄ ոլորտի առարկաների դասավանդման խրախուսման քաղաքականության նպատակային և թիրախային իրականացմանը։"։ Կիրառման միատեսակության մասին խոսք գնալ չի կարող, քանի որ միատեսակությունը կնշանակեր թվարկված առարկաններ դասավանդող բոլոր մանկավարժներին տրամադրել հավելավճար, քանի որ բոլորն էլ նմանատիպ աշխատանք են կատարում, անկախ զուգահեռ հաստիքների առկայության։ |
Շնորհակալություն հարցի համար, այն լրացուցիչ կքննարկվի: Ներկայումս իրականացվում են համապատասխան հաշվարկներ, որոնք կներառվեն նախագծի հիմնավորման մեջ: |
|||
| 13 | Արմինե Առաքելյան 12.02.2026 19:35:06 | Առաջարկում եմ լրավճար տրամադրել թվարկված առարկաները դասավանդող բոլոր ուսուցիչներին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ շատ դպրոցներում ԲՏՃՄ բնագավառի առարկաների ժամերը շատ քիչ են՝ 8-10 ժամ, որի պատճառով էլ շատ ուսուցիչներ զբաղեցնում են նաև այլ հաստիքներ: |
Շնորհակալություն առաջարկի համար: Հարցը մանրամասն ուսումնասիրվել է, լրացուցիչ շահառուների մասով իրականացվել են համապատասխան հաշվարկներ (շահառուների հաշվարկը ներառված են նախագծի հիմնավորման մեջ): Արդյունքում այլ փոփոխությունների կատարումը համարվում է ոչ նպատակահարմար: |
|||
| 14 | Սևադա Մանուկյան 12.02.2026 20:40:12 | Առաջարկում ենք վերականգնել 25%-անոց հավելավճարը բոլոր այն բնագիտական ուսուցիչների համար՝ որոնք առաջնահերթ ուսուցիչ են աշխատում դպրոցում և վճարվեն անկախ վարչական պարտականություններից, որպեսզի ապահովվի արդարություն և ուսուցչի աշխատանքի մոտիվացիա։ |
Շնորհակալություն առաջարկի համար: Հարցը մանրամասն ուսումնասիրվել է, լրացուցիչ շահառուների մասով իրականացվել են համապատասխան հաշվարկներ (շահառուների հաշվարկը ներառված են նախագծի հիմնավորման մեջ): Արդյունքում այլ փոփոխությունների կատարումը համարվում է ոչ նպատակահարմար: |
|||
| 15 | Մարինե Պապոյան 12.02.2026 21:46:48 | Առաջարկում եմ վարչական աշխատողներին,եթե պարապում են ԲՏՃՄ ոլորտի առարկաներ ,ևս ընդգրկել լրավճար ստացող շահառուների ցանկում,քանի որ այդ պարագայում արդարության սկզբունքը կպահպանվի:Ինչ տարբերություն,թե ով է այդ ոլորտի առարկա դասավանդում,եթե նախատեսված է լրավճար,ապա ,ըստ իս,պետք է դա տարածվի բոլորի վրա,անկախ պաշտոնից: |
Շնորհակալություն առաջարկի համար: Հարցը մանրամասն ուսումնասիրվել է, լրացուցիչ շահառուների մասով իրականացվել են համապատասխան հաշվարկներ (շահառուների հաշվարկը ներառված են նախագծի հիմնավորման մեջ): Արդյունքում այլ փոփոխությունների կատարումը համարվում է ոչ նպատակահարմար: |
|||
| 16 | Լիլիթ Մանուչարյան 13.02.2026 13:12:55 | Քանի որ ԲՏՃՄ առարկաների դասաժամերը շատ քիչ են, ուստի հաճախ անհրաժեշտություն է առաջանում լրացուցիչ հաստիք զբաղեցնելու: Առաջարկում եմ լրավճար տրամադրել ԲՏՃՄ աառարկաներ դասավանդող բոլոր ուսուցիչներին: Անգամ կամավոր ասեստավորում անցած ուսուցիչը ժամաքանիկի քիչ լինելու պատճառով հազիվ գերազանցում է նվազագույն աշխատավարձի շեմը: |
Շնորհակալություն առաջարկի համար: Հարցը մանրամասն ուսումնասիրվել է, լրացուցիչ շահառուների մասով իրականացվել են համապատասխան հաշվարկներ (շահառուների հաշվարկը ներառված են նախագծի հիմնավորման մեջ): Արդյունքում այլ փոփոխությունների կատարումը համարվում է ոչ նպատակահարմար: |
|||
| 17 | Հրանուշ Սահակյան 13.02.2026 14:45:12 | Առաջարկում եմ լրավճար տրամադրել թվարկված առարկաները դասավանդողներին , ովքեր միաժամանակ նաև լաբորանտ են։ Առանց այն էլ բնագետները քիչ են։ Ոչ մանկավարժական հաստիքը չպետք է խանգարի հավելավճար չտրամադրելուն, քանի որ ԲՏՃՄ բնագավառի առարկայի ժամերը շատ քիչ են։ |
Շնորհակալություն հարցի համար: Ներկայացված փոփոխությամբ կարգավորվում է լաբորանտների լրավճար ստանալու հարցը: |
|||
| 18 | Հրանուշ Սահակյան 13.02.2026 14:45:12 | Խնդրում են շք վերանայռլ օրենքի այս կետը |
Խնդրում եմ պարզաբանել որ օրենքի և որ կետի մասին է խոսքը: |