Add to favourites

«Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեում և Հայաuտանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը գումար հատկացնելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

<< ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ  28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱUԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Անհրաժեշտությունը

 

«Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն»  պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ Կազմակերպությունը) 2015 թվականի դեկտեմբերից մինչև 2018 թվականի մարտի 5-ը  մատուցված ծառայությունների համար հաշվարկել և հաշվառման վայրի հարկային տեսչություն է ներկայացրել ԱԱՀ-ի հաշվարկ, սակայն «Անասնաբուժասանիտարիայիև և  բուսասանիտարիայի ծառայությունների մատուցում» և «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրերով կնքված դրամաշնորհային պայմանագրերում ԱԱՀ-ի գումարներ նախատեսված չլինելու պատճառով Կազմակերպությունը չի կատարել ԱԱՀ-ի գծով հարկային պարտավորությունները: Կազմակերպության ավելացած արժեքի գծով պարտավորությունը 05.03.2018 թվականի դրությամբ կազմել  է 439.016.400 ՀՀ դրամ, որից ապառք՝ 291.630.500 ՀՀ դրամ, տույժ՝ 146.279.700 ՀՀ դրամ և 1.106.200 ՀՀ դրամ, որն իր մեջ ներառում է ՀՀ ՊԵԿ-ի կողմից 2014 թվականի դեկտեմբերի 27-ին կազմված N 5011187 ստուգման ակտի շրջանակում հաշվարկված 10%-ի գծով պարտավորությունը ուշ մարելու արդյունքում առաջացած տուժի և 2017 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Կազմակերպության դեբիտորական մնացորդների հաշվին մարված գումարն է:  

Ներկա պահին ֆինանսական միջոցների բացակայության պատճառով ՊՈԱԿ-ը չի կարող կատարել հարկային պարտավորության մարում:

Տեղեկացնում եմ Ձեզ, որ կազմակերպությունը այլ եկամուտների գծով բոլոր հարկերը /ԱԱՀ, շահութահարկ և այլն/ սահմանված կարգով և չափով մուծում է պետական բյուջե, իսկ ծախսումները կատարվում են համաձայն նախահաշվի: 

 

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

Ֆինանսական միջոցների բացակայության պատճառով ՊՈԱԿ-ը չի կարող կատարել վերը նշված հարկային պարտավորությունները:

 

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 

Որոշման նախագծի ընդունումն իրականացվող քաղաքականության փոփո­խություն չի նախատեսում:

 

Կարգավորման նպատակը և բնույթը

 

2018 թվականի ընթացքում գյուղատնտեսության նախարարությանը գումար հատկացնելու և «Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետագա պարտավորությունները մարելու նպատակով անհրաժեշտ գումարի հատկացումն է:

 

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ:

 

Ակնկալվող արդյունքը

 

«Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության ավելացած արժեքի հարկի գծով առաջացած պարտավորությունների մարում:

 

Այլ տեղեկություններ

Նախագիծը տեղադրվել է www.e-draft.am  կայքում:

 

                                                                             ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեում և Հայաuտանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի  28-ի N 1717-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը գումար հատկացնելու մաuին»  ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտության մասին

 

           «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեում և Հայաuտանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի  28-ի N 1717-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը գումար հատկացնելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և /կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում։

 

                                                                            ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեում և Հայաuտանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի  28-ի N 1717-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը գումար հատկացնելու մաuին»  ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման բացակայության մասին

           Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեում և Հայաuտանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի  28-ի N 1717-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը գումար հատկացնելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի սպասվում:

  • Discussed

    15.06.2018 - 01.07.2018

  • Type

    Decision

  • Area

    Agriculture

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 8465

Print