«Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեում և Հայաuտանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը գումար հատկացնելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - За
-
0 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ << ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱUԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ |
|
Անհրաժեշտությունը |
|
«Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ Կազմակերպությունը) 2015 թվականի դեկտեմբերից մինչև 2018 թվականի մարտի 5-ը մատուցված ծառայությունների համար հաշվարկել և հաշվառման վայրի հարկային տեսչություն է ներկայացրել ԱԱՀ-ի հաշվարկ, սակայն «Անասնաբուժասանիտարիայիև և բուսասանիտարիայի ծառայությունների մատուցում» և «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրերով կնքված դրամաշնորհային պայմանագրերում ԱԱՀ-ի գումարներ նախատեսված չլինելու պատճառով Կազմակերպությունը չի կատարել ԱԱՀ-ի գծով հարկային պարտավորությունները: Կազմակերպության ավելացած արժեքի գծով պարտավորությունը 05.03.2018 թվականի դրությամբ կազմել է 439.016.400 ՀՀ դրամ, որից ապառք՝ 291.630.500 ՀՀ դրամ, տույժ՝ 146.279.700 ՀՀ դրամ և 1.106.200 ՀՀ դրամ, որն իր մեջ ներառում է ՀՀ ՊԵԿ-ի կողմից 2014 թվականի դեկտեմբերի 27-ին կազմված N 5011187 ստուգման ակտի շրջանակում հաշվարկված 10%-ի գծով պարտավորությունը ուշ մարելու արդյունքում առաջացած տուժի և 2017 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Կազմակերպության դեբիտորական մնացորդների հաշվին մարված գումարն է: Ներկա պահին ֆինանսական միջոցների բացակայության պատճառով ՊՈԱԿ-ը չի կարող կատարել հարկային պարտավորության մարում: Տեղեկացնում եմ Ձեզ, որ կազմակերպությունը այլ եկամուտների գծով բոլոր հարկերը /ԱԱՀ, շահութահարկ և այլն/ սահմանված կարգով և չափով մուծում է պետական բյուջե, իսկ ծախսումները կատարվում են համաձայն նախահաշվի: |
|
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները |
|
Ֆինանսական միջոցների բացակայության պատճառով ՊՈԱԿ-ը չի կարող կատարել վերը նշված հարկային պարտավորությունները: |
|
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը |
|
Որոշման նախագծի ընդունումն իրականացվող քաղաքականության փոփոխություն չի նախատեսում: |
|
Կարգավորման նպատակը և բնույթը |
|
2018 թվականի ընթացքում գյուղատնտեսության նախարարությանը գումար հատկացնելու և «Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետագա պարտավորությունները մարելու նպատակով անհրաժեշտ գումարի հատկացումն է: |
|
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք |
|
ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ: |
|
Ակնկալվող արդյունքը |
|
«Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության ավելացած արժեքի հարկի գծով առաջացած պարտավորությունների մարում: |
|
Այլ տեղեկություններ Նախագիծը տեղադրվել է www.e-draft.am կայքում: |
|
ՏԵՂԵԿԱՆՔ «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեում և Հայաuտանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը գումար հատկացնելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտության մասին
«Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեում և Հայաuտանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը գումար հատկացնելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և /կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում։
ՏԵՂԵԿԱՆՔ «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեում և Հայաuտանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը գումար հատկացնելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման բացակայության մասին Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեում և Հայաuտանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը գումար հատկացնելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի սպասվում: |
-
Обсуждалось
15.06.2018 - 01.07.2018
-
Тип
Pешение
-
Область
Сельское хозяйство
Просмотры 8467
Принт