«Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում առաջին անգամ պաշտոնի նշանակվելուց առաջ թեկնածուների բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկը կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնելու կարգը սահմանելու մասին» ՀՀ ներքին գործերի նախարարի հրամանի նախագիծ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում առաջին անգամ պաշտոնի նշանակվելուց առաջ թեկնածուների բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկը կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնելու կարգը սահմանելու մասին» ՀՀ ներքին գործերի նախարարի հրամանի նախագծի
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է «Ոստիկանության բարեվարքության և կարգապահական կանոնագիրք» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասից, ըստ որի՝ ՀՀ ՆԳՆ իրավասու ստորաբաժանումում առաջին անգամ պաշտոնի նշանակվելուց առաջ թեկնածուների բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնելու կարգը սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը։
2. Կարգավորման նպատակը և բնույթը․
Նախագծով նախատեսվում է սահմանել ՀՀ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում առաջին անգամ պաշտոնի նշանակվելուց առաջ թեկնածուների բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկը կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնելու կարգը, ինչը հնարավորություն կտա երաշխավորելու նշված ծառայողների բարեվարք գործունեությունը՝ հնարավորինս կանխելով բարեվարքության համակարգի տարրերին վերաբերելի խախտումները և ապահովելով նման խախտում կատարած անձանց նկատմամբ համարժեք արձագանքը՝ պատասխանատվության միջոցների կիրառմամբ։ Այն կերաշխավորի, որպեսզի ծառայողները շարունակաբար զարգացնեն իրենց կոմպետենցիաները՝ դրսևորելով բարեվարք և իրավաչափ վարքագիծ։
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից։
4․ ՀՀ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների մասում ավելացում կամ նվազեցում․
Նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագիծը ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2024 թվականի նոյեմբերի 15-ի «Ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարությունը և դրանից բխող 2024-2026 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 1803-Լ որոշմամբ հաստատված 2-րդ հավելվածի 2-րդ՝ «Մարդկային ռեսուրսների արդյունավետ կառավարում և բարեվարքության ամրապնդում» ուղղության 5-րդ՝ «Ոստիկանության համակարգում կոռուպցիայի կանխարգելում և բարեվարքության ամրապնդում» կետից։
6․ Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունմամբ կապահովի «Ոստիկանության բարեվարքության և կարգապահական կանոնագիրք» օրենքի օրենքի պահանջը, կապահովվի ՀՀ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության ծառայողների առավել բարեվարք գործունեությանը։
ՀՀ ներքին գործերի նախարարություն
-
Duration
22.01.2026 07.02.2026 -
Type
Order
-
Area
Fight against corruption
-
Ministry
Ministry of Internal Affairs
-
Status
Views 61
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.