Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում առաջին անգամ պաշտոնի նշանակվելուց առաջ թեկնածուների բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկը կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնելու կարգը սահմանելու մասին» ՀՀ ներքին գործերի նախարարի հրամանի նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

                                                                                                       ԹԻՎ    

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒՑ ԱՌԱՋ  ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱՆ  ՎԵՐԱԲԵՐՅԱԼ  ԼՐԱՑՎԱԾ ՀԱՐՑԱԹԵՐԹԻԿԸ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

                                                          

Հիմք ընդունելով «Ոստիկանության բարեվարքության և կարգապահական կանոնագիրք» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը՝

                                  

Հրամայում եմ՝

 

1 Սահմանել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում առաջին անգամ պաշտոնի նշանակվելուց առաջ թեկնածուների բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնելու կարգը՝ համաձայն հավելվածի։

2.    Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

Ա. Սարգսյան

 «    » _______ 2026 թ.

                                                                                             ք Երևան

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

ներքին գործերի նախարարի

«__» _________ 2026թ. N___-Ն հրամանի

                                                                                            

ԿԱՐԳ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒՑ ԱՌԱՋ  ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱՆ  ՎԵՐԱԲԵՐՅԱԼ  ԼՐԱՑՎԱԾ ՀԱՐՑԱԹԵՐԹԻԿԸ  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության  (այսուհետ՝ ՀՀ ՆԳՆ) ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում առաջին անգամ պաշտոնի նշանակվելուց առաջ թեկնածուների  բարեվարքության  վերաբերյալ  լրացված հարցաթերթիկը Հայաստանի Հանրապետության կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով) ներկայացնելու կարգը:

2ՀՀ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում առաջին անգամ պաշտոնի նշանակվելուց առաջ թեկնածուները պարտադիր անցնում են բարեվարքության ուսումնասիրություն։

3Թեկնածուների բարեվարքության ուսումնասիրությունն իրականացնում է Հանձնաժողովը, որը բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունը տրամադրում է բարեվարքության հարցաթերթիկն ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում։ 

4. ՀՀ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում առաջին անգամ  պաշտոնի նշանակվելու վերաբերյալ ՀՀ ՆԳՆ մարդկային ռեսուրսների կառավարման վարչությունում ստացված միջնորդությամբ (կամ դիմումով) ներկայացվող փաստաթղթերի հետ  միասին ներկայացվում է նաև թեկնածուի կողմից լրացված և յուրաքանչյուր էջում ստորագրված բարեվարքության հարցաթերթիկը, որի ձևանմուշը հաստատված է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2024 թվականի հուլիսի 19–ի N 04–Ն որոշմամբ:

5. ՀՀ ՆԳՆ մարդկային ռեսուրսների կառավարման վարչության կողմից հարցաթերթիկը ստանալու հաջորդ աշխատանքային օրը այն ուղարկվում է Հանձնաժողով` համապատասխան ուսումնասիրություններ իրականացնելու նպատակով:

6. ՀՀ ՆԳՆ մարդկային ռեսուրսների կառավարման վարչություն բարեվարքության հարցաթերթիկը ներկայացնելուն զուգահեռ հարցաթերթիկի էլեկտրոնային  տարբերակը «Exel» ձևաչափով թեկնածուի կողմից իր էլեկտրոնային փոստի հասցեից ուղարկվում է Հանձնաժողովի իրավասու ստորաբաժանման պաշտոնական էլեկտրոնային փոստի integrity@cpcarmenia.am հասցեին՝ անձին նույնականացնելու անհրաժեշտությունից ելնելով:

 

 

  • Duration

    22.01.2026 07.02.2026
  • Type

    Order

  • Area

    Fight against corruption

  • Ministry

    Ministry of Internal Affairs

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 67

Print

Related documents / links

Suggestions

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: