Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 114-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ 

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 114-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1.Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 

«Շրջակա միջավայրի նախարարի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2002 թվականի օգոստոսի 22-ի N 114-ն հրամանի մեջ փոփոխություններ կատարելու մասին» հրամանի նախագծի (այսուհետ` Նախագիծ) մշակման անհրաժեշտությունը բխում է պետական կառավարման մարմինների կառուցվածքային փոփոխություններից, Հայաստանի Հանրապետության 2018 թվականի մարտի 21-ի «Պաշտոնական վիճակագրության մասին» ՀՕ-194-Ն օրենքի և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2025 թվականի դեկտեմբերի 15-ի թիվ 19-Ն որոշման 6-րդ մասի պահանջներից, ինչպես նաև վարչապետի 2022 թվականի օգոստոսի 3-ի №02/16.11/25429 հանձնարարականից՝ ուղղված թվայնացման գործընթացի պատշաճ իրականացմանը։

Մինչ այժմ, ջրօգտագործման թույլտվություն ստացած անձինք վարչական վիճակագրական հաշվետվությունները թղթային տարբերակով շրջակա միջավայրի նախարարություն ներկայացնում էին  բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի միջոցով։

Նախագծով առաջարկվող կարգավորման արդյունքում ջրօգտագործողները վարչական վիճակագրական հաշվետվությունները էլեկտրոնային հարթակի միջոցով անմիջապես կներկայացնեն շրջակա միջավայրի նախարարություն, որն էլ դրանք ամփոփելով կներկայացնի Վիճակագրական կոմիտե։

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից:

2.                Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման դեպքում վարչական վիճակագրական հաշվետվությունների ներկայացման գործընթացում կհստակեցվեն պետական կառավարման մարմինների դերերը, ինչը կնպաստի թվայնացման գործընթացի արդյունավետ և համակարգված իրականացմանը։

Նշված կարգավորումը նպատակ ունի նվազեցնել փաստաթղթաշրջանառության ծավալը և վարչական ծախսերը, ինչպես նաև բարձրացնել վարչական գործընթացների արդյունավետությունն ու թափանցիկությունը։

4.                Տեղեկատվություն  լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

5.                Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի   վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարությունների հետ.

Նախագծի մշակումը բխում  է ՀՀ Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված N1 հավելվածի «Շրջակա միջավայրի նախարարություն» գլխի 13-րդ բաժնի 7-րդ՝ «Շրջակա միջավայրի նախարարության կողմից լիցենզիաների ու թույլտվությունների տրամադրման էլեկտրոնային համակարգի ներդրում»  միջոցառման կատարման անհրաժեշտությունից։                                         

 

  • Duration

    19.01.2026 06.02.2026
  • Type

    Order

  • Area

    Agriculture, Nature protection, Energy and natural resources, Economy, Economical, Water economy

  • Ministry

    Ministry of Environment

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 282

Print

Suggestions

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: