ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 114-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 114-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1.Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Շրջակա միջավայրի նախարարի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2002 թվականի օգոստոսի 22-ի N 114-ն հրամանի մեջ փոփոխություններ կատարելու մասին» հրամանի նախագծի (այսուհետ` Նախագիծ) մշակման անհրաժեշտությունը բխում է պետական կառավարման մարմինների կառուցվածքային փոփոխություններից, Հայաստանի Հանրապետության 2018 թվականի մարտի 21-ի «Պաշտոնական վիճակագրության մասին» ՀՕ-194-Ն օրենքի և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2025 թվականի դեկտեմբերի 15-ի թիվ 19-Ն որոշման 6-րդ մասի պահանջներից, ինչպես նաև վարչապետի 2022 թվականի օգոստոսի 3-ի №02/16.11/25429 հանձնարարականից՝ ուղղված թվայնացման գործընթացի պատշաճ իրականացմանը։
Մինչ այժմ, ջրօգտագործման թույլտվություն ստացած անձինք վարչական վիճակագրական հաշվետվությունները թղթային տարբերակով շրջակա միջավայրի նախարարություն ներկայացնում էին բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի միջոցով։
Նախագծով առաջարկվող կարգավորման արդյունքում ջրօգտագործողները վարչական վիճակագրական հաշվետվությունները էլեկտրոնային հարթակի միջոցով անմիջապես կներկայացնեն շրջակա միջավայրի նախարարություն, որն էլ դրանք ամփոփելով կներկայացնի Վիճակագրական կոմիտե։
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները
Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից:
2. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման դեպքում վարչական վիճակագրական հաշվետվությունների ներկայացման գործընթացում կհստակեցվեն պետական կառավարման մարմինների դերերը, ինչը կնպաստի թվայնացման գործընթացի արդյունավետ և համակարգված իրականացմանը։
Նշված կարգավորումը նպատակ ունի նվազեցնել փաստաթղթաշրջանառության ծավալը և վարչական ծախսերը, ինչպես նաև բարձրացնել վարչական գործընթացների արդյունավետությունն ու թափանցիկությունը։
4. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարությունների հետ.
Նախագծի մշակումը բխում է ՀՀ Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված N1 հավելվածի «Շրջակա միջավայրի նախարարություն» գլխի 13-րդ բաժնի 7-րդ՝ «Շրջակա միջավայրի նախարարության կողմից լիցենզիաների ու թույլտվությունների տրամադրման էլեկտրոնային համակարգի ներդրում» միջոցառման կատարման անհրաժեշտությունից։
-
Տևողություն
19.01.2026 06.02.2026 -
Տեսակ
Հրաման
-
Ոլորտ
Գյուղատնտեսություն, Բնապահպանություն, Էներգետիկա և բնական պաշարներ, Էկոնոմիկա, Տնտեսական, Ջրային տնտեսություն
-
Գերատեսչություն
Շրջակա միջավայրի նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 280
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: