Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«2026 թվականի ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող իրանական ծագում ունեցող առանձին տեսակի ապրանքների ծավալները հաստատելու, դրանց նկատմամբ սակագնային քվոտա կիրառելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Նախագիծ

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

___  ______  2025 թվականի N -Ն

 

2026 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԻՐԱՆԱԿԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՔՎՈՏԱ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ պարբերությամբ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1524-Ն որոշման 3-րդ կետով հաստատված N 3 հավելվածի 227-րդ կետով և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2025 թվականի նոյեմբերի 26-ի N 110 որոշման դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1 Կիրառել սակագնային քվոտա` 2026 թվականի ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող իրանական ծագում ունեցող առանձին տեսակի ապրանքների նկատմամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ՝

1) սույն որոշմամբ նախատեսված սակագնային քվոտայի կիրառումը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածք «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգի կիրառմամբ ներմուծվող՝ սույն որոշման հավելվածում նշված իրանական ծագում ունեցող առանձին տեսակի ապրանքների վրա.

2) 2026 թվականի ընթացքում իրանական ծագում ունեցող առանձին տեսակի ապրանքների ներմուծումը Իրանի Իսլամական Հանրապետությունից թույլատրվում է 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով` լիցենզիայի առկայության դեպքում

3) իրանական ծագում ունեցող առանձին տեսակի ապրանքների ներմուծման լիցենզիա տալու մասով լիազոր մարմին է ճանաչվում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ` լիազոր մարմին)

4) արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող իրանական ծագում ունեցող առանձին տեսակի ապրանքների՝ Հայաստանի Հանրապետություն ներմուծման, մեկանգամյա և գլխավոր լիցենզիաների տրամադրման ընթացակարգը և ձևերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հուլիսի 3-ի N 904 - Ն որոշմամբ։ 

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված 

ՀՀ կառավարության .... թվականի

______ __-ի N ___ -Ն որոշման



2026 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԻՐԱՆԱԿԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՔՎՈՏԱ

 

ԱՊՐԱՆՔԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ԾԱԾԿԱԳԻՐ

ՔՎՈՏԱ

(ՏՈՆՆԱ)

Ընտանի թռչունների միս և սննդային ենթամթերք՝(Gallus domesticus) սառեցրած,

 

 

 

 

 

 

 

 

 

ընդամենը՝

 

0207 12 100 1, 0207 12 100 9, 0207 12 900 1, 0207 12 900 9, 0207 14 100 1, 0207 14 100 9, 0207 14 200 1, 0207 14 200 9, 0207 14 300 1, 0207 14 300 9, 0207 14 400 1, 0207 14 400 9, 0207 14 500 1, 0207 14 500 9, 0207 14 600 1, 0207 14 600 9, 0207 14 700 1, 0207 14 700 9, 0207 14 910 1, 0207 14 910 9, 0207 14 990 1, 0207 14 990 9

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

1000

Կարտոֆիլ՝ թարմ կամ պաղեցրած՝ բացառությամբ սերմացուի, այլ, ընդամենը՝

այդ թվում,

օսլայի արտադրության համար

նորահաս, հունվարի 1-ից մինչև հունիսի 30-ը,

այլ,

 

 

 

 

0701 90 100 0

0701 90 500 0

0701 90 900 0

 

53

 

0

53

0

Լոլիկ թարմ կամ պաղեցված, ընդամենը՝

այդ թվում,

հունվարի 1-ից մինչև մարտի 31-ը,

ապրիլի 1-ից մինչև ապրիլի 30-ը,

մայիսի 1-ից մինչև մայիսի 14-ը,

մայիսի 15-ից մինչև մայիսի 31-ը,

հունիսի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ը,

հոկտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը,

նոյեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 20-ը,

դեկտեմբերի 21-ից մինչև դեկտեմբերի 31-ը 

 

 

 

0702 00 000 1

0702 00 000 2

0702 00 000 3

0702 00 000 4

0702 00 000 5

0702 00 000 6

0702 00 000 7

0702 00 000 9

364

 

300

64

0

0

0

0

0

0

Կաղամբ գլուխ, ծաղկակաղամբ, շաղգամակաղամբ, տերևակաղամբ և Brassica ցեղի այլ նույնանման ուտելի բանջարեղեն` թարմ կամ պաղեցրած, ընդամենը՝

այդ թվում,

սպիտակագլուխ,

սպիտակագլուխ և  կարմրագլուխ, այլ,

այլ

 

 

 

 

 

 

0704 90 100 1,

0704 90 100 9,

0704 90 800 0

 

 

 

388

 

0

50

338

Գազար և շաղգամ` թարմ կամ պաղեցրած,

 

ընդամենը՝

 

0706 10 000 1,

0706 10 000 9

 

 

257

Ճակնդեղ սեղանի, քոշմորուք, նեխուր արմատային, ամսական բողկ և այլ նույնանման ուտելի արմատապտուղներ` թարմ կամ պաղեցրած,

ընդամենը՝

 

0706 90 100 0,

0706 90 300 0,

0706 90 900 1,                                  0706 90 900 9

 

 

 

 

54

Վարունգներ և մանրավարունգներ` թարմ կամ պաղեցրած, ընդամենը՝

այդ թվում,

հունվարի 1-ից փետրվարի վերջ,

մարտի 1-ից ապրիլի 30-ը,

մայիսի 1-ից մայիսի 15-ը,

մայիսի 16-ից սեպտեմբերի 30-ը,

հոկտեմբերի 1-ից հոկտեմբերի 31-ը,

նոյեմբերի 1-ից նեյեմբերի 10-ը,

նոյեմբերի 11-ից դեկտեմբերի 31-ը,

մանրավարունգ

 

 

 

 

0707 00 050 1,

0707 00 050 2,

0707 00 050 3,

0707 00 050 4,

0707 00 050 5,

0707 00 050 6,

0707 00 050 9,

0707 00 900 0

 

1791

 

350

350

350

0

0

0

0

741

Խնձորներ՝ թարմ, ընդամենը՝

այդ թվում,

սեպտեմբերի 16-ից մինչև դեկտեմբերի 15-ը,

հունվարի 1-ից մարտի 31-ը,

ապրիլի 1-ից հունիսի 30-ը,

հուլիսի 1-ից հուլիսի 31-ը,

 օգոստոսի 1-ից մինչև նոյեմբերի 30-ը՝

Golden Delicious կամ Granny Smith սորտերի,

 այլ,

դեկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը,

Golden Delicious կամ Granny Smith սորտերի,

Այլ

 

 

 

0808 10 100 0,

0808 10 800 1,

0808 10 800 2,

0808 10 800 3,

0808 10 800 5,

0808 10 800 6,

 

0808 10 800 7,

0808 10 800 8

 

308

 

0

308

0

0

0

0

 

0

0

Լոլիկներ՝ պատրաստված կամ պահածոյացված առանց քացախի կամ քացախաթթվի հավելման, այլ, 

ընդամենը՝

այդ թվում,

12%-ից զանգվածային բաժնից պակաս  չոր նյութի պարունակությամբ, առաջնային փաթեթվածքներում 1 կգ-ից ավելի զուտ զանգվածով,

12%-ից զանգվածային բաժնից պակաս  չոր նյութի պարունակությամբ, առաջնային փաթեթվածքներում՝ 1 կգ-ից ոչ ավելի զուտ զանգվածով,

12%-ից զանգվածային բաժնից ոչ պակաս, բայց 30%-ից զանգվածային բաժնից ոչ ավելի չոր նյութի պարունակությամբ, առաջնային փաթեթվածքներում 1 կգ-ից ավելի զուտ զանգվածով,

12%-ից զանգվածային բաժնից ոչ պակաս, բայց 30%-ից զանգվածային բաժնից ոչ ավելի չոր նյութի պարունակությամբ, առաջնային փաթեթվածքներում 1 կգ-ից ոչ ավելի զուտ զանգվածով,

30%-ից զանգվածային բաժնից ավելի  չոր նյութի պարունակությամբ, առաջնային փաթեթվածքներում 1 կգ-ից ավելի զուտ զանգվածով,

30%-ից զանգվածային բաժնից ավելի  չոր նյութի պարունակությամբ, առաջնային փաթեթվածքներում 1 կգ-ից ոչ ավելի զուտ զանգվածով

 

 

 

 

 

 

2002 90 110 0,

 

 

 

2002 90 190 0,

 

 

 

2002 90 310 0, 2

 

 

 

 

002 90 390 0,

 

 

 

 

2002 90 910 0,

 

 

 

2002 90 990 0

 

 

 

365

 

200

 

 

 

150

 

 

 

0

 

 

 

 

0

 

 

 

 

0

 

 

 

15

 

 

  • Duration

    19.01.2026 04.02.2026
  • Type

    Decision

  • Area

    Economy

  • Ministry

    Ministry of Economy

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 264

Print

Related documents / links

Suggestions

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: