«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
| No | Suggesion author, date of receipt | Status | Suggestion content | Attached files | Conclusion | Article |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 51 | Ani Ter Harutyunyan 30.01.2026 21:20:55 | Not accepted |
Խոշորացված համայնքներում բնակչությունը մեծ է, և Լոռի Բերդը կարող է ունենալ շատ փոքր ներկայացվածություն ավագանիում։ Սա նշանակում է․ Լոռի Բերդի ձայնը կմնա երկրորդական, որոշումների մեծ մասը կընդունվի՝ առանց տեղական կարիքները հաշվի առնելու։ |
Հնչող այն տեսակետները, որոնք առաջարկում են ձեռնպահ մնալ համայնքների կրկնակի խոշորացումից, հասկանալի են և բխում են տեղական ինքնակառավարման համակարգի արդյունավետության նկատմամբ մտահոգությունից։ Սակայն անհրաժեշտ է արձանագրել, որ կառավարության որդեգրած քաղաքականությունը հիմնված է երկարաժամկետ ռազմավարական նպատակների և միջազգային լավագույն փորձի վրա։ Շրջանային մոդելով համայնքների միավորումը նպատակ ունի ոչ թե պարզապես վարչական փոփոխություն իրականացնել, այլ ստեղծել այնպիսի համայնքներ, որոնք ունեն բավարար մարդկային, ֆինանսական և կառավարչական ռեսուրսներ՝ իրական լիազորությունների ապակենտրոնացում իրականացնելու համար։ Փոքր և ռեսուրսներով սահմանափակ համայնքներում լիազորությունների ընդլայնումը գործնականում հաճախ մնում է ձևական, քանի որ այդ համայնքները չեն կարողանում ապահովել որակյալ ծառայությունների մատուցում, ծրագրերի իրականացում և կայուն զարգացում։ Շրջանային մոդելով խոշորացված համայնքներն, ընդհակառակը, հնարավորություն են տալիս ձևավորել մասնագիտական կառավարման համակարգ, ընդլայնել համայնքային բյուջեն, մեծացնել ներդրումային գրավչությունը և ապահովել ծառայությունների ավելի հավասար ու մատչելի մատուցում համայնքի բոլոր բնակավայրերում։ Սա հատկապես կարևոր է սոցիալական, կրթական, տարածքային զարգացման և ենթակառուցվածքների ոլորտներում։ Կարևոր է ընդգծել նաև, որ շրջանային մոդելը չի նշանակում տեղական ինքնության կամ բնակավայրերի շահերի անտեսում։ Ընդհակառակը՝ այն նախատեսում է տեղական խնդիրների լուծման ավելի մեծ կարողություն՝ համախմբված ռեսուրսների շնորհիվ։ Հետևաբար, կառավարության առաջարկած մոտեցումը նպատակ ունի ոչ թե կրկնակի խոշորացում իրականացնել հանուն խոշորացման, այլ ձևավորել կենսունակ, ինքնաբավ և զարգացման իրական ներուժ ունեցող համայնքներ, որոնք կարող են դառնալ ապակենտրոնացված կառավարման արդյունավետ հենասյուներ։ |
||
| 52 | MARIANNA SHAHINYAN 30.01.2026 21:27:46 | Not accepted | Ես, որպես ՀՀ Լոռու մարզի Լեջան բնակավայրի բնակիչ, հանդիսանում եմ համայնքների միավորման առաջարկվող ծրագրի դեմ և իմ անհամաձայնությունն եմ հայտնում ներկայացված օրինագծի վերաբերյալ։ Գտնում եմ, որ մեր համայնքը պետք է պահպանվի որպես առանձին և ինքնուրույն վարչական միավոր։ Մենք ունենք արդեն իսկ մշակված բիզնես ծրագրեր, զարգացման ռազմավարություն և հստակ պատկերացում, թե ինչ քայլեր ենք պատրաստվում իրականացնել մեր համայնքի սոցիալ-տնտեսական բարելավման համար։ Համայնքների միավորումը տվյալ փուլում չի բխում մեր բնակավայրի շահերից, քանի որ կարող է խաթարել տեղական ինքնակառավարման արդյունավետությունը, նվազեցնել մեր ձայնը որոշումների կայացման գործընթացում և դանդաղեցնել այն նախաձեռնությունները, որոնք մենք արդեն սկսել ենք իրականացնել։ Խնդրում եմ հաշվի առնել Լեջան բնակավայրի բնակիչների կարծիքը և թողնել մեր համայնքը ինքնուրույն, հնարավորություն տալով մեզ շարունակել զարգացնել այն մեր ուժերով և մեր ծրագրերով։
|
Դիտել կցված փաստաթուղթը |