«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
| Номер | Автор предложения, дата получения | Статус | Содержание предложения | Прикрепленные файлы | Заключение | Article |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 51 | Ani Ter Harutyunyan 30.01.2026 21:20:55 | Не принято |
Խոշորացված համայնքներում բնակչությունը մեծ է, և Լոռի Բերդը կարող է ունենալ շատ փոքր ներկայացվածություն ավագանիում։ Սա նշանակում է․ Լոռի Բերդի ձայնը կմնա երկրորդական, որոշումների մեծ մասը կընդունվի՝ առանց տեղական կարիքները հաշվի առնելու։ |
Հնչող այն տեսակետները, որոնք առաջարկում են ձեռնպահ մնալ համայնքների կրկնակի խոշորացումից, հասկանալի են և բխում են տեղական ինքնակառավարման համակարգի արդյունավետության նկատմամբ մտահոգությունից։ Սակայն անհրաժեշտ է արձանագրել, որ կառավարության որդեգրած քաղաքականությունը հիմնված է երկարաժամկետ ռազմավարական նպատակների և միջազգային լավագույն փորձի վրա։ Շրջանային մոդելով համայնքների միավորումը նպատակ ունի ոչ թե պարզապես վարչական փոփոխություն իրականացնել, այլ ստեղծել այնպիսի համայնքներ, որոնք ունեն բավարար մարդկային, ֆինանսական և կառավարչական ռեսուրսներ՝ իրական լիազորությունների ապակենտրոնացում իրականացնելու համար։ Փոքր և ռեսուրսներով սահմանափակ համայնքներում լիազորությունների ընդլայնումը գործնականում հաճախ մնում է ձևական, քանի որ այդ համայնքները չեն կարողանում ապահովել որակյալ ծառայությունների մատուցում, ծրագրերի իրականացում և կայուն զարգացում։ Շրջանային մոդելով խոշորացված համայնքներն, ընդհակառակը, հնարավորություն են տալիս ձևավորել մասնագիտական կառավարման համակարգ, ընդլայնել համայնքային բյուջեն, մեծացնել ներդրումային գրավչությունը և ապահովել ծառայությունների ավելի հավասար ու մատչելի մատուցում համայնքի բոլոր բնակավայրերում։ Սա հատկապես կարևոր է սոցիալական, կրթական, տարածքային զարգացման և ենթակառուցվածքների ոլորտներում։ Կարևոր է ընդգծել նաև, որ շրջանային մոդելը չի նշանակում տեղական ինքնության կամ բնակավայրերի շահերի անտեսում։ Ընդհակառակը՝ այն նախատեսում է տեղական խնդիրների լուծման ավելի մեծ կարողություն՝ համախմբված ռեսուրսների շնորհիվ։ Հետևաբար, կառավարության առաջարկած մոտեցումը նպատակ ունի ոչ թե կրկնակի խոշորացում իրականացնել հանուն խոշորացման, այլ ձևավորել կենսունակ, ինքնաբավ և զարգացման իրական ներուժ ունեցող համայնքներ, որոնք կարող են դառնալ ապակենտրոնացված կառավարման արդյունավետ հենասյուներ։ |
||
| 52 | MARIANNA SHAHINYAN 30.01.2026 21:27:46 | Не принято | Ես, որպես ՀՀ Լոռու մարզի Լեջան բնակավայրի բնակիչ, հանդիսանում եմ համայնքների միավորման առաջարկվող ծրագրի դեմ և իմ անհամաձայնությունն եմ հայտնում ներկայացված օրինագծի վերաբերյալ։ Գտնում եմ, որ մեր համայնքը պետք է պահպանվի որպես առանձին և ինքնուրույն վարչական միավոր։ Մենք ունենք արդեն իսկ մշակված բիզնես ծրագրեր, զարգացման ռազմավարություն և հստակ պատկերացում, թե ինչ քայլեր ենք պատրաստվում իրականացնել մեր համայնքի սոցիալ-տնտեսական բարելավման համար։ Համայնքների միավորումը տվյալ փուլում չի բխում մեր բնակավայրի շահերից, քանի որ կարող է խաթարել տեղական ինքնակառավարման արդյունավետությունը, նվազեցնել մեր ձայնը որոշումների կայացման գործընթացում և դանդաղեցնել այն նախաձեռնությունները, որոնք մենք արդեն սկսել ենք իրականացնել։ Խնդրում եմ հաշվի առնել Լեջան բնակավայրի բնակիչների կարծիքը և թողնել մեր համայնքը ինքնուրույն, հնարավորություն տալով մեզ շարունակել զարգացնել այն մեր ուժերով և մեր ծրագրերով։
|
Դիտել կցված փաստաթուղթը |