ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 29-Ի N 305-Լ ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 29-Ի N 305-Լ ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի փետրվարի 29-ի N 305-Լ որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի պահանջներից:
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
«Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի պահանջով ընդունվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի սեպտեմբերի 4-ի «Մշակույթի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոների և մրցանակաբաշխությունների մասնակցած և մրցանակի արժանացած մշակույթի գործիչներին, այդ թվում՝ ինքնազբաղ կամ անկախ ստեղծագործողներին դրամական խրախուսում տրամադրելու (վճարելու) կարգը և չափերը հաստատելու մասին» N1280-Ն որոշումը, որը հանդիսանում է ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտ, հետևաբար «Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի փետրվարի 29-ի N 305-Լ որոշումը՝ իրավական ակտերի կարգավորումներով պայմանավորված ենթակա է չեղարկման:
3. Կարգավորման նպատակը և բնույթը.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի փետրվարի 29-ի N 305-Լ որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի նպատակն է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի պահանջների կատարումը:
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Իրավական ակտի նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մասնագետների կողմից:
5. Իրավական ակտի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման անհրաժեշտություն.
Չկան:
6. Իրավական ակտի կիրարկման դեպքում ակնկալվող արդյունքը.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի փետրվարի 29-ի N 305-Լ որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում կկատարվեն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի պահանջները, ինչպես նաև միջազգային հեղինակավոր փառատոների և մրցանակաբաշխությունների մասնակցած և մրցանակի արժանացած մշակույթի գործիչների համար հնարավոր կլինի ապահովել դրամական խրախուսում ստանալու մեկ սահմանված կարգ՝ բացառելով վերջիններիս թյուրընկալումները:
7. Իրավական ակտի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն.
1. Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը.
Չի առաջացնում:
2. Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը.
Համապատասխանում է:
8. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի փետրվարի 29-ի N 305-Լ որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի պահանջներից, ինչպես նաև ՀՀ կառավարության 2021թ. օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 4-րդ գլխի 4.9 բաժնի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թթ. գործունեության միջոցառումների ծրագրի՝41.1-րդ (Ինքնազբաղ/ անկախ ստեղծագործողների գործունեության խթանում) կետից:
9. Այլ տեղեկություններ.
Չկան:
-
Duration
05.01.2026 21.01.2026 -
Type
Decision
-
Area
Cultural
-
Ministry
Ministry of Education, Science, Culture and Sport
-
Status
Views 389
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.