Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 29-Ի N 305-Լ ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 29-Ի N 305-Լ ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

1.    Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի փետրվարի 29-ի N 305-Լ որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի պահանջներից:

2.    Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

«Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի պահանջով ընդունվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի սեպտեմբերի 4-ի «Մշակույթի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոների և մրցանակաբաշխությունների մասնակցած և մրցանակի արժանացած մշակույթի գործիչներին, այդ թվում՝ ինքնազբաղ կամ անկախ ստեղծագործողներին դրամական խրախուսում տրամադրելու (վճարելու) կարգը և չափերը հաստատելու մասին» N1280-Ն որոշումը, որը հանդիսանում է ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտ, հետևաբար «Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի փետրվարի 29-ի N 305-Լ որոշումը՝ իրավական ակտերի կարգավորումներով պայմանավորված ենթակա է չեղարկման:

3.   Կարգավորման նպատակը և բնույթը.

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի փետրվարի 29-ի N 305-Լ որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի նպատակն է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի պահանջների կատարումը:

 

4.   Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Իրավական ակտի նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրա­պե­տության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մասնագետների կողմից:

 

5.   Իրավական ակտի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման անհրաժեշտություն.

Չկան:

6.   Իրավական ակտի կիրարկման դեպքում ակնկալվող արդյունքը.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի փետրվարի 29-ի N 305-Լ որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում կկատարվեն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի պահանջները, ինչպես նաև միջազգային հեղինակավոր փառատոների և մրցանակաբաշ­խու­թյունների մասնակցած և մրցանակի արժանացած մշակույթի գործիչների համար հնարավոր կլինի ապահովել դրամական խրախուսում ստանալու մեկ սահմանված կարգ՝ բացառելով վերջիններիս թյուրընկալումները:

 

7.           Իրավական ակտի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն.

 

1.      Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշ­տու­թյունը.

Չի առաջացնում:

2. Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համա­պա­տասխանությունը.

Համապատասխանում է:

8.          «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».

          «Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի փետրվարի 29-ի N 305-Լ որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի պահանջներից, ինչպես նաև ՀՀ կառավարության 2021թ. օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 4-րդ գլխի 4.9 բաժնի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թթ. գործունեության միջոցառումների ծրագրի՝41.1-րդ (Ինքնազբաղ/ անկախ ստեղծագործողների գործունեության խթանում) կետից:

9.           Այլ տեղեկություններ.

 

Չկան:

  • Продолжительность

    05.01.2026 21.01.2026
  • Тип

    Pешение

  • Область

    Культура

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 393

Принт

Предложения

Оставить предложение

Предложение 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Добавить следующее предложение

Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после в систему.

Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.

Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: