««ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
| No | Suggesion author, date of receipt | Status | Suggestion content | Attached files | Conclusion | Article |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ 15.01.2026 19:10:21 | 30.12.2025թ․ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարկվել են ««Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ նաև՝ Նախագիծ, https://www.e-draft.am/projects/9613/about ), որով առաջարկվում է մասամբ վերցանել քաղաքական պաշտոններ զբաղեցնող անձանց նկատմամբ կարգապահական պատասխանատվություն կիրառելը բացառող դրույթները։ Ըստ այդմ, գործող օրենքում ավելացվում է 28․1 հոդվածը, որով կարգապահական պատասխանատվության կիրառման հնարավորություն է նախատեսվում փոխվարչապետների, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի, նախարարների կամ նրանց տեղակալների նկատմամբ՝ նրանց կողմից վարքագծի կանոնի խախտման առերևույթ հատկանիշներ հայտնաբերելու դեպքում։ Խիստ կարևորելով առաջարկվող փոփոխությունը, դրա հիմքում ընկած՝ Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (ԳՐԵԿՈ) Հայաստանի վերաբերյալ 5-րդ շրջափուլի գնահատման զեկույցի շրջանակներում կատարված առաջարկությունները՝ գտնում ենք, որ առաջարկվող փոփոխությունը պետք է տարածվի, ի լրումն դրանում նշվածների, նաև այլ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց վրա։ Այսպես․ 1․ Նախագիծը հիմնավորվել է այն հանգամանքով, որ կարգապահական պատասխանատվության բացակայության պայմաններում պաշտոնատար անձանց կողմից համապատասխան խախտման դեպքերը որևէ իրավական հետևանք չեն առաջացնում, ուստի և չեն սահմանափակում քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց՝ զերծ մնալու նմանատիպ խախտումներից։ Լիովին համամիտ լինելով նշված պարզ ճշմարտության հետ, ակնհայտ ենք համարում, որ նույն փաստարկը վերաբերելի է ցանկացած պաշտոնյաների դեպքում, այդ թվում՝ այլ քաղաքական պաշտոններ զբաղեցնողների։ Պատահական չէ, որ ԳՐԵԿՈ Հայաստանի վերաբերյալ 5-րդ շրջափուլի գնահատման զեկույցի 181-րդ կետի առաջարկությամբ առաջարկվում է էթիկայի կանոնների, շահերի բախման և բարեվարքությանն խախտումների համար պատշաճ հետևանքներ նախատեսել բոլոր բարձրաստիճան պաշտոնատար անձանց համար։ Չնայած դրան, նույն առաջարկության վրա հիմնվող Նախագծի կարգավորումը չի տարածվում (կարգապահական պատասխանատվության հնարավորություն չի նախատեսում) Հանրապետության նախագահի, վարչապետի, ԱԺ պատգամավորների, համայնքների ղեկավարների, ավագանու անդամների և համայնքի ղեկավարների տեղակալների վրա։ Եվ եթե առաջին հինգ քաղաքական պաշտոնների դեպքում կարգապահական պատասխանատվության մեխանիզմ չկիրառելը առնվազն գործող կառուցակարգերի տրամաբանությամբ հասկանալի է (նկատի ունենալով նշված պաշտոնների՝ ընտրովի, ոչ նշանակովի լինելու հանգամանքը), ապա համայնքների ղեկավարների տեղակալների վրա առաջարկվող կարգավորումը չտարածելու որևէ իրավաչափ նպատակ գոյություն չունի։ Նշված համայնքային քաղաքական պաշտոններին նշանակումն իրականացվում է համայնքի ղեկավարի կողմից և կարգապահական պատասխանատվությունը նույնպես կարող է կիրառվել նշանակող պաշտոնատար անձի կողմից՝ կրկին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից տրված եզրակացության հիման վրա։ Հիմք ընդունելով վերը նշվածը՝ ապահովելու համար առաջարկվող նախագծի առավել համապարփակությունը և արդյունավետությունը դրա ընդունման համար հռչակված նպատակներին հասնելու, քաղաքական պաշտոններ զբաղեցնող անձանց անօրինական վարքագծի կանխարգելման տեսանկյունից, նկատի ունենալով նաև Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի Հայաստանի վերաբերյալ 5-րդ շրջափուլի գնահատման զեկույցի 181 կետում նշված առաջարկությունը, առաջարկում ենք լրացնել նախագիծը և դրանով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացվող 28․1 հոդվածը՝ դրա 1-ին մասում ավելացնելով նաև համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնը։ 2․ Օրենքի նախագծի հոդված 2-ում առաջարկվում է անմիջական ղեկավար ունեցող քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնների խախտման դեպքում պաշտոնի նշանակման իրավասություն ունեցող անձի կողմից խախտման վերաբերյալ հաղորդման ներկայացումը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին։ Մինչդեռ, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթներ, այդ թվում վարքագծի կանոնների խախտման մասով եզրակացություն տրամադրելու համար, կարող է իրականացնել, ինչպես ստացված գրավոր դիմումների, այնպես էլ մամուլի հրապարակումների, ազդարարման և այլ ուղիներով ստացված հաղորդումների հիման վրա։ Նշված դեպքում, խիստ սահմանափակված է անմիջական ղեկավար ունեցող քաղաքական անձանց վարքագծի կանոնների խախտման դեպքում միայն պաշտոնի նշանակման իրավասություն ունեցող անձի դիմումի հիման վրա ԿԿՀ-ի եզրակացության ստանալը։ Ելնելով վերոնշյալից առաջարկվում է՝ Օրենքի նախագծի հոդված 2-ի առաջին մասից հանել «համապատասխան պաշտոնատար անձին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձը» բառերը։ Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն |
Դիտել կցված փաստաթուղթը |