Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և ««Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծեր

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին»

 և «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում 
լրացումներ և
փոփոխություններ  կատարելու մասին» օրենքների ընդունման անհրաժեշտության 

 

                           Իրավական ակտի հիմնավորումը

1.

Անհրաժեշտությունը

 

Նախագծերի ընդունումը պայմանավորված է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների լիարժեք իրացմանն ուղղված իրավական դաշտի կատարելագործման  և տարընթերցումներից խուսափելու անհրաժեշտությամբ։

2.

Առկա իրավիճակը և խնդիրները

 

1 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի
3-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ և 18-րդ կետերով սահմանվում է, որ կազմակերպության կողմից մատուցած ծառայությունների դիմաց ֆինանսական փոխհատուցում  կարող է հատկացվել բացառապես պետության կողմից՝ բացառելով ծառայությունների դիմաց ֆինանսական հատուցման այլ դեպքեր։  Այս փոփոխության շրջանակում
անհրաժեշտություն է առաջանում հստակեցնել նաև նույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 51-ին կետը։ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում «անկախ կյանքի կենտրոն» հասկացությունը բացակայում է, ինչի հետևանքով իրավակիրառ պրակտիկայում առաջանում է անորոշություն՝ կապված այդ կենտրոնների կազմակերպաիրավական կարգավիճակի, գործառույթների և կազմակերպման սկզբունքների, ֆինանսավորման մեխանիզմների հետ։ Միաժամանակ, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի 21-րդ հոդվածի 31-ին մասով վերապահված լիազորությունը թույլ չի տալիս սահմանել անկախ կյանքի կենտրոնների գործունեության մանրամասները, պաշտոնների անվանացանկերը, հաստիքացուցակի օրինակելի ձևերը և աշխատավարձերի միասնական համակարգի ձևավորման մեխանիզմները։

2 Չնայած «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքով նախատեսված են մի շարք դրույթներ՝ ուղղված մատչելիության ապահովմանը, այնուամենայնիվ, գործնականում լինում են խնդիրներ, որոնց առնչվում են հաշմանդամություն ունեցող անձինք, մասնավորապես՝  պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, բանկերում և դրանց մասնաճյուղերում, վարկային կազմակերպություններում և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի 2-րդ հոդվածում նշված ոլորտներում։ Նշված խնդիրները առավել են սրվում նաև այն հանգամանքով, որ կենսաթոշակների վճարումը 2026 թվականի հունվարի 1-ից իրականացվելու է բացառապես անկանխիկ եղանակով՝ բանկային քարտի միջոցով, ինչի պայմաններում մատչելիության պահանջներին չհամապատասխանող ֆինանսական ծառայությունների և ենթակառուցվածքների առկայությունը փաստացի խոչընդոտում է հաշմանդամություն ունեցող անձանց՝ սոցիալական վճարներ ստանալու իրավունքի լիարժեք իրացմանը։ Բացի այդ, գործարքների կնքման գործընթացում մատչելի եղանակների բացակայությունը խոչընդոտում է այդ անձանց իրավունքների իրացմանը։ Մատչելիության պահանջների ու չափանիշների  բացակայությունը խոչընդոտում է այդ անձանց իրավունքների լիարժեք իրացմանը։

3 Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, բանկերում և դրանց մասնաճյուղերում, վարկային կազմակերպություններում և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի 2-րդ հոդվածում նշված ոլորտներում մատչելիության պահանջների ու չափանիշների պահանջների խախտման համար պատասխանատվության բացակայության պայմաններում մեթոդական ուղեցույցով սահմանված դրույթները կկրեն բացառապես ուղղորդող բնույթ։  Ֆինանսական կառույցներում հաշմանդամություն ունեցող անձանց մատչելիության խնդիրները քննարկվել են նաև 2024 թվականի հուլիսի 2-ին կայացած հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստում, որտեղ հաշմանդամություն ունեցող անձանց կողմից բարձրացվեցին գործնականում ի հայտ եկած կոնկրետ դեպքեր, երբ գործարք կնքելու համար հանդիպել էին խտրական վերաբերմունքի։ Ներկայումս  ՀՀ տարածքում գործող բանկերը, նրանց մասնաճյուղերում և վարկային կազմակերպությունները չունեն հստակ սահմանված և գործնականում կիրառվող մատչելիության պահանջներ և տեխնիկական միջոցներ, ինչի հետևանքով հաշմանդամություն ունեցող անձինք հաճախ չեն կարողանում լիարժեք օգտվել ծառայություններից։ Բացի այդ, գործարքների կնքման գործընթացում մատչելի եղանակների բացակայությունը խոչընդոտում է այդ անձանց իրավունքների իրացմանը։

4 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի 21-րդ հոդվածի հոդվածի 4-րդ մասի համաձայն աձնական օգնականի ծառայությունները տրամադրվում են հաշմանդամություն ունեցող անձին (երեխային) ծառայությունների անհատական ծրագրով սահմանված լինելու դեպքում: Ծառայությունը մատուցվում է անձնական օգնականի և հաշմանդամություն ունեցող անձի (նրա օրինական ներկայացուցչի) միջև կնքված պայմանագրի հիման վրա, որում ներառվում են կողմերի իրավունքներն ու պարտականությունները: Ծառայությունների մատուցման պայմանագիրը կարող է լինել եռակողմ՝ ներառելով նաև անձնական օգնականի և (կամ) նրան ուղղակիորեն առնչվող (այդ թվում՝ անձնական օգնականի ծառայության մշտադիտարկումն ու գնահատումը, անձնական օգնականների վերապատրաստման հարցում աջակցությունը) ծառայություններ մատուցող պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին, հասարակական կազմակերպություններին։ Նման ձևակերպումը բացառում է պետական մարմինների մասնակցությունը (օրինակ՝ Միասնական սոցիալական ծառայությանը) նշված ծառայության իրագործմանը։       

5«Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում գործող կարգավորումները նախատեսում են ֆունկցիոնալության գնահատման ամբողջական գործընթաց՝ անգամ այն դեպքերում, երբ անձն ունի միայն անհատական ծրագրի լրացման կամ փոփոխման անհրաժեշտություն։

6 «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն լիազոր մարմինը հաստատում է անձի ֆունկցիոնալության գնահատման գործընթացում ներգրավված մասնագետների վերապատրաստման կարգն ու պայմանները: Իրավակիրառ պրակտիկան ցույց է տալիս, որ ֆունկցիոնալության գնահատման գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու համար կարևոր  հանգամանք է մասնագետների գիտելիքների պարբերաբար կատարելագործումը, դրանց ստուգումը։

7Տեղեկատվական շտեմարանում առկա տվյալների օգտագործման սահմանափակումները խոչընդոտում են տվյալների կիրառումը վիճակագրական և հետազոտական նպատակներով՝ համագործակցող կողմերի միջև, ինչը կարող է նվազեցնել քաղաքականությունների և ծառայությունների բարելավման հիմքում ընկած որոշումների հիմնավորվածությունը։

8ՀՀ առողջապահության նախարարի 2022 թվականի հոկտեմբերի 22-ին 72-Ն հրամանով է կարգավորված անձի ֆունկցիոնալության գնահատման անձին ֆունկցիոնալության գնահատման ուղեգրելու հետ կապված հարաբերությունները։ Հրամանում յուրաքանչյուր հիվանդության դեպքում հստակ սահմանված է անհրաժեշտ բժշկական հետազոտությունների ու պահանջվող տեղեկություների ցանկը և բժշկական հաստատությունը պետք է ուղեգրի ամբողջական տեղեկատվության պարագայում։ Հետևաբար, գնահատող հանձնաժողովի կողմից այլ լրացուցիչ հետազոտությունների ուղեգրման անհրաժեշտությունը բացակայում է։

3.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

1«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի
3-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ և 18-րդ կետերում փոփոխություններ կատարելու նպատակն է ստեղծել իրավական հիմք աջակցող միջոցների տրամադրման կամ վերանորոգման դիմաց պետական բյուջեից բացի, այլ դոնոր կազմակերպություններից փոխհատուցում ստանալու հնարավորության համար՝ ներառյալ նաև այլընտրանքային (ոչ պետական) ֆինանսավորման աղբյուրները։ Բացի այդ, օրենքի մակարդակով ամրագրվում է «անկախ կյանքի կենտրոն» հասկացությունը՝ ապահովելով դրա միասնական և հստակ ընկալումը։ Հստակեցվում է անկախ կյանքի կենտրոնի ստեղծման վերաբերյալ դրույթը և սահմանվում է ավելի հստակ ու կիրառելի կարգավորումներ, ինչպես նաև ընդլայնվում Է անձնական օգնականի ծառայության մատուցման իրավասություն ունեցող մարմինների շրջանակը։ Արդյունքում, կարող են կիրառվել այս ծառայության մատուցման ճկուն մեխանիզմներ։

    2 Հաշմանդամություն ունեցող անձանց համար հանրային ծառայությունների մատչելիության ապահովման նպատակով՝ առաջարկվում է սահմանել մատչելիության չափանիշներ՝ լիազոր մարմնի կողմից մշակվող մեթոդական ուղեցույցի միջոցով, ինչպես նաև դրանց կիրառումն պարտադիր դարձնել համապատասխան պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, բանկերում և դրանց մասնաճյուղերում, վարկային կազմակերպություններում և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի 2-րդ հոդվածում նշված ոլորտներում՝ միաժամանակ սահմանելով վերահսկողության պատասխանատու մարմինը։

3 Կարգավորման նպատակը հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի եղանակներով հանրային ծառայություններից օգտվելու իրավունքի ապահովման պահանջների կատարման նկատմամբ վարչական պատասխանատվության սահմանումն է։ Առաջարկվող լրացմամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում սահմանվում են տուգանքներ սահմանված չափանիշների և պահանջների խախտման համար։

4 Քաղաքացիական օրենսգրքում կատարվող փոփոխությունը միտված է

կարգավորելու հաշմանդամություն ունեցող անձանց համար գործարքների կնքման մատչելի եղանակները, ինչպես նաև հստակեցնել գործող կարգավորումները։

5«Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում կատարվող փոփոխությամբ այն անձինք, ովքեր անցել են ֆունկցիոնալության գնահատում և նրանց վերաբերյալ առկա է ուժի մեջ գտնվող ֆունկցիոնալության գնահատման որոշում, ապա նոր ծառայություններ ստանալու համար կրկին ֆունկցիոնալության գնահատում չեն անցնի, այլ փոփոխությունը կկատարվի միայն ԾԱԾ-ում։

6Օրենքից բխող՝ համապատասխան իրավական ակտում կնախատեսվի դրույթ, որի համաձայն հավաստագրերը կտրամադրվեն որոշակի ժամկետով, որից հետո անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետները կրկին կանցնեն գիտելիքների ստուգում։

7Սահմանվում է հնարավորություն՝ տեղեկատվական շտեմարանի տվյալները սահմանված կարգով փոխանցելու լիազոր մարմնի հետ համագործակցող կազմակերպություններին, պետական կառավարման համակարգի կամ տեղական ինքնակառավարման մարմիններին՝ վիճակագրական և հետազոտական աշխատանքների իրականացման, ինչպես նաև ծրագրերի արդյունավետության գնահատման նպատակով՝ պահպանելով անձնական տվյալների գաղտնիության պահանջները։

 4

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

5.

Ակնկալվող արդյունքը

 

Նախագծերի ընդունումը կնպաստի հետևյալ արդյունքներին՝

1 աջակցող միջոցների տրամադրման և վերանորագման ֆինանսավորման փոխհատուցման աղբյուրների ընդլայնմանը

   2 «անկախ կյանքի կենտրոնների» հասկացության և գործունեության հստակեցմանը, միասնական կանոնների ու մոտեցումների ձևավորմանը, ինչը կնպաստի դրանց արդյունավետ գործունեությանը և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրացման համար մատչելի ու որակյալ ծառայությունների մատուցմանը,

  3 հանրային ծառայությունների մատչելիության մակարդակի բարձրացմանը, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրացման իրավական և գործնական երաշխավորման ապահովմանը,

  4 մատչելիության պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության արդյունքում, կբարձրանա պետական, տեղական ինքնակառավարման մարմինների և հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների իրավական պատասխանատվությունը, ինչպես նաև կապահովվի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության առավել արդյունավետ մեխանիզմ։ 5 Ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանի հիման վրա մշակված ծառայությունների անհատական ծրագիրը կարող է փոփոխվել (լրացվել)  կառավարության կողմից սահմանված դեպքում՝ առանց ֆունկցիոնալության գնահատման իրականացման։

  5 ֆունկցիոնալության գնահատման գործընթացի թափանցիկության ու վստահելիության բարձրացմանը

  6 տեղեկատվական շտեմարանի առկա տվյալների նպատակային և վերահսկվող փոխանցման հնարավորությունը կնպաստի ավելի հիմնավոր քաղաքականության և բարելավված ծառայությունների մշակմանը։

6.

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխությունները

 

Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից լրացուցիչ ծախսեր չեն պահանջվի։

7.

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

 

Նախագիծը փոխկապակցված է Հայաստանի Հանրապետության Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի հետ և բխում է 4.6 կետի
22-րդ պարբերությունից`
«Աշխատանքներ են տարվելու՝ բացառելու հաշմանդամության հիմքով խտրականությունը կյանքի բոլոր ոլորտներում, ապահովվելու է հաշմանդամություն ունեցող անձանց հատուկ հաստատություններից դուրս անկախ կյանքի և համայնքում ներառվելու իրավունքի իրացումը» և 24-րդ պարբերությունից՝ «Ներդրվելու է հաշմանդամության գնահատման նոր մոդել՝ հիմնված անձի կարիքների բազմակողմանի գնահատման վրա»։

 

  • Duration

    26.12.2025 12.01.2026
  • Type

    Law

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 107

Print

Suggestions

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: