Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱԲՈՏԱԺԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՏԿԵ նախարարի հրաման

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 «Եվրասիական Տնտեսական Միության անդամ պետությունների փոխադրողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում կաբոտաժային փոխադրումներ իրականացնելու պահանջները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանի նախագծի ընդունման

 

          1. Ընթացիկ իրավիճակը, առկա խնդիրները, իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի  ընդունումից հետո դրա կիրարկումն ապահովելու համար անհրաժեշտ Տարածքային կառավարման և ենթակառոցվածքների նախարարի հրամանով հաստատել Եվրասիական Տնտեսական Միության անդամ պետությունների փոխադրողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում կաբոտաժային փոխադրումներ իրականացնելու պահանջները։

Կաբոտաժային փոխադրումների պահանջները բխում են ԵԱՏՄ «Համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության մասին» արձանագրության II բաժնի 6-րդ կետով սահմանված Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2015 թվականի մայիսի 8-ի N 13 որոշմամբ հաստատված Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից մեկի տարածքում գրանցված փոխադրողների կողմից Եվրասիական տնտեսական միության այլ անդամ պետության տարածքում գտնվող կետերի միջև բեռների ավտոմոբիլային փոխադրումների իրականացման փուլային ազատականացման 2016-2025թթ ծրագրից։ Ծրագիրը մշակվել է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին համապատասխան և հանդիսանում է Եվրասիական տնտեսական միության  (այսուհետ՝ Միություն) միասնական տրանսպորտային տարածքի, տրանսպորտային ծառայությունների ընդհանուր շուկայի ձևավորման և անդամ պետությունների կողմից ավտոտրանսպորտային ծառայությունների տրամադրման փուլային ազատականացմանն ուղղված գործընթաց։

Անդամ պետությունների միջև արտաքին տնտեսական կապերը ապահովվում են տրանսպորտի գործնականապես բոլոր տեսակներով, ընդ որում ավտոմոբիլային տրանսպորտը կարևոր դեր է խաղում բեռների փոխադրման գործընթացում և ապահովում է անդամ պետություններում բեռնափոխադրումների ընդհանուր ծավալի 80 տոկոսից ավելին՝ սպասարկելով տնտեսության բոլոր ոլորտները։

ԵԱՏՄ տարածքում ինտեգրումը խորացնելու և անդամ պետությունների տարածքներում գրանցված փոխադրողներին Միության ամբողջ տարածքում առանց թույլտվությունների բեռների միջպետական ավտոմոբիլային փոխադրումներ իրականացնելը, այդ թվում՝ կաբոտաժային փոխադրումների փուլային ազատականացումը Միության շրջանակներում տրանսպորտային ծառայությունների ընդհանուր շուկայի ձևավորման գործընթաց է։

          2. Կարգավորման նպատակը և բնույթը.

Հայաստանի Հանրապետությունում կաբոտաժային փոխադրումների գործընթացի կարգավորումը սահմանված է «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով, համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում կաբոտաժային փոխադրումն արգելվում է, բացառությամբ միջազգային համաձայնագրերով սահմանված դեպքերի կամ Եվրասիական Տնտեսական Միության անդամ պետությունների փոխադրողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող կաբոտաժային փոխադրումների։ Եվրասիական Տնտեսական Միության անդամ պետություններում գրանցված փոխադրողները Հայաստանի Հանրապետության տարածքում կաբոտաժային փոխադրումներ կարող են իրականացնել միայն ավտոմոբիլային տրանսպորտով բեռների միջպետական փոխադրումն ավարտելուց հետո։

Համաձայն «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Եվրասիական Տնտեսական Միության անդամ պետությունների փոխադրողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում կաբոտաժային փոխադրումներ իրականացնելու պահանջները հաստատվում են լիազոր մարմնի կողմից։ Օրենքի պահանջի կատարումն ապահովելու նպատակով մշակվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի «Եվրասիական Տնտեսական Միության անդամ պետությունների փոխադրողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում կաբոտաժային փոխադրումներ իրականացնելու պահանջները հաստատելու մասին» հրամանի նախագիծ։

Հրամանի նախագիծը մշակվել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից մեկի տարածքում գրանցված փոխադրողների կողմից Եվրասիական տնտեսական միության այլ անդամ պետության տարածքում գտնվող կետերի միջև բեռների ավտոմոբիլային փոխադրումների իրականացման փուլային ազատականացման ծրագրի պահանջներին համապատասխան։

Հրամանի նախագծով սահմանվում է, որ՝

- կարող են կատարվել մինչև 3 հաջորդական բեռների կաբոտաժային փոխադրումներ միջպետական բեռնափոխադրումը ավարտելուց հետո 7 օրացուցային օրվա ընթացքում

- Հայաստանի Հանրապետության տարածքում բեռների կաբոտաժային փոխադրումներ իրականացնելու համար ԵԱՏՄ այլ անդամ պետության փոխադրողը պետք է էլկտրոնային եղանակով նախապես ծանուցի Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին

- կաբոտաժային փոխադրումներ իրականացնելու համաձայնություն տալու կամ մերժելու պայմանները։

Հրամանի նախագծով սահմանվում են կաբոտաժային փոխադրում իրականացնելու համաձայնություն ստանալու համար անհրաժեշտ տեղեկությունների ցանկը։

Կաբոտաժային փոխադրումների ազատականացումը ակնկալում է միջազգային փոխադրումների ընդհանուր ծավալում բեռնատարների դատարկ վազքի կրճատում, Միության անդամ պետությունների տարածքում ավտոմոբիլային տրանսպորտով բեռների փոխադրման ծախսերի նվազեցում, ավտոմոբիլային տրանսպորտով բեռների փոխադրում իրականացնելու կարգի խախտումների քանակի նվազեցում, բեռների միջպետական փոխադրումներ իրականացնելիս ավտոտրանսպորտային միջոցների օգտագործման արդյունավետության բարձրացում։

Կաբոտաժային փոխադրումների ազատականացման արդյունքում  կստեղծվեն պայմաներ ավտոտրանսպորտային ծառայությունների շուկայում մրցակցության ապահովման և բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների արդիականացման համար։

Կաբոտաժային փոխադրումների ազատականացման նպատակը Միության շրջանակներում բեռնատար ավտոմոբիլային տրանսպորտի ծառայությունների միասնական պայմանների ու կանոնների սահմանումն է։

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Հրամանի նախագիծը մշակվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից։

4 Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Հրամանի նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում ավելացում կամ նվազեցում չի ակնկալվում։

5 Նախագծի ընդունման դեպքում այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության վերաբերյալ

Հրամանի նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտեր մշակելու անհրաժեշտությունը բացակայում է։

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Հրամանի նախագծի մշակումը բխում է ԵԱՏՄ «Համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության մասին» արձանագրության II բաժնի 6-րդ կետով սահմանված Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2015 թվականի մայիսի 8-ի N 13 որոշմամբ հաստատված Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից մեկի տարածքում գրանցված փոխադրողների կողմից Եվրասիական տնտեսական միության այլ անդամ պետության տարածքում գտնվող կետերի միջև բեռների ավտոմոբիլային փոխադրումների իրականացման փուլային ազատականացման ծրագրից։

Բացի այդ՝ հրամանի նախագիծը բխում է ՀՀ կառավարության 18082021թ 1363-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 11-ին կետի 13-րդ ենթակետից՝ համաձայն որի նախատեսվում է ԵԱՏՄ-ի շրջանակներում համագործակցության խորացումը և կառույցի ընձեռած հնարավորությունների առավելագույն օգտագործումը։

 

  • Duration

    26.12.2025 12.01.2026
  • Type

    Order Decision

  • Area

    Transport

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 114

Print

Suggestions

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: