Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱԲՈՏԱԺԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՏԿԵ նախարարի հրաման

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

“.......” ........................ 2025թ.                                        N.....................

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱԲՈՏԱԺԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

   Ղեկավարվելով «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի N 659-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 19-րդ կետի 20-րդ ենթակետի պահանջներով՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

   

    1. Հաստատել Եվրասիական Տնտեսական Միության անդամ պետությունների փոխադրողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում կաբոտաժային փոխադրումներ իրականացնելու պահանջները՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

                          ՆԱԽԱՐԱՐ՝                                                    Դ ԽՈՒԴԱԹՅԱՆ

 

                                                       ք Երևան       

 

Հավելված

Տարածքային կառավարման և

Ենթակառուցվածքների նախարարի

«-----»-------2025թ N ---------Ն հրամանի

 

 

ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱԲՈՏԱԺԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ 

 

 

1 Սույն պահանջներով սահմանվում են Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2015 մայիսի 8-ի թիվ 13 որոշմամբ հաստատված միության անդամ պետությունների կողմից սույն որոշմամբ հաստատված Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ ԵԱՏՄ) անդամ պետություններից մեկի տարածքում հաշվառված (գրանցված) փոխադրողների կողմից ԵԱՏՄ այլ անդամ պետության տարածքում գտնվող կետերի միջև բեռների ավտոմոբիլային փոխադրումների իրականացման փուլային ազատականացման ծրագրով նախատեսված ԵԱՏՄ անդամ պետություններում հաշվառված ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության տարածքում կաբոտաժային փոխադրումներ իրականացնելու պայմանները։

2 ԵԱՏՄ որևէ անդամ պետության փոխադրողները այդ պետությունում հաշվառված (գրանցված) ավտոտրանսպորտային միջոցներով բեռների կաբոտաժային փոխադրումներ Հայաստանի Հանրապետության տարածքում կարող են իրականացնել միայն Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոմոբիլային տրանսպորտով բեռների միջպետական փոխադրումն ավարտելուց հետո։

3 ԵԱՏՄ որևէ անդամ պետության փոխադրողները այդ պետությունում հաշվառված (գրանցված) ավտոտրանսպորտային միջոցներով չեն կարող Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացնել բեռների կաբոտաժային փոխադրումներ, եթե դրանք Հայաստանի Հանրապետության տարածք  մուտք են գործել դատարկ, առանց բեռի։

4 Հայաստանի Հանրապետության տարածքում ԵԱՏՄ որևէ անդամ պետության փոխադրողները այդ պետությունում հաշվառված (գրանցված) ավտոտրանսպորտային միջոցներով վտանգավոր բեռների կաբոտաժային  փոխադրումների իրականացումը արգելվում է։

5 Հայաստանի Հանրապետության տարածքում բեռների կաբոտաժային փոխադրումներ իրականացնող ավտոտրանսպորտային միջոցները պետք է կահավորված լինեն տախոգրաֆով և տեղորոշման միջոցով։

6 ԵԱՏՄ անդամ պետություններից մեկի տարածքում գրանցված փոխադրողները Հայաստանի Հանրապետության տարածքում բեռների կաբոտաժային փոխադրումներ կարող են իրականացնել միջպետական բեռնափոխադրումն ավարտելուց հետո միևնույն տրանսպորտային միջոցով

7 Կարող են կատարվել մինչև 3 հաջորդական բեռների կաբոտաժային  փոխադրումներ միջպետական բեռնափոխադրումը ավարտելու օրվանից 7 օրացուցային օրվա ընթացքում։

8 Հայաստանի Հանրապետության տարածքում բեռների կաբոտաժային փոխադրումներ իրականացնելու համար ԵԱՏՄ այլ անդամ պետության փոխադրողը պետք է էլեկտրոնային եղանակով նախապես ծանուցի Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին (այսուհետ՝ Տեսչական մարմին) info@utfsib.gov.am էլեկտրոնային հասցեով։

9 Բեռների յուրաքանչյուր կաբոտաժային փոխադրման համար անհրաժեշտ է Տեսչական մարմնին ծանուցել առանձին։

10 Բեռների առաջին կաբոտաժային փոխադրում իրականացնելու իրավունք ստանալու համար փոխադրողը Տեսչական մարմնին ներկայացնում է հետևյալ տեղեկությունները

1)     փոխադրողի անվանումը

2)    պետական գրանցման համարը

3)    կաբոտաժային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցի հաշվառման (գրանցման) համարանիշը

4)    դեպի Հայաստանի Հանրապետություն իրականացվող միջպետական բեռնափոխադրման բեռնաթափման ամսաթիվը, ժամկետը և վայրը, որից հետո պետք է իրականացվի կաբոտաժային փոխադրումը

5)    փոխադրողի էլեկտրոնային փոստի հասցեն

6)   բեռնառաքողի անվանումը, հասցեն

7)     բեռը ստացողի անվանումը, հասցեն

8)   բեռի անվանումը, ընդհանուր զանգվածը կամ քանակը

9)   բեռնման վայրն ու ամսաթիվը, բեռի առաքման ամսաթիվը,  բբեռի բեռնաթափման վայրը։

11 Հաջորդ երկու կաբոտաժային փոխադրումները կատարելու համար սույն պահանջների 10-րդ կետով սահմանված փաստաթղթերից բացի՝ յուրաքանչյուր կաբոտաժային փոխադրում իրականացնելու համար ներկայացվում են հետևյալ լրացուցիչ տեղեկությունները

1) նախորդ կաբոտաժային փոխադրումը կատարելու իրավունք ստանալու համարը և ամսաթիվը

2) յուրաքանչյուր նախորդ կաբոտաժային փոխադրման էլեկտրոնային բեռնագրի համարը

3) յուրաքանչյուր կաբոտաժային փոխադրման բեռի փոխադրման պայմանագրի պատճենը էլեկտրոնային եղանակով։

12 Բեռների կաբոտաժային փոխադրում կատարելը թույլատրելու կամ մերժելու վերաբերյալ որոշումը Տեսչական մարմինն ընդունում է փոխադրողի կողմից դիմումը ստանալու պահից ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում։

13 Բեռների կաբոտաժային փոխադրումներ իրականացնելու պայմանները խախտելու դեպքում խախտումը հայտնաբերելու օրվանից՝ 1 տարվա ընթացքում Տեսչական մարմինը փոխադրողին չի տալիս իրավունք Հայաստանի Հանրապետությունում կաբոտաժային փոխադրումներ իրականացնելու համար։

14 Տեսչական մարմինը բեռների կաբոտաժային փոխադրումներ իրականացնելու դիմումը մերժում է, եթե

1)     փոխադրողը թերի է ներկայացրել սույն պահանջների 10-րդ կամ 1-րդ կետերով նախատեսված տեղեկատվությունը.

2)    սույն պահանջների 13-րդ կետով նախատեսված հիմքով կաբոտաժային փոխադրում իրականացնելու իրավունքից զրկվելու մեկ տարվա ժամկետը դեռևս չի լրացել։

15 Բեռների կաբոտաժային փոխադրում կատարելու դիմումի քննարկման կարգն ու մերժման պայմանները սահմանվում է Տեսչական մարմնի կողմից։

16 Բեռների կաբոտաժային փոխադրումներ իրականացնելու համար կարող են դիմել այն փոխադրողները, որոնք ունեն գրանցման պետությունում բեռների միջպետական փոխադրումներ իրականացնելու իրավունք կամ գրանցված են անդամ պետության իրավասու մարմնի կողմից վարվող փոխադրողների ռեեստրում։ Անդամ պետությունների իրավասու մարմինները փոխգործակցության էլեկտրոնային համակարգի միջոցով փոխանակում են միջպետական փոխադրումներ իրականացնելու իրավունք ունեցող փոխադրողների ռեեստրերը։

17Բեռների կաբոտաժային ավտոմոբիլային փոխադրումների կատարման սահմանված պահանջների խախտումների վերաբերյալ տեղեկությունները փոխանակվում են ԵԱՏՄ անդամ պետությունների իրավասու մարմինների միջև։

18Բեռների կաբոտաժային փոխադրումները պետք է իրականացվեն բեռնափոխադրումների և ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան։

  • Duration

    26.12.2025 12.01.2026
  • Type

    Order Decision

  • Area

    Transport

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 114

Print

Suggestions

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: