ԲՈՒԾՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԻ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ, ԱՌԱՋԱՐԿՎԱԾ ԵՎ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ՍՈՐՏԻ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
---- ---------------- 2025 թվականի N ------- -Ն
ԲՈՒԾՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԻ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ, ԱՌԱՋԱՐԿՎԱԾ ԵՎ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ՍՈՐՏԻ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բույսերի սորտերի պահպանության մասին» օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հաստատել բուծողի իրավունքի տրամադրման համար ներկայացված հայտի և իրավունքի տրման վերաբերյալ տեղեկատվության, առաջարկված և հավանության արժանացած սորտի անվանումների հրապարակման կարգը՝ համաձայն հավելվածի։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ՝ Ն. Փաշինյան
Հավելված
ՀՀ կառավարության 2025 թվականի
----------------ի N -Ն որոշման
ԿԱՐԳ
ԲՈՒԾՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԻ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ, ԱՌԱՋԱՐԿՎԱԾ ԵՎ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ՍՈՐՏԻ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ
ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են բուծողի իրավունքի տրամադրման համար ներկայացված հայտի և իրավունքի տրման վերաբերյալ տեղեկատվության, առաջարկված և հավանության արժանացած սորտի անվանումների հրապարակման հետ կապված հարաբերությունները:
2. Բուծողի իրավունքի տրամադրման համար ներկայացված հայտի և իրավունքի տրման վերաբերյալ տեղեկատվության, առաջարկված և հավանության արժանացած սորտի անվանումների հրապարակումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության (այսուհետ` լիազոր մարմին) «Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ Կազմակերպություն):
ԳԼՈՒԽ 2
ԲՈՒԾՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԻ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ, ԱՌԱՋԱՐԿՎԱԾ ԵՎ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ՍՈՐՏԻ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ
3․ Նոր սորտի պահպանության նպատակով բուծողի իրավունքի տրամադրման համար ներկայացված հայտը և իրավունքի տրման վերաբերյալ տեղեկատվությունը, առաջարկված և հավանության արժանացած սորտի անվանումների հրապարակումները պարունակում են պարտադիր և լրացուցիչ տեղեկատվություններ։
4․Բույսերի նոր սորտերի պահպանության միջազգային միության (այսուհետ՝ ՈՒՊՈՎ) Պրիզմա (PRISMA) գործիքով ներկայացնելու դեպքում տրվում է միջազգային հղման համար, որոնք որպես լրացուցիչ տեղեկատվություն կարող են ներառվել հրապարակվող տեղեկատվության մեջ։
5․Առաջարկվող անվանումների վերաբերյալ տեղեկատվությունը կարող է հրապարակվել բուծողների իրավունքների նոր դիմումների վերաբերյալ տեղեկատվության հետ միասին: Հնարավոր է, որ դիմումի ներկայացման կամ հրապարակման պահին բուծողը չկարողանա անվանում առաջարկել: Նման դեպքերում բուծողը կարող է տրամադրել իր կողմից երաշխավորագիր, որի հիման վրա դիմումը կհրապարակվի: Երբ առաջարկվող անվանումը հասանելի դառնա, այն պետք է հրապարակվի անվանումներին վերաբերող բաժնում:
6․Բուծողի իրավունքի տրամադրման հայտերը պետք է հրապարակվեն բույսերի համապատասխան ցեղի և տեսակի բուսաբանական անվանմամբ՝ ըստ այբբենական կարգի։
7․Բուծողի իրավունքի տրամադրման համար հայտ ներկայացնելու դեպքում պարտադիր հրապարակման ենթակա են հայտի համարի, հայտատուի, հայտի լրացման ամսաթվի, սորտի առաջարկված անվանման, բուծողի կողմից լիազորված անձի վերաբերյալ տեղեկատվությունը։ Միջազգային գրանցմատյանում գրանցված լինելու դեպքում լրացուցիչ տեղեկատվություն է համարվում հղման համարը, առաջնայնությունը՝ պետության կամ կազմակերպության ծածկագիրը և ամսաթիվը, ներկայացուցիչը, լիազորված անձի տվյալները (եթե հայտատուն բուծողը չէ), սորտի նկարագիրն ու լուսանկարները։
8․Բուծողի իրավունք տրամադրելու և անվանումը գրանցելու դեպքում պարտադիր հրապարակման ենթակա է առաջարկված և հավանության արժանացած սորտի անվանումը և այն գրանցելու ամսաթիվը։ Միջազգային գրանցմատյանում գրանցված լինելու դեպքում լրացուցիչ տեղեկատվություն է համարվում հղման համարը, հայտի ներկայացման ամսաթվի, բուծողի, նրա ներկայացուցչի (եթե հայտատուն բուծողը չէ) մասին տեղեկատվությունը, սորտի նկարագիրն ու լուսանկարները։
9․Առաջարկված անվանման փոփոխության դեպքում հրապարակման ենթակա է հայտի համարը, նախկինում առաջարկված սորտի անվանումը, նոր առաջարկված սորտի անվանումը և հայտի ներկայացման ամսաթիվը։ Միջազգային գրանցամատյանում գրանցված լինելու դեպքում լրացուցիչ տեղեկատվություն է համարվում հղման համարը, լիազորված անձի տվյալները (եթե հայտատուն բուծողը չէ), սորտի նկարագիրն ու լուսանկարները։
10․Բուծողի իրավունքի տրամադրման հայտի լրամշակման կամ այն մերժելու մասին հրապարակվող տեղեկատվությունը պարտադիր պետք է պարունակի հայտի համարի, հայտատուի, հայտը ներկայացնելու ամսաթվի, սորտի առաջարկված անվանման, բուծողի կողմից լիազորաված անձի վերաբերյալ, ինչպես նաև հայտը մերժելու կամ լրամշակման ուղարկելու ամսաթվի մասին տեղեկությունները։
11․Բուծողի իրավունքը դադարելու մասին հրապարակվող տեղեկատվությունը պետք է պարունակի հայտի համարի, հայտատուի, հայտը ներկայացնելու ամսաթվի, սորտի առաջարկված անվանման, բուծողի կողմից լիազորված անձի և բուծողի իրավունքի դադարեցման ամսաթվի մասին տեղեկատվությունը։ Միջազգային գրանցմատյանում գրանցված լինելու դեպքում լրացուցիչ տեղեկատվություն է համարվում գրանցման համարը և բուծողի իրավունքի դադարեցման պատճառը։
12․Պահպանվող սորտի անվանման փոփոխության առաջարկի դեպքում պարտադիր հրապարակման ենթակա է բուծողի շնորհված իրավունքի համարը, իրավունք շնորհելու ամսաթիվը, բուծողի իրավունքը կրողի, սորտի անվանման, սորտի առաջարկված նոր անվանման, նոր առաջարկի ներկայացման ամսաթվի վերաբերյալ տեղեկատվությունները։ Միջազգային գրանցմատյանում գրանցված լինելու դեպքում լրացուցիչ տեղեկատվություն է համարվում հղման համարը, սորտի նկարագիրն ու լուսանկարները։
13․Պահպանվող սորտի նոր անվանման գրանցման դեպքում պարտադիր հրապարակման ենթակա է բուծողին շնորհված իրավունքի համարը, շնորհման ամսաթիվը, բուծողի իրավունքը կրողի մասին տեղեկությունները, սորտի նախկին անվանման և սորտի նոր անվանման գրանցման ամսաթվի վերաբերյալ տեղեկատվությունը։ Միջազգային գրանցմատյանում գրանցված լինելու դեպքում լրացուցիչ տեղեկատվություն է համարվում հղման համարը, սորտի նկարագիրն ու լուսանկարները։
14․Հայտատուին կամ վերջինիս ներկայացուցիչներին վերաբերող փոփոխությունների դեպքում հրապարակվում են հայտի համարի, բուծողի ներկայացուցչի, առաջարկված անվանման, նախկին հայտատուի, նոր հայտատուի, նախկին լիազորված անձի, նոր լիազորված անձի, փոփոխության ամսաթվի վերաբերյալ տեղեկատվությունները։ Միջազգային գրանցմատյանում գրանցված լինելու դեպքում լրացուցիչ տեղեկատվություն է համարվում հղման համարը, հայտի ներկայացման ամսաթվի տեղեկությունները, սորտի նկարագիրն ու լուսանկարները։
15․Բուծողի իրավունքը կրողների կամ ներկայացուցիչների փոփոխության դեպքում պարտադիր հրապարակման ենթակա է բուծողի շնորհված իրավունքի համարը, այն շնորհելու ամսաթիվը, սորտի անվանումը, բուծողի իրավունքի նախկին կրողի, նախկին լիազորված անձի, նոր լիազորված անձի, փոփոխության ամսաթվի մասին տեղեկությունները։ Միջազգային գրանցամատյանում գրանցված լինելու դեպքում լրացուցիչ տեղեկատվություն է համարվում հղման համարը, սորտի նկարագիրն ու լուսանկարները։
16․Նոր սորտի պահպանության նպատակով բուծողի իրավունքի տրամադրման համար ներկայացված հայտը և իրավունքի տրման վերաբերյալ տեղեկատվությունը, առաջարկված և հավանության արժանացած սորտի անվանումը, անվան փոփոխությունը հրապարակվում է Կազմակերպության կողմից՝ ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում։
17․UPOV համակարգի կողմից սահմանված գաղտնի կամ սահմանափակ հասանելիություն ունեցող տեղեկությունները հրապարակման ենթակա չեն։ Այն կարող է տրամադրվել միայն սորտի տարբերակիչ հատկանիշը, միատարությունը և կայունությունը (DUS) փորձարկող մարմիններին։
18․Բուծողի իրավունքի տրամադրման համար ներկայացված հայտի և իրավունքի տրման վերաբերյալ տեղեկատվության, առաջարկված և հավանության արժանացած սորտի անվանումների հրապարակման հետ կապված բողոքները և դիմումները քննարկվում են լիազոր մարմնի կողմից՝ ստացման օրվանից երկամսյա ժ
-
Duration
26.12.2025 21.01.2026 -
Type
Decision
-
Area
Agriculture, Economy
-
Ministry
Ministry of Economy
-
Status
Views 118
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.