Add to favourites

The draft has been accepted

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  օրենքի ԸՆԴՈՒՆՄԱՆ

   1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Գործարարությամբ զբաղվելը-2018» զեկույցի համաձայն՝ «Վարկերի ստացումը» ցուցիչով Հայաստանի Հանրապետությունը զբաղեցրել է 42-րդ հորիզոնականը: Գրանցած ցուցանիշի պատճառներից է նաև գրավի իրավունքը գույքի օգտագործման արդյունքում ստացված պտուղների, արտա­դրանքի և եկամուտների նկատմամբ տարածելու, ինչպես նաև գրավի պայմանագրով գրավի առարկայի, այդ թվում՝ առարկաների խմբի ընդհանուր նկարագրություն սահմանելու օրենսդրական հնարավորության առկայության վերաբերյալ տրված բացասական պատասխանները:

Կառավարության 2018 թվականի մայիսի 5-ի «Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2018 թվականի միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 477-Ա որոշմամբ նախատեսվել են  գրավի իրավունքը գույքի օգտագործման արդյունքում ստացված պտուղների, արտա­դրանքի և եկամուտների նկատմամբ տարածելու, ինչպես նաև գրավի պայմանագրով գրավի առարկայի, այդ թվում՝ առարկաների խմբի ընդհանուր նկարագրություն սահմանելու օրենսդրական կարգավորումներ նախատեսելու միջոցառումները:

Վերը նշվածը վկայում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու անհրաժեշտության մասին:

   2Առաջարկվող կարգավորման բնույթը

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ)՝

  1. սահմանվել է, որ գրավի իրավունքը տարածվում է նաև գրավ դրված գույքի օգտագործման արդյունքում ստացված պտուղների, արտադրանքի և եկամուտների վրա, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով.
  2. նախատեսվել է գրավի պայմանագրում գրավի առարկայի ընդհանուր նկարագրությունը նշելու հնրավորութունը, որը կարող է կատարվել գրավատուին սեփականության իրավունքով պատկանող ողջ գույքի կամ դրա մի մասի նշումով, ինչպես նաև գույքի առանձին տեսակների կամ որևէ հատկանիշով պայմանավորված խմբի մասին նշում կատարելու միջոցով,
  3. սահմանվել է, որ բոլոր դեպքերում գրավի առարկայի ընդհանուր նկարագրությունը պետք է հնարավորություն ընձեռի նույնականացնել գրավի առարկան դրա նկատմամբ բռնագանձում տարածելու պահին,
  4. նախատեսվել է, որ գրավի առարկայի ընդհանուր նկարագրություն չի կարող տրվել գրանցման կան հաշվառման փաստի ուժով ծագող գրավի իրավունքի, գրավականի, կոշտ գրավի և գրավատուն հանձնված գույքի գրավի դեպքերում:

         3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

          Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության  «Օրենս­դրու­թյան զարգացման և իրավական հետազոտու­թյուն­նե­րի կենտրոն» հիմնադրամի կողմից:

          4. Ակնկալվող արդյունքը

          Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է բարելավել գրավի ինստիտուտը, որը կարող է դրականորեն ազդել «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցի վարկանշային ցանկում Հայաստանի Հանրապետության դիրքի վրա:

  • Discussed

    12.06.2018 - 27.06.2018

  • Type

    Law

  • Area

    Justice

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 8619

Print