«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ
-
4 - Կողմ
-
3 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» օրենքի ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Գործարարությամբ զբաղվելը-2018» զեկույցի համաձայն՝ «Վարկերի ստացումը» ցուցիչով Հայաստանի Հանրապետությունը զբաղեցրել է 42-րդ հորիզոնականը: Գրանցած ցուցանիշի պատճառներից է նաև գրավի իրավունքը գույքի օգտագործման արդյունքում ստացված պտուղների, արտադրանքի և եկամուտների նկատմամբ տարածելու, ինչպես նաև գրավի պայմանագրով գրավի առարկայի, այդ թվում՝ առարկաների խմբի ընդհանուր նկարագրություն սահմանելու օրենսդրական հնարավորության առկայության վերաբերյալ տրված բացասական պատասխանները:
Կառավարության 2018 թվականի մայիսի 5-ի «Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2018 թվականի միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 477-Ա որոշմամբ նախատեսվել են գրավի իրավունքը գույքի օգտագործման արդյունքում ստացված պտուղների, արտադրանքի և եկամուտների նկատմամբ տարածելու, ինչպես նաև գրավի պայմանագրով գրավի առարկայի, այդ թվում՝ առարկաների խմբի ընդհանուր նկարագրություն սահմանելու օրենսդրական կարգավորումներ նախատեսելու միջոցառումները:
Վերը նշվածը վկայում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու անհրաժեշտության մասին:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ)՝
- սահմանվել է, որ գրավի իրավունքը տարածվում է նաև գրավ դրված գույքի օգտագործման արդյունքում ստացված պտուղների, արտադրանքի և եկամուտների վրա, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով.
- նախատեսվել է գրավի պայմանագրում գրավի առարկայի ընդհանուր նկարագրությունը նշելու հնրավորութունը, որը կարող է կատարվել գրավատուին սեփականության իրավունքով պատկանող ողջ գույքի կամ դրա մի մասի նշումով, ինչպես նաև գույքի առանձին տեսակների կամ որևէ հատկանիշով պայմանավորված խմբի մասին նշում կատարելու միջոցով,
- սահմանվել է, որ բոլոր դեպքերում գրավի առարկայի ընդհանուր նկարագրությունը պետք է հնարավորություն ընձեռի նույնականացնել գրավի առարկան դրա նկատմամբ բռնագանձում տարածելու պահին,
- նախատեսվել է, որ գրավի առարկայի ընդհանուր նկարագրություն չի կարող տրվել գրանցման կան հաշվառման փաստի ուժով ծագող գրավի իրավունքի, գրավականի, կոշտ գրավի և գրավատուն հանձնված գույքի գրավի դեպքերում:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կողմից:
4. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է բարելավել գրավի ինստիտուտը, որը կարող է դրականորեն ազդել «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցի վարկանշային ցանկում Հայաստանի Հանրապետության դիրքի վրա:
-
Քննարկվել է
12.06.2018 - 27.06.2018
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Արդարադատություն
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 8616
Տպել