Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՉԱՊԱՀՈՎԱԳՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԾԱՎԱԼԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱՆՑԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԽՄԲԵՐԻ, ՆՐԱՆՑ ՎԻՃԱԿՆԵՐԻ ԵՎ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 _____________ 2025 թվականի N ______ - Ն

ՉԱՊԱՀՈՎԱԳՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԾԱՎԱԼԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱՆՑԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԽՄԲԵՐԻ, ՆՐԱՆՑ ՎԻՃԱԿՆԵՐԻ ԵՎ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին օրենքի 5-րդ հոդվածի 9-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել՝

1) բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների նվազագույն ծավալից և լրացուցիչ ծառայություններից օգտվելու իրավունք ունեցող բնակչության խմբերի, վիճակների և կարգավիճակների ցանկը     ՝ համաձայն հավելված 1-ի

2) չապահովագրված անձանց համար բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների նվազագույն ծավալը և լրացուցիչ ծառայությունների ցանկը՝ համաձայն հավելված 2-ի

3) բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների նվազագույն ծավալից և լրացուցիչ ծառայություններից օգտվելու կարգը և պայմանները՝ համաձայն հավելված 3-ի

4) առողջության համընդհանուր ապահովագրություն չունեցող անձանց համար առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներում պետական բյուջեի միջոցների հաշվին հատուցման ենթակա սոցիալական փաթեթի շահառուների, ինչպես նաև Հրապարակային օֆերտայի շրջանակներում բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ իրականացնող առանձին կազմակերպությունների աշխատողների կատեգորիաները, նրանց տրամադրվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների փաթեթը՝ համաձայն հավելված 4-ի։

2Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի 318-Ն և 2014 թվականի մարտի 27-ի 375-Ն որոշումները։

 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 ՎԱՐՉԱՊԵՏ                                                                             Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

  • Duration

    21.12.2025 05.01.2026
  • Type

    Decision

  • Area

    Healthcare

  • Ministry

    Ministry of Healthcare

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 63

Print

Suggestions

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: