Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» և «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ  «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք) լրացումներ և փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է Օրենքի կիրարկման ժամանակահատվածում ի հայտ եկած  խնդրահարույց իրավակարգավորումների փոփոխության անհրաժեշտությամբ։ Հայաստանի Հանրապետությունը հանդիսանալով ՄԱԿ-ի ԵՏՀ «Անդրսահմանային համատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» (Էսպո), «Շրջակա միջավայրի առնչությամբ տեղեկության, որոշումներ ընդունելուն հասարակության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» (Օրհուս) կոնվենցիաների (այսուհետ՝ Կոնվենցիաներ) և Էսպո կոնվենցիայի  «Ռազմավարական էկոլոգիական գնահատման մասին» արձանագրության կողմ երկիր՝ ունի ՇՄԱԳ և ՌԷԳ գործընթացների վերաբերյալ ազգային օրենսդրությունը վերոնշյալ միջազգային պայմանգրերի պահանջներին համապատասխանեցնելու պարտավորություն։ Նախատեսվող փոփոխությունները ուղղված են ապահովելու վերոնշյալ միջազգային պայմանագրերի շրջանակներում ՀՀ-ի վերաբերյալ ընդունված կողմերի հանդիպման որոշումների պահանջները, ինչպես նաև Օրենքի կիրարկման ժամանակահատվածում ի հայտ եկած խնդրահարույց իրավակարկավորումների շտկմանը՝ Օրենքի որոշ հոդվածների թյուրըմբռնումը բացառելու նպատակով։   

   «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման կամ ռազմավարական էկոլոգիական գնահատման հաշվետվության մշակման լիցենզիայի տրամադրման ժամկետի սահմանման անհրաժեշտությամբ։ Գործող կարգավորումների համաձայն խնդրո առարկա լիցենզիան պետք է տրամադրվի անժամակետ։

«Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է ոչ անտառային հողերում իրականացվող՝ ՇՄԱԳ և փորձաքննության ենթակա անտառապատման ծրագրերը շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության համար նախատեսված պետական տուրքից ազատելու անհրաժեշտությունից հաշվի առնելով, որ անտառապատման արդյունքները պետության համար ստեղծում են հավելյալ արժեք՝ նպաստելով կլիայի փոփոխության մեղմման ուղղված երկրի քաղաքականության շրջանակներում ջերմոցային գազերի կրճատմանը։

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

2.1 «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է վերոնշյալ կոնվենցիաների պահանջներին համապատասխան սահմանել նոր՝ «հանրություն» հասկացությունը՝ համապատասխանաբար խմբագրելով «շահագրգիռ հանրություն» հասկացությունը և դրա հետ կապված իրավակարգավորումները։

 Նախաեսվում է լրամշակել Օչենքի 12-րդ հոդվածով սահմանված ՇՄԱԳ-ի և փորձաքննության ենթակա գործունեության տեսակները՝ համապատասխանեցնելով Կոնվենցիաների պահանջներին՝ քարտուղարություների կողմից ներկայացված դիտարկումների հիման վրա։

Օրենքի 20-րդ հոդվածի վերանայմամբ պետական փորձաքննական դրական եզրակացությունն ուժը կորցրաճ կճանաչվի Լիազոր մարմնի կողմից՝ գործող կարգավումներով այն ուժը կորցրած է համարվում օրենքի ուժով։

 Միաժամանակ, հիմնադրույթային կամ նախագծային փաստաթղթերով նախատեսվող գործունեության իրականացումը պետական փորձաքննական դրական եզրակացությունն ստանալուց հետո չսկսելու դեպքում պետական փորձաքննական դրական եզրակացությունն ուժը կորչրած ճանաչելու համար սահմանված երկու տարին առաջարկվում է երկարաձգել ևս մեկ տարով, որն էլ պայմանավորված է նախաձեռնողի կողմից մինչև գործընթացի սկսելը մի շարք այլ թույլատվական փաստաթղթղերի ժամանակատարությամբ։

Առաջարկվում է նաև վերանայլել ՌԷԳ-ի ենթակա հիմնադրույթային փաստաթղթերի տեսակների վերաբերյալ 21-րդ հոդվածը՝ հիմք ընդունելով ՄԱԿ-ի ԵՏՀ «Ռազմավարական էկոլոգիական գնահատման մասին» արձանագրության պահանջները՝ համաձայն որի ոցիալ-տնտեսական զարգացման, էներգետիկայի, քաղաքաշինության, տրանսպորտի, կապի, գյուղատնտեսության, զբոսաշրջության, տարածքային զարգացման, ընդերքօգտագործման, արդյունաբերական ճյուղերի, ռեկրեացիայի, անտառատնտեսության, ձկնաբուծության, թափոնների գործածության, ջրային տնտեսության բնագավառներին վերաբերող հիմնադրույթային փաստաթղթերի նախագծերը ենթակա կլինեն ՌԷԳ-ի և փորձաքննության, եթե դրանցով սահմանվում են Էսպո կոնվենցիայի ՌԷԳ արձանագրության 1-ին հավելվածով թվարկված նախագծերի իրականացման հիմքեր կամ 2-րդ հավելվածում թվարկված այն նախագծերի հիմքեր, որոնք Օրենքի 12-րդ հոդվածի համաձայն ենթակա են շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության:

Գործող կարգավորումների համաձայն նշված ոլորտներում հիմնադրույթային փաստաթղթերի նախագծերը ենթակա են ՌԷԳ-ի և փորձաքննության, եթե պարունակում են ինչպես Օրենքի 12-րդ հոդվածով, այնպես էլ ՌԷԳ արձանագրության 1-ին և 2-րդ հավելվածներով սահմանված գործունեության տեսակների հիմքեր։ Նշված մոտեցմամբ կկրճատվեն ՌԷԳ-ի և փորձաքննության ենթակա հիմնադրույթային փաստաթղթղերի նախգծերը։

Միաժամանակ, առաջարկվող կարգավորման արդյունքում այն նախագծերի մասով, որոնց ՌԷԳ և փորձաքննությունը պարտադիր չեն, ենթակա լինելու հարցը կորոշվի Լիազոր մարմնի կողմից՝ Առողջապահության նախարարության հետ համատեղ խորհրդակցությունների արդյունքով՝ Կառավարության կողմից հաստատված կարգին համապատասխան։

Հիմք ընդունելով Էսպո կոնվինցիայի պահանջները, սահմանվել են նոր կարգավորումներ այն դեպքերի համար, երբ նախատեսվող գործունեության զգալի անդրսահմանային ազդեցության վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվությունը, որն առկա չի եղել պետական փորձաքննական եզրակացության տրամադրման պահին և որը կարող էր զգալիորեն ազդել այդ եզրակացության վրա, հայտնի է դառնում Լիազոր մարմնին այդ գործունեության իրականացումը սկսելուց առաջ։

  Առաջարկվում է նաև Օրենքի մի շարք հոդվածներում կատարել տեխնիկական փոփոխություններ՝ Օրենքի որոշ հոդվածների թյուրըմբռնումը բացառելու նպատակով։

2.2 «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծող առաջարկվում է սահմանել շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման կամ ռազմավարական էկոլոգիական գնահատման հաշվետվության մշակման լիցենզիայի տրամադրման ժամկետ՝ 5 տարի։

2.3 «Պետական տուրքի մասի» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծող առաջարկվում է սահմանել պետական տուրքի արտոնություն՝ անտառապատման ծրագրերի ՇՄԱԳ և փորձաքննության համար։

 

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և  «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը մշակվել են շրջակա միջավայրի նախարարության կողմից:

 

4. Ակնկալվող արդյունքը

   «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և  «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների  ընդունումը հնարավորություն կտա ապահովելու միջազգային պայմանագրերով ՀՀ կողմից ստանձնած պարտավորությունները, ինչպես նաև կբերի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության գործընթացի արդյունավետության բարձրացմանը և շրջակա միջավայրի վիճակի բարելավմանը։

 

5. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և  «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների ընդունմամբ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում էական փոփոխություններ չեն ակնկալվում։

 

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագծի մշակումը բխում է Կառավարության 2021 օգոստոսի 8-ի  N 1363 որոշմամբ հաստաված «ՀՀ կառավարության 2021-2026թթ․ ծրագրի»  4.10 ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ» բաժնի «շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության համակարգի կատարելագործում՝ հիմնված կանխարգելման սկզբունքի վրա, փորձաքննության որակի բարձրացմանն ուղղված գործուն մեխանիզմների ներդրմամբ,» առաջնահերթ ուղղությունից

 

 

 

  • Discussed

    18.12.2025 - 10.01.2026

  • Type

    Law

  • Area

    Nature protection

  • Ministry

    Ministry of Environment

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 938

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: