Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2024 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի ՀՕ-339-Ն ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2024 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի

ՀՕ-339-Ն ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

 

1.Անհրաժեշտությունը

Պարզեցնել պետական տուրքի վերադարձի ընթացակարգը, ինչպես նաև տեղեկատվության փոխանակումը:

2.                Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

2026 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող՝ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում (այսուհետ՝ Օրենք) փոփոխություններով պայմանավորված.

-   2026 թվականից գանձապետարանում բացվելու է պետական տուրքի միասնական հաշիվը: Նշենք նաև, որ նախատեսվում է  մարված հերթական տարեկան պետական տուրքի պարտավորությունների գումարներն արտացոլել գանձապետական եկամտային հաշիվներում: Ենթադրվում է, որ եկամտային հաշիվները գանձապետարանում բացվելու են ըստ լիազոր մարմինների: Միևնույն ժամանակ պետական տուրքի պարտավորությունների և պետական տուրքի միասնական հաշվին վերադարձման ենթակա գումարների վերաբերյալ տեղեկատվությանը տիրապետում են լիազոր մարմինները, իսկ գանձապետարանը՝ ոչ: Ոսւտի, Օրենքի Հոդված 36.1-ի 8-րդ կետը ենթակա է վերախմբագրման:

-   Օրենքի Հոդված 39-ի 1-ին կետով՝ պետական տուրքի միասնական հաշվում առկա գումարները վերադարձվելու են պետական տուրք վճարողին կամ հաշվանցվելու են պետական բյուջեի համապատասխան հաշվեհամարին պետական տուրք վճարողի կողմից հարկային մարմին էլեկտրոնային եղանակով ներկայացված՝ հարկային մարմնի սահմանած ձևով և կարգով լրացված դիմումի համաձայն:  Միևնույն ժամանակ հարկային մարմինը կարող է տալ դիրքորոշում պետական տուրքը վերադարձման կամ հաշվանցման ենթակա լինելու վերաբերյալ: Ուստի, լրացուցիչ անհարկի փաստաթղթաշրջանառությունը բացառելու նպատակով անհրաժեշտ է սահմանել, որ պետական տուրքի միասնական հաշվից գումարների վերադարձն իրականացնում Է հարկային մարմինը գանձապետական համակագի միջոցով էլեկտրոնային եղանակով:

-   Օրենքի Հոդված 39-ի 2-րդ կետը վերաբերում է պետական տուրքի այն գումարների վերադարձմանը, որոնք չեն հաշվառվում պետական տուրքի միասնական հաշվում: Պետական տուրքը վերադարձնելու նպատակով վճարողի կողմից ֆինանսական մարմին դիմում ներկայացնելիս՝ հարկավոր է դիմումին կցել Սահմանադրական դատարանի, վճռաբեկ, վերաքննիչ և առաջին ատյանի դատարանների և պետական տուրք գանձող մյուս մարմինների տեղեկանքները` պետական տուրքը մասնակի կամ լրիվ վերադարձնելու հանգամանքների հիմնավորման մասին, ինչպես նաև պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթղթերի բնօրինակները, բացառությամբ այն դեպքերի, երբ պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթղթերի բնօրինակը գտնվում է պետական տուրքը գանձող մարմնի մոտ, որի մասին կատարվում է համապատասխան նշում պետական տուրքը մասնակի կամ լրիվ վերադարձնելու հանգամանքների հիմնավորման մասին տեղեկանքում: Արդյունքում, ստացվում է, որ պետական տուրք վճարողը նախքան ֆինանսական մարմին դիմում ներկայացնելը, նախ պետք է դիմում ներկայացնի պետական տուրքը գանձող մարմին՝ պետական տուրքը մասնակի կամ լրիվ վերադարձնելու հանգամանքների հիմնավորման մասին տեղեկանք ստանալու նպատակով: Ուստի, լրացուցիչ դիմում ներկայացնելու անհրաժեշտությունը վերացնելու, հետևաբար նաև վերադարձի գործընթացը պարզեցնելու  համար նպատակահարմար է սահմանել, որ պետական տուրքը վերադարձվում է պետական տուրք գանձող մարմինների կողմից գանձապետական համակարգի միջոցով էլեկտրոնային եղանակով: Այս դեպքում պետական տուրք վճարողը դիմումը կներկայացնի անմիջապես պետական տուրք գանձող մարմին: Ինչ վերաբերում է դիմումին կից պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթղթի բնօրինակը ներկայացնելու պահանջին, ապա հարկ է նշել, որ վերջին տարիներին վճարումները հիմնականում կատարվում են առցանց՝ էլեկտրոնային հարթակների/հավելվածների միջոցով: Այս դեպքում վճարումը հաստատող փաստաթղթի բնօրինակ ինքնին, որպես այդպիսին, չի կարող լինել:    

3.            Կարգավորման նպատակը

Վերացնել պետական տուրքի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման լրացուցիչ փաստաթղթաշրջանառությունը և պարզեցնել պետական տուրքի վերադարձի ընթացակարգը: Ստեղծել հնարավորություն պետական տուրքը վերադարձման ենթակա լինելու դեպքում պետական տուրքը վճարողների համար մեկ մարմին դիմելու և ավելի կարճ ժամանակահատվածում գումարը ստանալու համար:

4.                   Ակնկալվող արդյունքը

Պետական տուրքը վերադարձման ենթակա լինելու դեպքում պետական տուրքը վճարողների համար մեկ մարմին դիմելու և ավելի կարճ ժամանակահատվածում գումարը ստանալու հնարավորության ապահովում: Պետական տուրքի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման լրացուցիչ փաստաթղթաշրջանառության բացառում:

5.                Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծի ընդունումը կարող է հանգեցնել պետական բյուջեի տարեկան ծախսերում փոփոխությունների՝ գանձապետարանի տեղեկատվական համակարգում ծրագրային փոփոխությունների իրականացման համար պահանջվող գումարի չափով։

  • Duration

    17.12.2025 05.01.2026
  • Type

    Law

  • Area

    State revenue, Financial, Economical

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 123

Print

Suggestions

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: