«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2024 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի ՀՕ-339-Ն ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
««ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2024 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի
ՀՕ-339-Ն ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2024 թվականի սեպտեմբերի 11-ի ՀՕ-339-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածով փոփոխվող 36.1-ին հոդվածի 8-րդ կետից հանել «,որից հետո գանձապետարանի կողմից մարված պետական տուրքի պարտավորությունների գումարների վերաբերյալ, ինչպես նաև վերահաշվարկի արդյունքով պետական տուրքի միասնական հաշվին վերադարձման ենթակա գումարների վերաբերյալ տեղեկատվությունն ուղարկվում է ըստ առանձին լիազոր մարմինների» բառերը:
Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 8. Օրենքի 39-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 39. Պետական տուրքը վերադարձնելու կարգը
1. Պետական տուրքի միասնական հաշվում առկա գումարները ենթակա են վերադարձման պետական տուրք վճարողին կամ հաշվանցման պետական բյուջեի համապատասխան հաշվեհամարին պետական տուրք վճարողի կողմից հարկային մարմին էլեկտրոնային եղանակով ներկայացված՝ հարկային մարմնի սահմանած ձևով և կարգով լրացված դիմումի հիման վրա՝ այն ստանալուց հետո՝ 20 օրվա ընթացքում, իսկ գործող օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող հարկ վճարողին՝ 10 օրվա ընթացքում: Պետական տուրքի միասնական հաշվից գումարների վերադարձն իրականացնում Է հարկային մարմինը գանձապետական համակագի միջոցով էլեկտրոնային եղանակով՝ գումարը փոխանցելով պետական տուրք վճարողի բանկային հաշվին կամ հաշվանցում կատարելով պետական բյուջեի համապատասխան հաշվեհամարին: Գումարի վերադարձը սույն մասով սահմանված ժամկետից 30 օրից ավելի ուշացնելու դեպքում այդ ժամկետին հաջորդող յուրաքանչյուր ուշացած օրվա համար պետական տուրք վճարողին վճարվում է տույժ՝ վերադարձման ենթակա գումարի 0․03 տոկոսի չափով։
2. Պետական տուրքի այն գումարները, որոնք չեն հաշվառվում պետական տուրքի միասնական հաշվում՝
1) վերադարձվում են պետական տուրքը գանձող մարմինների կողմից՝ վերադարձի վերաբերյալ կայացված որոշման հիման վրա, գանձապետական համակարգի միջոցով էլեկտրոնային եղանակով՝ այն բյուջեից, որին փոխանցվել է գումարը ոչ ուշ, քան սույն մասով սահմանված փաստաթղթերն ստանալուց հետո՝ 30 օրվա ընթացքում, բացառությամբ օդային տրանսպորտի միջոցներով ֆիզիկական անձանց ելքի համար վճարված տուրքի գումարների: Օդային տրանսպորտի միջոցներով ֆիզիկական անձանց ելքի համար վճարված պետական տուրքը ֆիզիկական անձանց է վերադարձվում Կառավարության սահմանած կարգով.
2) վերադարձվում են պետական տուրք վճարողի դիմումի համաձայն, եթե այն ներկայացվել է պետական տուրքը գանձող մարմին՝ պետական տուրքը կամ դրա մի մասը վերադարձնելու իրավունքի առաջացման օրվանից երեք տարուց ոչ ուշ ժամկետում, ընդ որում՝
ա. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս իրականացված ծառայությունների կամ գործողությունների համար գանձված պետական տուրքը վերադարձվում է գանձող մարմնի կողմից ընթացիկ ամսում գանձված պետական տուրքի այն գումարներից, որոնք օրենքով սահմանված կարգով դեռ չեն փոխանցվել պետական բյուջե: Այս դեպքում կազմվում և պետական տուրք վճարողի դիմումին է կցվում նաև ակտ, որի օրինակելի ձևը և պետական տուրքի վերադարձի փաստաթղթավորման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը,
բ. պետական տուրքը կամ դրա մի մասը վերադարձնելու մասին դիմում տալը կասեցնում է երեք տարվա ժամկետի ընթացքը,
գ. պետական տուրքը վերադարձնելու մասին դիմումին կցվում են պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթղթերը:»
Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից և տարածվում է 2026 թվականի հունվարի 1-ից հետո ծագող հարաբերությունների վրա, բացառությամբ.
ա) սույն օրենքի 3-րդ հոդվածով նախատեսված՝ կազմակերպության լուծարման դեպքում պետական տուրքի պարտավորության դադարեցման դրույթի, որը տարածվում է նաև մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը լուծարված կազմակերպությունների վրա,
բ) սույն օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված՝ «Պետական տուրքի մասին» օրենքի Հոդված 39-ի 2-րդ մասի դրույթների, որոնք ուժի մեջ են մտնում պետական տուրքը գանձող մարմինների կողմից գումարների վերադարձը գանձապետական համակարգի միջոցով էլեկտրոնային եղանակով իրականացնելու համար համապատասխան ծրագրային ապահովման աշխատանքներն ավարտելու օրվան հարջորդող ամսվա առաջին աշխատանքային օրը: »
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից և տարածվում է 2026 թվականի հունվարի 1-ից հետո ծագող հարաբերությունների վրա:
Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան
-
Duration
17.12.2025 05.01.2026 -
Type
Law
-
Area
State revenue, Financial, Economical
-
Status
Views 129
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.