Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՄԻ ՇԱՐՔ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

  «ՄԻ ՇԱՐՔ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

        1. Անհրաժեշտությունը

        Տափօղակով հոկեյի Հայաստանի ազգային հավաքականի կազմում հանդես գալու նպատակով Հայաստանի հանրապետություն են հրավիրվել և Հայաստանի Հանրապետության նախագահի 2025 թվականի մայիսի 20-ի N ՆՀ-279-Ա հրամանագրով քաղաքացիություն է շնորհվել  հետևյալ քաղաքացիներին.

1.  Դավիթ Ռուդոլֆի Գրիգորյանին (ծնված` 1995 թվականի սեպտեմբերի 19-ին, զինհաշվառումը՝ ՀՀ ՊՆ ԶևԶՀ ծառայություն),

2. Եվգենի Արմենի Լալայանցին (ծնված` 2003 թվականի փետրվարի 8-ին, զինհաշվառումը՝ ՀՀ ՊՆ ԶևԶՀ ծառայություն),

3.   Անդրեյ Վլադիմիրի Լեոնովին (ծնված` 1990 թվականի ապրիլի 6-ին, զինհաշվառումը՝ ՀՀ ՊՆ ԶևԶՀ ծառայություն),

4. Մաքսիմ Վլադիմիրի Լեոնովին (ծնված` 1997 թվականի ապրիլի 25-ին, զինհաշվառումը՝ ՀՀ ՊՆ ԶևԶՀ ծառայություն,

5.   Ռուբեն Սուրենի Մովսեսյանին (ծնված` 1999 թվականի հուլիսի 22-ին, զինհաշվառումը՝ ՀՀ ՊՆ ԶևԶՀ ծառայություն),

6.  Սպարտակ Պարույրի Սավվատեևին (ծնված` 2005 թվականի նոյեմբերի 22-ին, զինհաշվառումը՝ ՀՀ ՊՆ ԶևԶՀ ծառայություն),

7. Վլադիսլավ Միխայիլի Տեր-Ստեփանովին (ծնված` 2003 թվականի նոյեմբերի 1-ին, զինհաշվառումը՝ ՀՀ ՊՆ ԶևԶՀ ծառայություն),

8.  Սերգեյ Յուրիի Օգանեզովին (ծնված` 2003 թվականի հուլիսի 15-ին, զինհաշվառումը՝ ՀՀ ՊՆ ԶևԶՀ ծառայություն),

       Վերը նշված մարզիկները հանդես են գալիս տափօղակով հոկեյի Հայաստանի ազգային հավաքականի կազմում, մասնակցելու  են  տափօղակով հոկեյի ուսումնամարզական հավաքներին  և միջազգային մրցումներին:

                 Հետևաբար՝ անհրաժեշտություն է առաջացել նշված մարզիկներին ազատել  շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի «Քաղաքացուն բացառիկ դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կարգը սահմանելու մասին»  89-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 2.1-ին ենթակետը:

                 2. Ընթացիկ իրավիճակը և կարգավորման նպատակը

                 Տափօղակով հոկեյի Հայաստանի ազգային հավաքականը՝ համալրված կազմով, նախապատրաստվում է 2026 թվականին մասնակցել Քուվեյթում կայանալիք տափօղակով հոկեյի աշխարհի 4-րդ դիվիզիոնի առաջնությանը: Միջազգային մրցումներին հոկեյիստների մասնակցությունը տափօղակով հոկեյի զարգացման անբաժանելի բաղկացուցիչ մասն է: Առավել բարձր արդյունքներ ցուցաբերած հոկեյիստները միջազգային մրցասպարեզներում ջանք չեն խնայում  մեր պետության մարզական պատիվն ու հեղինակությունը բարձր պահելու համար:

          «Մի շարք մարզիկների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

         3. Ակնկալվող արդյունքը

        «Մի շարք մարզիկների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունումը խթանելու է Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացումը, հնարավորություն է ստեղծելու տափօղակով հոկեյի Հայաստանի ազգային  հավաքականը առաջատար մարզիկներով համալրելու և միջազգային մրցասպարեզներում մարզական առաջընթացներ գրանցելու համար:                           

4. Նախագծի  մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

        ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:

         5. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».

                         «Մի շարք մարզիկների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունումը բխում է  Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագրից (կետ 4.8 «ՍՊՈՐՏ»):

 

  • Duration

    04.12.2025 19.12.2025
  • Type

    Decision

  • Area

    Sport and youth

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 70

Print

Suggestions

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: