ՄԻ ՇԱՐՔ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՄԻ ՇԱՐՔ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Անհրաժեշտությունը
Տափօղակով հոկեյի Հայաստանի ազգային հավաքականի կազմում հանդես գալու նպատակով Հայաստանի հանրապետություն են հրավիրվել և Հայաստանի Հանրապետության նախագահի 2025 թվականի մայիսի 20-ի N ՆՀ-279-Ա հրամանագրով քաղաքացիություն է շնորհվել հետևյալ քաղաքացիներին.
1. Դավիթ Ռուդոլֆի Գրիգորյանին (ծնված` 1995 թվականի սեպտեմբերի 19-ին, զինհաշվառումը՝ ՀՀ ՊՆ ԶևԶՀ ծառայություն),
2. Եվգենի Արմենի Լալայանցին (ծնված` 2003 թվականի փետրվարի 8-ին, զինհաշվառումը՝ ՀՀ ՊՆ ԶևԶՀ ծառայություն),
3. Անդրեյ Վլադիմիրի Լեոնովին (ծնված` 1990 թվականի ապրիլի 6-ին, զինհաշվառումը՝ ՀՀ ՊՆ ԶևԶՀ ծառայություն),
4. Մաքսիմ Վլադիմիրի Լեոնովին (ծնված` 1997 թվականի ապրիլի 25-ին, զինհաշվառումը՝ ՀՀ ՊՆ ԶևԶՀ ծառայություն,
5. Ռուբեն Սուրենի Մովսեսյանին (ծնված` 1999 թվականի հուլիսի 22-ին, զինհաշվառումը՝ ՀՀ ՊՆ ԶևԶՀ ծառայություն),
6. Սպարտակ Պարույրի Սավվատեևին (ծնված` 2005 թվականի նոյեմբերի 22-ին, զինհաշվառումը՝ ՀՀ ՊՆ ԶևԶՀ ծառայություն),
7. Վլադիսլավ Միխայիլի Տեր-Ստեփանովին (ծնված` 2003 թվականի նոյեմբերի 1-ին, զինհաշվառումը՝ ՀՀ ՊՆ ԶևԶՀ ծառայություն),
8. Սերգեյ Յուրիի Օգանեզովին (ծնված` 2003 թվականի հուլիսի 15-ին, զինհաշվառումը՝ ՀՀ ՊՆ ԶևԶՀ ծառայություն),
Վերը նշված մարզիկները հանդես են գալիս տափօղակով հոկեյի Հայաստանի ազգային հավաքականի կազմում, մասնակցելու են տափօղակով հոկեյի ուսումնամարզական հավաքներին և միջազգային մրցումներին:
Հետևաբար՝ անհրաժեշտություն է առաջացել նշված մարզիկներին ազատել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի «Քաղաքացուն բացառիկ դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կարգը սահմանելու մասին» № 89-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 2.1-ին ենթակետը:
2. Ընթացիկ իրավիճակը և կարգավորման նպատակը
Տափօղակով հոկեյի Հայաստանի ազգային հավաքականը՝ համալրված կազմով, նախապատրաստվում է 2026 թվականին մասնակցել Քուվեյթում կայանալիք տափօղակով հոկեյի աշխարհի 4-րդ դիվիզիոնի առաջնությանը: Միջազգային մրցումներին հոկեյիստների մասնակցությունը տափօղակով հոկեյի զարգացման անբաժանելի բաղկացուցիչ մասն է: Առավել բարձր արդյունքներ ցուցաբերած հոկեյիստները միջազգային մրցասպարեզներում ջանք չեն խնայում մեր պետության մարզական պատիվն ու հեղինակությունը բարձր պահելու համար:
«Մի շարք մարզիկների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
3. Ակնկալվող արդյունքը
«Մի շարք մարզիկների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունումը խթանելու է Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացումը, հնարավորություն է ստեղծելու տափօղակով հոկեյի Հայաստանի ազգային հավաքականը առաջատար մարզիկներով համալրելու և միջազգային մրցասպարեզներում մարզական առաջընթացներ գրանցելու համար:
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:
5. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».
«Մի շարք մարզիկների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունումը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագրից (կետ 4.8 «ՍՊՈՐՏ»):
-
Продолжительность
04.12.2025 19.12.2025 -
Тип
Pешение
-
Область
Спорт и молодежь
-
Министерство
Министерство образования, науки, культуры и спорта
-
Test
Просмотры 76
Принт
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .